Մարիխուանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիխուանա
Մարիխուանա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Ծաղկավորներ
Տիպ Երկայնական բույսեր
Ենթատիպ Վարդազգիներ
Ցեղ Մարիխուանա
Լատիներեն անվանում
Cannabis
Հայերեն տարանուններ

Մարիխուանա

Մարիխուանա (իսպ.՝ marijuana, marihuana) (նաև՝ կանեփ, պլան, խոտ, անաշա, բամբուկ, գանջա, գանչ[1]), հոգեակտիվ (պսիխոակտիվ) նյութ է, որը ստանում են կանեփից։ Կանեփի հիմնական հոգեակտիվ միացությունը ՏՀԿ-ն (տետրահիդրոկանաբինոլ) է՝ դրանում պարունակվող 483 միացություններից մեկը[2], որոնց թվում կան առնվազն 61 այլ կանաբինոիդներ[3]։ Մարիխուանա ստանում են ցանովի կանեփից (լատին․՝ Cannabis sativa), հնդկական կանեփից (լատին․՝ Cannabis indica) և մոլախոտային կանեփից (լատին․՝ Cannabis ruderalis

Օգտագործումը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփի (ամբողջական բույսի) օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական մարիխուանան ունի որոշակի պոտենցիալ օգտակար հատկություններ, սակայն դրա էֆեկտիվությունը և անվտանգությունն ուսումնասիրող կլինիկական հետազոտություններ քիչ են անցկացվել[4]։ ԱՄՆ-ի «Սննդամթերքի և դեղերի գործակալության» (FDA) կողմից կանեփը անվտանգ և էֆեկտիվ միջոց չի համարվում ոչ մի հիվադության դեպքում, սակայն FDA-ը հաստատել է կանեփից ստացված կամ արհեստականորեն սինթեզված կանաբինոիդների որոշ պրեպարատներ[5]։

Կան միայն սահմանափակ տվյալներ, որ կանեփն էֆեկտիվ է քրոնիկ ցավերի դեպքում[6][7]։

Կանեփից ստացված դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփից ստացված ՏՀԿ-ի պրեպարատ է դրոնաբինոլը (որը կարող է նաև արհեստականորեն սինթեզվել)։ Դրոնաբինոլը և սինթետիկ կանաբինոիդ նաբիլոնը ցուցված է կիրառել քեմոթերապիայով հարուցված սրտխառնոցի և փսխման դեպքում՝ միայն երբ այլ հակափսխեցուցիչ դեղերը էֆեկտիվ չեն[8]։

Կանեփից ստացել են նաև կանաբիդիոլի պրեպարատ (Epidiolex), որը էյֆորիա չի առաջացնում և ցուցված է կիրառել միայն էպիլեպսիայի որոշ հազվադեպ հանդիպող ձևերի դեպքում (Լենոքս Գաստաուտի և Դրավեի սինդրոմի դեպքում)[9]։

Ռեկրեացիոն օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճատև կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիխուանա ծխողների մոտ կարող են առաջանալ ինքնավստահության և կրեատիվության բարձրացման սուբյեկտիվ զգացումներ, բայց օբյեկտիվ տվյալները ցույց են տալիս, որ խախտվում է հիշելու, մտածելու, սովորելու և մեքենա վարելու ունակությունները[10][11][12]

Երկարատև կիրառում

Հիշողություն

Հիպոկամպը, որը մասնակցում է հիշողության ձևավորմանը, պարունակում է նաև կաննաբինոիդային շատ ընկալիչներ։ Հնարավոր է, որ մարիխուանան ակտիվացնում է կանեփինոիդ ընկալիչները հիպոկամպում և ազդում է հիշողության վրա՝ նվազեցնելով այս տարածքում նեյրոնների ակտիվությունը։ Մարիխուանայի ազդեցությունը երկարատև հիշողության վրա ավելի քիչ է հասկանալի, բայց մինչ մարդը գտնվում է մարիխուանայի ազդեցության տակ, կարճաժամկետ հիշողությունը կարող է վատթարանալ։


