Մարգարետ Թետչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Թետչեր
Margaret Thatcher
Մեծ Բրիտանիայի վարչապետ
4 Մայիս 1979 - 28 Նոյեմբեր 1990
Նախորդող Ջեյմ Կալագեն
Հաջորդող Ջոն Մեյջոր
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1][2]
Կրթություն՝ Սիթիի իրավաբանական դպրոց, Կեստևեն և Գրանթհեմ իգական դպրոց[3][4] և Սոմերվիլ Քոլեջ (1947)[3][4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քիմիկոս, ինքնակենսագիր, բարիսթեր և պետական գործիչ
Ազգություն սպիտակ բրիտանացի
Դավանանք մեթոդիզմ և Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1][5][3][…]
Ծննդավայր Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][5][6][…]
Վախճանի օր ապրիլի 8, 2013(2013-04-08)[1][5][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայր Ռիթզ Լոնդոն, Վեստմինստեր[7][8][1][…]
Թաղված [9]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն[10]
Ի ծնե անուն անգլ.՝ Margaret Hilda Roberts[11][12]
Հայր Ալֆրեդ Ռոբերտս[3][1]
Մայր Beatrice Ethel Stephenson?[3][1]
Ամուսին Denis Thatcher?[1][3]
Զավակներ Մարկ Թետչեր[3] և Carol Thatcher?[3]
 
Կայք՝ margaretthatcher.org
 
Պարգևներ

Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher, հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1][5][3][…], Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][5][6][…] - ապրիլի 8, 2013(2013-04-08)[1][5][3][…], Ռիթզ Լոնդոն, Վեստմինստեր[7][8][1][…][13]), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990 թվականներին), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990 թվականներին), բարոնուհի (1992 թվականին)։ Հայտնի է որպես «երկաթե տիկին» (iron lady)։ Նա առաջին կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի (Սոմերվիլ քոլեջ) բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի Պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։

1970-1974 թվականներին Մարգարետ Թետչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը։ 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ։

Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելով այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկուն աշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը։ Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը։

Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին։ Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավ պերի կոչում և բարոնուհու տիտղոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենթհեմի տունը, որտեղ ծնվել է Մարգարետ Թետչերը
Հուշատախտակ այն տան վրա, որտեղ ծնվել է Մարգարետ Թետչերը

Մարգարեթ Ռոբերթսը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 13-ին։ Հայրը՝ Ալֆրեդ Ռոբերթսը, ծնունդով Նորթհեմփթոնշիրից էր, մայրը՝ Բեաթրիս Իթելը (օրիորդական ազգանունը՝ Սթեֆենսոն) ծնունդով Լինքոլնշիրից էր[14]։ Մանկությունն անցկացրել է Գրենթհեմում, որտեղ հայրն ուներ նպարեղենի երկու կրպակ[15]։ Ավագ քրոջ՝ Մյուրիելի հետ դաստիարակվել է նպարեղենի կրպակներից մեկի վերևի հարկում գտնվող բնակարանում, որը երկաթգծից շատ քիչ էր հեռու[15]։ Մարգարետի հայրը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում տեղական քաղաքական և հոգևոր կյանքին՝ լինելով քաղաքային խորհրդի անդամ և մեթոդիստ քահանա[16]։ Այդ իսկ պատճառով աղջիկները դաստիարակվել են մեթոդականության խիստ ավանդույթներով[17]։ Հենց Ալֆրեդը ծնվել է լիբերալ հայացքներ ունեցող ընտանիքում, բայց, ինչպես ընդունված էր տեղական ինքնակառավաման մարմիններում, անկուսակցական էր։ 1945-1946 թվականներին եղել է Գրենթհեմի քաղաքապետ, իսկ 1952 թվականին՝ 1950 թվականի քաղաքային ընտրություններում Լիբերալ կուսակցության համոզիչ հաղթանակից հետո, որոնց արդյունքում կուսակցությունն առաջին անգամ մեծամասնություն կազմեց Գրենթհեմի Խորհրդում, դադարեց լինել քաղաքային խորհրդի անդամ[16]։

Ռոբերթսը հաճախում էր Հանթինգթաուեր-Ռոուդի սկզբնական դպրոց, որից հետո կրթաթոշակ ստացավ ուսանելու Քեսթևենի և Գրենթհեմի աղջիկների համար նախատեսված դպրոցում[18]։ Մարգարետի ուսման առաջադիմության հաշվետվությունները վկայում են աշակերտուհու ջանասիրության և դեպի ինքնակատարելագործման մշտական աշխատանքների մասին։ Նա հաճախում էր նաև ֆակուլտատիվ պարապմուքների՝ դաշնամուրի, խոտի հոկեյի, լողի և սպորտային քայլքի, բանաստեղծական հմտությունների[19][20]։ 1942-1943 թվականներին արդեն ավագ աշակերտուհի էր[21]։ Ուսման վերջին տարում կրթաթոշակի հայտ ներկայացրեց Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլի քոլեջում քիմիա ուսումնասիրելու համար։ Չնայած ի սկզբանե մերժում ստացավ, բայց մյուս հայցորդի մերժումից հետո, այնուամենայնիվ, Մարգարետին հաջողվեց ստանալ կրթաթոշակ[22][23]։ 1943 թվականին նա ժամանեց Օքսֆորդ և 1947 թվականին՝ չորս տարի քիմիա ուսումնասիրելուց հետո ստացավ երկրորդ աստիճանի դիպլոմ՝ դառնալով բնական գիտությունների բակալավր։ Ուսման վերջին տարում աշխատում էր Դորոթի Հոջքինի լաբորատորիայում, որտեղ զբաղվում էր գրամիդիցին С հակաբիոտիկի ռենտգենակառուցողական անալիզով[24][25][26][Ն 1]։[Ն 2]

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Ռոբերթսը դարձավ Օքսֆորդի համալսարանի Պահպանողական կուսակցության միության նախագահ[28][29]։ Ուսման տարիներին նրա քաղաքական հայացքների վրա մեծապես ազդեցություն է ունեցել Ֆրիդրիխ ֆոն Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկություն» աշխատությունը (1944), որում կառավարության միջամտությունը երկրի տնտեսության մեջ դիտարկվում էր որպես բռնապետական պետության նախադրյալ[30]։

Համալսարանն ավարտելուց հետո Ռոբերթսը տեղափոխվեց Էսեքս կոմսության Քոլչեսթեր, որտեղ «BX Plastics» ընկերությունում աշխատել է քիմիկոս-հետազոտող[31]։ Այս ժամանակ էլ մուտք գործեց Պահպանողական կուսակցության տեղական միավորում և 1948 թվականին Լանդիդնոյում որպես Պահպանողական միավորման համալսարանի շրջանավարտների ներկայացուցիչ մասնակցեց կուսակցական համագումարին[32]։ Մարգարետի օքսֆորդյան ընկերներից մեկը նաև Քենթի Պահպանողական կուսակցության Դարթֆորդյան միավորման նախագահն էր, ով զբաղվում էր ընտրություններին թեկնածուներ փնտրելով[32]։ Միավորման ղեկավարներն այնքան էին տպավորված Մարգարետով, որ համոզեցին նրան մասնակցել ընտրություններին, չնայած որ նա չէր մտնում Պահպանողական կուսակցության թեկնածուների հաստատված ցուցակի մեջ. Մարգարետը թեկնածու ընտրվեց միայն 1951 թվականի հունվարին և մտցվեց ընտրական ցուցակ[33]։ Տոնական ճաշի ժամանակ, որը կազմակերպվել էր Դարթֆորդում 1951 թվականի փետրվարին նրա՝ Պահպանողական կուսակցության կողմից որպես թեկնածու պաշտոնապես հաստատվելու առթիվ, Ռոբերթսը ծանոթանում է հաջողակ և կայացած ամուսնալուծված գործարար Դենիս Թետչերի հետ[32][33]։ Ընտրություններին պատրաստվելու ընթացքում նա տեղափոխվեց Դարթֆորդ, որտեղ որպես քիմիկոս-հետազոտող աշխատանքի անցավ J. Lyons and Co. ընկերությունում՝ զբաղվելով պաղպաղակի արտադրությունում կիրառվող էմուլգատորների մշակմամբ[32][34]։