Ազդեցություն պտղի և նորածնի վրա
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարիխուանա ծխող մայրերի երեխաները ավելի շատ տառապում էին կայուն ճանաչողական դեֆիցիտից, ուշադրության խանգարումներից, գերակտիվությունից և թույլ զարգացած սոցիալական փոխազդեցություններից, քան նույն տարիքի և սոցիալական ծագման երեխաները, որոնք չեն ենթարկվել դրան։   Եվրոպայից և Միացյալ Նահանգներից գիտնականների մասնակցությամբ վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էնդոգեն կաննաբինոիդները, մեր ուղեղի արտադրած մոլեկուլներն անսպասելիորեն կարևոր դեր են խաղում որոշ նյարդային բջիջների միացման որոշման հարցում։  Նյարդային բջիջների միջև կապերի առաջացումը տեղի է ունենոմ պտղի ուղեղում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։  Այս հետազոտությունը նպատակ ունի ավելի լավ հասկանալ, թե ինչպես և/կամ ինչպեդ է ազդում մարիխուանան պտղի ուղեղի վրա։ 
Գիտականորեն հաստատվել է, որ կանեփը ծայրաստիճան բացասաբար է ազդում պտղի վրա. Պտղի աճի դանդաղեցում, տղաների պտղաբերության նվազում, նյարդային համակարգի և տեսողության խանգարում։  Հնարավոր է նաև կանեփինոիդների փոխանցումը նորածնին մոր կաթի միջոցով։
Հնարավոր քաղցկեղածինություն
2006 թ. Մայիսի 23-ին Լոս Անջելեսի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի բժշկության պրոֆեսոր Դոնալդ Տաշկինը հայտարարեց, որ մարիխուանայի օգտագործումը կարծես չի բարձրացնում թոքերի քաղցկեղի ռիսկը, ինչպես նաև չի բարձրացնում գլխի  և պարանոցի քաղցկեղի ռիսկերը։ Այս ուսումնասիրությանը մասնակցել է 2252 մասնակից, ընդ որում, մարիխուանա ավելի քրոնիկ ծխողներից մի քանիսը ծխել են ավելի քան 22000 մարիխուանա ծխախոտ։ Դոնալդ Տաշկինը և նրա հետազոտողների խումբը 2006 թ.-ին կատարելագործում են իրենց նախորդ ուսումնասիրությունը, որը տպագրվել է «Քաղցկեղի համաճարակաբանության կենսազննարկիչ և կանխարգելում»  ամսագրի 2000 թ. Դեկտեմբերի 17-ի համարում։  Սակայն մարիխուանայի շատ հակառակորդներ նշում են, որ 2000 թվականից ի վեր Լոս Անջելեսի բժշկական կենտրոնը գտել է որպես ապացույց, որ վերջինս հանգեցնում է քաղցկեղի ավելի մեծ ռիսկի։ Հետագայում կատարված նոր հետազոտությունից հետո պարզվել է, որ մարիխուանայի այրումից հետո 118 քաղցկեղածին նյութեր են առաջանում։

Հոգեկան առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը բարձրացնում է պսիխոտիկ խանգարումների, մասնավորապես՝ շիզոֆրենիայի առաջացման հավանականությունը, ինչն ավելի բարձր է հաճախակի օգտագործողների մոտ[13][14][15]։

Պատանեկության ընթացքում կանեփի օգտագործումը կապված է հետագայում դեպրեսիայի և սուիցիդալ վարքագծի ռիսկի բարձրացման հետ[16]։

Օրինական հսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիխուանայի իրավական կարգավիճակը տարբեր երկրներում օրինականից մինչև ամբողջովին անօրինական է։

Ըստ Հայաստանի քրեական օրենսգրքի՝ կանեփը թմրամիջոց է[17]։

Ներկայումս Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը կարգավորվում է Հայաստանի Քրեական օրենսգրքով[18], 2002 թ. ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքով[19], «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով[20], որտեղ սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները[21]։

Օգտագործումը որպես նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումքային վիճակով կանեփը գործնականորեն չեն օգտագործում որպես թմրանյութ։ Դրա պատրաստման տարբեր տարբերակներ են օգտագործվում՝ կախված նրանից, թե ինչ եղանակով է այն օգտագործվելու։ Հումքի պահպանման ժամկետը չոր պայմաններում 2 տարի է։

Նյութեր՝ օգտագործվող ծխելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփի չորացրած ծաղկաբույլ
Մարիխուանայի չորացման գործընթացը

Չորացրած կանեփ։ Բույսը չորացնում են ամբողջությամբ, այնուհետև մանրացնում են՝ առանձնացնելով ծաղիկը, վերին տերևները, ցողունները, քանի որ հոգեկան ակտիվ նյութերի խտությունը դրանցում տարբեր է։ Կա նաև այլ տարբերակ. նախ բաժանում են բույսը հատվածների, չորացնում առանձին հատվածները, այնուհետև մանրացնում՝ հասցնելով այն չափին, որը հարմար է ծխելու համար։

Այսպես կոչված «փոշին» խեժի, ցողունի և փոքր տերևների հատվածներն են, որոնք առաջանում են բույսում չորացման ընթացքում։ Փոշու տեղափոխման հարմարավետության համար երբեմն դրանք սեղմվում են։ Այդպիսի նյութին անվանում են հաշիշ։

Այսպես կոչված՝ «հիմկան» ներկայացնում է չորացրած կանեփի՝ նախօրոք մասերի բաժանելու եղանակը։ Այն ստացվում է լուծիչների օգնությամբ։ Այդ դեպքում եթե չորացրած կանեփի մասնաբաժինը ստացվող ապրանքում մեծ չէ, ապա այն կարելի է նաև անվանել հաշիշ։ Անորակ լուծիչներ օգտագործելու դեպքում (այդ թվում և ջրային լուծիչներ) լուծույթի պատրաստման մեջ մնում են լուծիչների խառնուրդներ և քլորոֆիլ, որը լուծված է հոգեբանորեն ակտիվ նյութերի հետ և որի այրման դեպքում առաջանում է ոչ հաճելի ծուխ։

Կանեփի լուծույթը պատրաստվում է չորացրած կանեփից կամ խեժից[22]։ Այն գրեթե միատեսակ է (գործնականորեն առանց բույսի մասերի)։

Հաշիշի յուղը ստացվում է ցնդող լուծիչների լուծույթների եղանակով, որն իր պարունակությամբ հիշեցնում է օշարակ կամ մեղր, գույնը տատանվում է բացից մինչ մուգ շագանակագույն։

Նյութեր պատրաստման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի խոռոչով ընդունման համար օգտագործվող ապրանքների պատրաստումը գլխավորապես հիմնված է նրա վրա, որ ՏՀԿ-ն (տետրահիդրոկանաբինոլ) լավ է լուծվում ճարպերում։ Հրուշակեղենի պատրաստման մեջ կանեփը որպես բաղադրիչ ավելացնելիս օգտագործվում է կանեփի յուղային այս կամ այն լուծույթը, որը ՏՀԿ է պարունակում տարբեր չափաբաժիններով։

Քիմիական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփի որոշ տեսակներ պարունակում են բավարար քանակությամբ հոգեմետ նյութեր, որոնք կոչվում են կանաբինոիդներ։ Դրանցից մեկը՝ տետրահիդրոկանաբինոլը (ամբողջական անունը՝ դելտա-9-տետրահինդրկանաբինոլ), կանեփի հիմնական հոգեներգործուն նյութն է։ Սովորական, չորացրած, հոգեմետ նյութեր պարունակող կանեփը (մարիխուանա), 1970-ականների և 1980-ականների տվյալներով, պարունակում է, պարունակում է միջինը 2—4 % տետրահիդրոկանաբինոլ (առանձին դեպքում պարունակում էր ավելի քան 10 %), 0,31 % կանաբինոլ, 0,05 % այն կանաբինոլային թթու[23]։ Կանեփի բազմացվող տեսակներում տետրահիդրոկանաբինոլի պարունակությունը կարող է ավելի բարձր լինել, կամ, հակառակը, նվազագույնի հասցվել՝ կախված բազմացման նպատակներից։ Տետրահիդրոկանաբինոլը միակ հոգեմետ նյութը չէ, չնայած, որ մնում է ամենակարևորը։ Դատելով կենդանիների և մարդկանց վրա ազդեցությունից՝ կանեփի էքստրակտները, 2 կամ ավելի անգամ երկարատև ազդեցություն են ունենում, քան տետրահիդրոկանաբինոլը[24]։