1950 թվականի փետրվարի համընդհանուր ընտրություններում և 1951 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում Ռոբերթսը մասնակցեց պառլամետի ընտրություններում Դարթֆորդ շրջանից, որտեղ ավանդաբար հաղթում էին լեյբորիստները։ Որպես ամենաերիտասարդ և միակ կին թեկնածու՝ նա գրավեց մամուլի ուշադրությունը[35][36]։ Չնայած երկու դեպքերի պարտությանը՝ Մարգարետին հաջողվեց ընտրազանգվածի շրջանում թուլացնել լեյբորիստներին տրվող աջակցությունը՝ սկզբում 6000 ձայնով, ապա 1000 ձայնով[35]։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան աջակցում էին ծնողները, ինչպես Դենիս Թետչերը, ում հետ նա ամուսնացավ 1951 թվականի դեկտեմբերին[35][37]։ Դենիսը կնոջն օգնեց դառնալ փաստաբանների միության անդամ[38]։ 1953 թվականին նա դարձավ փաստաբան՝ հարկահանություն մասնագիտացմամբ[39]։ Այդ նույն տարում ընտանիքում ծնվեցին երկվորյակներ՝ դուստրը՝ Քերոլ Թետչերը (անգլ.՝ Carol Thatcher) և որդին՝ Մարկը[40]։

Պառլամենտի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների կեսերին Թետչերը վերսկսեց պառլամենտում տեղի համար պայքարը։ 1955 թվականին նրան չհաջողվեց Պահպանողական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվել Օրփինգթոն շրջանում[40], բայց 1958 թվականի ապրիլին թեկնածու առաջադրվեց Ֆինչլիում։ 1959 թվականի ընտրություններում ծանր նախընտրական պայքարի պայմաններում այնուամենայնիվ Թետչերը հաղթանակ տարավ՝ դառնալով Համայնքների պալատի անդամ[41]։ Պառլամենտի անդամի կարգավիճակում իր առաջին ելույթում նա հանդես եկավ Պետական մարմինների մասին օրենքի օգտին՝ պահանջելով տեղական իշխանություններից իրենց հավաքների հրապարակայնություն, իսկ 1961 թվականին հրաժարվեց պաշտպանել Պահպանողական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ կողմ քվեարկելով մտրակահարություն պատժի վերականգնմանը[42]։

1961 թվականի հոկտեմբերին Թետչերը Հարոլդ Մաքմիլանի կառավարությունում առաջադրվեց կենսաթոշակների և պետական սոցիալական ապահովության պառլամենտային նախարարի տեղակալի պաշտոնում[43]։ 1964 թվականի պառլամենտական ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո նա դարձավ կուսակցության՝ բնակարանաշինության և հողային ունեցվածքի հարցերով ներկայացուցիչը՝ պաշտպանելով վարձակալների՝ քաղաքային բնակելի տները գնելու իրավունքը[44]։ 1966 թվականին Թետչերը դարձավ Պետական գանձապետարանի ստվերային խմբի անդամ և որպես պատվիրակ՝ դեմ էր հանդես գալիս լեյբորիստների առաջարկին՝ գների և եկամուտների պարտադիր վերահսկման՝ պնդելով, որ դա կհանգեցնի հակառակ արդյունքի և կքայքայի երկրի տնտեսությունը[44]։

1966 թվականին՝ Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ, նա քննադատեց բարձր հարկերի քաղաքականությունը, որն առաջ էր տանում լեյբորիստական կառավարությունը։ Նրա կարծիքով, սա «ոչ այնքան քայլ էր դեպի սոցիալիզմը, որքան կոմունիզմը»[44][Ն 3]։ Թետչերը ընդգծում էր ցածր հարկերի պահպանման անհրաժեշտությունը՝ որպես տնքաջան աշխատանքի խթան։ Նա նաև Համայնքների պալատի այն սակավաթիվ անդամներից էր, որոնք պաշտպանեցին միասեռականներին քրեական պատասխանատվությունից ազատելը[45], կողմ քվեարկեցին աբորտների օրինակացմանը[46][47] և ճագարներին «ակնհայտ» քերծեներով որսալու արգելքին[48][49]։ Բացի այդ, Թետչերը պաշտպանում էր մահապատժի պահպանումը[50] և դեմ քվեարկեց ամուսնալուծությունների կարգի օրենքը մեղմելուն[51][52]։