Անվանում և հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի անվան ծագման մի քանի տարբերակ։ Համարվում է, որ բույսի առաջին գրավոր հիշատակումը mariguan անվամբ, որ աճում է Ռիո Գրանդե գետի ափերին, պատկանում է ծագումնաբան Ջոն Գրեգորի Բուրկին (1894)։ Անգլերեն այս բառն անցել է շնորհիվ Մեքսիկայի աշխատողների, որոնք բույսն օգտագործում էին ռեկրեացիոն, հանգստի նպատակներով։ Անգլերեն բառարաններում այն հաճախ նկարագրվում է որպես հնդկական։ Սակայն քանի որ բույսը Նոր Աշխարհ բերվել է Հնից, ապա առաջ են քաշվում այնպիսի ծագումնաբանական տեսություններ, որոնք կապում են «մարիխուանա» անվանումը չինական կամ սեմիթական արմատների հետ (վերջին դեպքում այն կարող է հանդես գալ որպես միարման «մայորան» բառի հետ[25]։ Տվյալներ չկան, որոնք ցույց տան անվանման ուղղակի ծագումը իսպանական Մարիա և Խուան անուններից, սակայն նրանք, հնարավոր է, որ ազդեցություն են թողել բառի ժամանակակից գրության վրա (անվանման ավելի վաղ գրությունը իսպաներեն ներառում է h տառը՝ j-ը փոխարեն, ինչը չի համապատասխանում իսպաներեն «Խուան» անվան գրությանը)[26]։

Մարիխուանան ունի բազմաթիվ ժարգոնային և շրջանային անվանումներ։

Հնդկաստանում գործածվող կանեփի պատրաստուկները օրգանիզմի վրա ազդեցության յուրօրինակ տարբերակ են։ Հայտնի են երեք տարատեսակներ. բանգ (բհանգ), գանջա և շարաս (չարաս)։ Ամենաէժան և ամենաքիչ ազդեցություն գործող պատրաստուկը բանգն է, որը ստանում են չորացրած կամ կտրատած տերևներից, սերմերից և ցողուններից։ Գանջան, որ ստացվում է իգական բույսերի ծաղկաբույլից, երկու կամ երեք անգամ ավելի ներգործուն է, քան բանգը։ Շարասը մաքուր խեժն է, որ Մերձավոր Արևելքում առավել հայտնի է հաշիշ անվամբ[27]։

Անաշա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաշա, մարիխուանայի և հաշիշի ժարգոնային անվանումը։ 1986 թվականից սկսած՝ տարածվել է Չինգիզ Այթմատովի «Կառափնարան» վեպի շնորհիվ։ «Անաշա» բառը անցավ գրական լեզու և սկսեց գործածվել գեղարվեստական գրականության և հրապարակախոսության մեջ։

Գանջա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանջա (գանժա), տեղական կանեփի և դրանից պատրաստվող հոգեմետ նյութերի հնդկական անվանումը։ Գանջայի պատարստման համար անպտղատու ծաղկաբույլերը հավաքում են և ոտքերով տրորում, ապա թողնում են արևի տակ, նորից ծածկում, կրկին չորացնում, մինչև ճիշտ տեսքը չստանա, իսկ ծաղկաբույլերը բավականաչափ խեժ չարտադրեն։

Ճամայկայում և Կարիբյան կղզիներում գանջան կանեփի հոգեմետ տարատեսակների, ինչպես նաև իգական ծաղկաբույլերից պատրաստվող և ծխելու համար օգտագործվող մարիխուանայի ընդհանուր անվանումն է[28]։

Հաշիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիշ (պարսկ. حشیش‎, «հաշեշա»՝ «չորացրած խոտ»), կանեփից պատրաստվող հոգեմետ նյութերի ամբողջ շարքի ընդհանուր անվանում։ Պատրաստվում է փոշու պրեսավորման ճանապարհով։ Փոշին ստացվում է չորացրած տերևների կամ բույսերի վերին հատվածի կպչուն յուղային մասի չորացմամբ և մանրացմամբ։

Օգտագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիխուանայի՝ որպես հոգեմետ դեղի, գործածման պատմությունը ունի ամենաքիչը 27[29]—50[30] դարի պատմություն։ Առաջին հիշատակումներ կան թե՛ ացտեկների, թե՛ Հնդկաստանի և այլ երկրների մոտ. դրանք ունեն մ.թ.ա 3 հազարամյակի պատմություն։

Մարիխուանայի բժշկության մեջ գործածել են դեռևս Հին Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում[31], որտեղ կանեփը լայն տարածում էր գտել որպես ցավազրկող, հակաէպիլեպտիկ, հակացնցումային միջոց։ Մարիխուանայի օգտագործման պատմությունը սկսվում է ամենաքիչը մեր թվարկությունից առաջ XVIII դարից[32]։ Եվրոպական բժշկության մեջ մարիխուանայի օգտագործման վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են XIX դարի երկրորդ կեսին Անգլիայի կողմից Հնդկաստանի գաղութացման ժամանակաշրջանին[33], երբ զինովարակն վիրաբույժները սկսեցին մարիխուանան օգտագործել ցավազրկման, մկանների սպազմերի բուժման, էպիլեպսիայի և ռևմատիզմի ցավազրկման համար։ Անգլիական գաղութային կորպուսի զինվորական բժիշկների շնորհիվ՝ մարիխուանայի դեղամիջոցները լայն տարածում գտան տասնիններորդ դարի Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