1967 թվականին Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան կողմից ընտրվեց Միջազգային այցերի ծրագրին մասնակցելու համար, որի շնորհիվ Թետչերը հնարավորություն ստացավ պրոֆեսիոնալ փոխանակման ծրագրով վեց շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ քաղաքներ, հանդիպել տարբեր քաղաքական դեմքերի հետ և այցելել այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին էր ԱՄՀ-ն[53]։ Մեկ տարի անց Մարգարեթը դարձավ պաշտոնական ընդդիմության Ստվերային կառավարության անդամ՝ կարգավորելով վառելիքային սեկտորի հետ կապված հարցերը։ 1970 թվականի հանրաքվեից ոչ շատ առաջ նա զբաղվում էր տրանսպորտի, ապա նաև կրթության հարցերով[54]։

Լուսավորության և գիտության նախարար (1970-1974)[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1974 թվականներին Մարգարեթ Թետչերը լուսավորության ու գիտության նախարար էր Էդվարդ Հիթի կառավարությունում։

1970 թվականի պառլամենտական ընտրություններում Էդվարդ Հիթի գլխավորությամբ հաղթեց Պահպանողական կուսակցությունը։ Նոր կառավարությունում Թետչերը նշանակվեց լուսավորության և գիտության նախարար։ Պաշտոնավարելու առաջին ամիսներին Մարգարետը, շնորհիվ այս ոլորտում ծախսերը կրճատելու փորձերի, գրավեց հասարակության ուշադրությունը։ Նա առաջնահերթությունը տվեց դպրոցներում ակադեմիական կարիքներին[55] և կրճատեց կրթության համակարգի պետական ծախսերը, որի արդյունքում չեղարկվեց յոթից տասնմեկ տարեկան դպրոցականներին կաթի տրամադրումը[56]։ Միևնույն ժամանակ պահպանվեց ավելի փոքր երեխաներին մեկ երրորդ պինտա ծավալով կաթի տրամադրումը[56]։ Թետչերի քաղաքականությունը առաջ բերեց Լեյբորիստական կուսակցության և ԶԼՄ-ների քննադատության ալիք[57], որոնք Մարգարեթին անվանեցին «Margaret Thatcher, Milk Snatcher» (անգլերենից թարգմանաբար՝ «Մարգարեթ Թետչեր՝ կաթի կողոպտիչ»)[56]։ Իր ինքնակենսագրականում Թետչերը հետագայում գրեց.

Ես գերազանց դաս քաղեցի։ Ինձ վրա հրավիրեցի առավելագույն քաղաքական ատելություն նվազագույն քաղաքական շահի համար[57][58]։

Պաշտոնավարելու ընթացքում Թետչերն աչքի ընկավ տեղական իշխանությունների կողմից գրագիտության դպրոցների ավելի ակտիվորեն փակելու և միասնական հանրակրթություն մտցնելու վերաբերյալ առաջարկություններով։ Ընդհանուր առմամբ, չնայած Մարգարետը ենթադրում էր պահպանել գրագիտության դպրոցները[55], միջնակարգ հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների ծավալը աճեց 32%-ից 62%[59]։

Ընդդիմության առաջնորդ (1975-1979)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Թետչեր (1975 թվական)

1973 թվականին Հիթի կառավարության կողմից ծագած մի շարք խնդիրներից հետո (նավթային ճգնաժամ, աշխատավարձերի բարձրացման պահանջներ), 1974 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցությունը պարտություն կրեց Լեյբորիստների կուսակցության կողմից[57]։ 1974 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հերթական ընդհանուր ընտրություններում, պահպանողականների արդյունքները էլ ավելի վատ էին։ Բնակչության շրջանում կուսակցության աջակցության անկման ֆոնի վրա Թետչերը պայքարում է պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնի համար[60]։ Խոստանալով կուսակցությունում փոփոխություններ կատարել, նա ստացավ աջակցություն այսպես կոչված 1922 թվականին կոմիտեի[en] կեղմից, միավորելով խորհրդարանի պահպանողական անդամներին[60]։ 1975 թվականի կուսակցության նախագահի ընտրության ժամանակ Թետչերը քվեարկության առաջին փուլում հաղթեց Հիթին, որը ստիպված էր հրաժարական տալ[61]։ Երկրորդ փուլում նա հաղթեց Ուիլյամ Ուայթլուին, որը համարվում էր Հիթի առավել նախընտրելի իրավահաջորդը, և 1975 թվականի փետրվարի 11-ին պաշտոնապես դարձավ Պահպանողական կուսակցության նախագահ[62], Ուայթլուին նշանակելով նրա տեղակալը։