Մարիխուանայի օրինականացման հիմնախնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հասարակական շարժում, որը պահանջում է մարիխուանայի օգտագործման օրինականացում կամ գոնե ապաքրեականացում։ Այս շարժման կողմնակիցները կարծում են, որ մարիխուանայից պատրաստվող դեղամիջոցները, ի տարբերություն օրինականացված ալկոհոլի և ծխախոտի, պակաս վնաս են առողջության համար և ֆիզիկական կախվածություն չեն առաջացնում։ Որպես փաստարկ հաճախ նշվում է բժշկական մարիխուանայի մասին։ Վերջինս ունի որոշակի պոտենցիալ օգտակար հատկություններ, սակայն դրա էֆեկտիվությունը և անվտանգությունն ուսումնասիրող կլինիկական հետազոտություններ քիչ են անցկացվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թմրանյութ օգտագործողների վերջը». 2009 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  2. Russo EB (2013). Cannabis and Cannabinoids: Pharmacology, Toxicology, and Therapeutic Potential. Routledge. էջ 28. ISBN 978-1-136-61493-4.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  3. Laurence L. Brunton, Randa Hilal-Dandan, Björn C. Knollmann (2018). Goodman & Gilman's: The Pharmacological Basis of Therapeutics, 13th ed. McGraw-Hill Education. էջեր 440. ISBN 978-1-25-958473-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 «Release the strains». Nature Medicine (անգլերեն). 21 (9): 963. 2015-09. doi:10.1038/nm.3946. ISSN 1546-170X.
  5. «Public Health Focus - FDA Regulation of Cannabis and Cannabis-Derived Products: Questions and Answers». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  6. Jensen, Bjorn; Chen, Jeffrey; Furnish, Tim; Wallace, Mark (2015 թ․ սեպտեմբերի 1). «Medical Marijuana and Chronic Pain: a Review of Basic Science and Clinical Evidence». Current Pain and Headache Reports (անգլերեն). 19 (10): 50. doi:10.1007/s11916-015-0524-x. ISSN 1534-3081.
  7. Aviram, J.; Samuelly-Leichtag, G. (09 2017). «Efficacy of Cannabis-Based Medicines for Pain Management: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Trials». Pain Physician. 20 (6): E755–E796. ISSN 2150-1149. PMID 28934780.
  8. Laurence L. Brunton, Randa Hilal-Dandan, Björn C. Knollmann (2018). Goodman & Gilman's: The Pharmacological Basis of Therapeutics, 13th ed. McGraw-Hill Education. էջեր 937-938. ISBN 978-1-25-958473-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Press Announcements - FDA approves first drug comprised of an active ingredient derived from marijuana to treat rare, severe forms of epilepsy». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  10. H P Rang, J M Ritter, R J Flower and G Henderson; (2016). Rang & Dale's Pharmacology, 8th ed. Elsevier / Churchill Livingstone. էջեր 231–232. ISBN 13 978-0-7020-5362-7. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. «National Institute on Drug Abuse (NIDA)». www.drugabuse.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  12. «Driving and Car Crashes | NAS | Marijuana | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  13. National Academies of Sciences, Engineering, and Medicine. (2017). The Health Effects of Cannabis and Cannabinoids: The Current State of Evidence and Recommendations for Research. Washington, DC: The National Academies Press. էջ 295. ISBN 978-0-309-45304-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Moore, Theresa H. M.; Zammit, Stanley; Lingford-Hughes, Anne; Barnes, Thomas R. E.; Jones, Peter B.; Burke, Margaret; Lewis, Glyn (2007 թ․ հուլիսի 28). «Cannabis use and risk of psychotic or affective mental health outcomes: a systematic review». Lancet (London, England). 370 (9584): 319–328. doi:10.1016/S0140-6736(07)61162-3. ISSN 1474-547X. PMID 17662880.
  15. Marconi, Arianna; Di Forti, Marta; Lewis, Cathryn M.; Murray, Robin M.; Vassos, Evangelos (2016-9). «Meta-analysis of the Association Between the Level of Cannabis Use and Risk of Psychosis». Schizophrenia Bulletin. 42 (5): 1262–1269. doi:10.1093/schbul/sbw003. ISSN 0586-7614. PMC PMCPMC4988731. PMID 26884547. {{cite journal}}: Check |pmc= value (օգնություն)
  16. Mayo, Nancy; Dendukuri, Nandini; Cipriani, Andrea; Marmorstein, Naomi; Ware, Mark; Boruff, Jill; Askari, Sorayya; Wang, Shouao; Zytynski, Tomasz (2019 թ․ ապրիլի 1). «Association of Cannabis Use in Adolescence and Risk of Depression, Anxiety, and Suicidality in Young Adulthood: A Systematic Review and Meta-analysis». JAMA Psychiatry (անգլերեն). 76 (4): 426–434. doi:10.1001/jamapsychiatry.2018.4500. ISSN 2168-622X.
  17. «ՀՀ քրեական օրենսգրքի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» թիվ 1 հավելված, կետ 72». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  18. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, գլուխ 26». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  19. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքը». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  20. «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքը». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  21. Լիլիթ Ղազարյան. «Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը - Ամսագիր Ֆարմացևտ պրակտիկ 9-2007 (6)». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  22. ՀՍՀ, Հաշիշ
  23. L.D. Chait, J. Pierri. Some physical characteristics of NIDA marijuana cigarettes. — Vol. 14. — № 1. — P. 61-67. — P. 61-67.
    E. Russo et al. Chronic Cannabis Use in the Compassionate Investigational New Drug Program: An Examination of Benefits and Adverse Effects of Legal Clinical Cannabis. — Vol. 2. — № 1. — P. 5-6. — P. 5-6.
    {{{վերնագիր}}}. — Vol. 161. — № 4. — P. 331-339. — P. 331-339. — doi:10.1007/s00213-002-1033-2
  24. Carlini et al. 1974, Fairbairn and Pickens 1981
  25. Alan Piper. The Mysterious Origins of the Word 'Marijuana'. — Vol. 153. — P. 1-17. — P. 1-17.
  26. Douglas Harper. «marijuana». Onlyne Etymology Dictionary. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25–ին-ին.
  27. «Լեսթեր Գրինսփուն, Ջեյմս Բ. Բաքալար։ Մարիխուանա. արգելված դեղամիջոց» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2006 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 29-ին.
  28. «Կանեփի հանրագիտարան (Գանջա)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  29. Jennifer Viegas, Discovery News — Oldest Marijuana Stash Found
  30. Rudgley, Richard (1998). Lost Civilisations of the Stone Age. ISBN 0-684-85580-1.
  31. Grinspoon and Bakalar, 1993; Mechoulam, 1986; Nahas, 1984
  32. Մարիխուանայի խնդիրը. պարզն ու անհասկանալին։ Ա.Գ. Դանիլինի զեկույցը ECAD-ի սեմինարի ժամանակ
  33. Mechoulam, 1986; Nahas, 1984

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]