Ընտրություններից հետո Թետչերը սկսեց պարբերաբար այցելել տնտեսական հարաբերությունների ինստիտուտ[en] պաշտոնական ընթրիքի — «ուղեղի կենտրոնում», որը հիմնադրել է Ֆրիդրիխ ֆոն Հայեկի աշակերտ Էնթոնի Ֆիշերը[en]: Այս հանդիպումներին մասնակցելը զգալիորեն ազդել է նրա տեսակետների վրա, որոնք ձևավորվել են Ռալֆ Հարիսի[en] և Արթուր Սելդոնի[en] գաղափարների ազդեցությունից։ Արդյունքում, Թետչերը դարձավ գաղափարական շարժման դեմքը, որոնք դեմ էին պետության բարեկեցության ընդհանուր գաղափարներին։ Ինստիտուտի անդամները բրիտանական տնտեսության վերականգման համար առաջարկեցին հետևյալ բաղադրատոմսը. ավելի քիչ կառավարական միջամտություն տնտեսության մեջ և ավելի ցածր հարկեր և ավելի շատ ազատություն ձեռնարկատերերին և սպառողներին[63]։

1976 թվականի հունվարի 19-ին Թետչերը հանդես եկավ Խորհրդային Միության դեմ կտրուկ քննադատությամբ.

Ռուսները միտված են համաշխարհային տիրապետության, և նրանք արագորեն ձեռք են բերում այն միջոցները, որոնք անհրաժեշտ են ամենահզոր կայսերական պետություն դառնալու համար, որը աշխարհը երբևէ տեսել է։ Խորհրդային Միության Քաղբյուրոյում մարդիկ չպետք է անհանգստանան հասարակական կարծիքի արագ փոփոխության վերաբերյալ։ Նրանք ընտրել են զենքը նավթի փոխարեն, իսկ մեզ համար միաժամանակ գրեթ ամեն ինչը ավելի կարևոր է զենքից[64]։

Ի պատասխան՝ ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության «Կարմիր աստղ» թերթը հրատարակել է ««Երկաթե տիկինը» վախեցնում է…» վերնագրով հոդվածը (1976 թվականի հունվարի 24-ին)։ Դրանում հեղինակը գրել է, որ «Երկաթե տիկին են անվանում իր իսկ սեփական երկրում»։ Իրականում Մեծ Բրիտանիայում Մարգարետ Թետչերը սկզբում այլ կերպ է անվանվել։ Օրինակ, 1975 թվականի փետրվարի 5-ին լոնդոնյան «Դեիլի միռոր» ամսագրում Թետչերի մասին հոդվածը կոչվեց «The Iron Maiden» — «Երկաթե օրիորդ»[64][65][66]։ Շուտով անգլիական «The Sunday Times» ամսագիրը այս մականվան թարգմանությունը՝ «երկաթե տիկին» կայուն կերպով ամրագրեց Մարգարետի ետևից։

Չնայած 1970-ականների վերջին բրիտանական տնտեսության վերականգնմանը, Աշխատանքային կառավարությունը կանգնած էր հանրային մտահոգության խնդիրով երկրի ապագա զարգացման ճանապարհին, ինչպես նաև 1978-1979 թվականների ձմռանը մի շարք գործադուլների հետ և այս էջը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ անվանվեց որպես «Տարաձայնությունների ձմեռ[en]»: Պահպանողականները իրենց հերթին կանոնավոր կերպով հարձակումներ են իրականցնում Լեյբորիստական կուսակցության վրա, նախ և առաջ նրանց մեղադրելով գործազրկության ռեկորդային մակարդակի համար։ Դրանից հետո, 1979 թվականի սկզբին Ջեյմս Քալլագանի կառավարությունը ստացավ անվստահության քվե, և Մեծ Բրիտանիայում հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պահպանողականները կատարեցին իրենց ընտրական խոստումները տնտեսական հարցերի շուրջ՝ ապացուցելով սեփականաշնորհման և ազատական բարեփոխումների անրհաժեշտությունը։ Նրանք խոստացան պայքարել գնաճի դեմ և ձգտում են թուլացնել արհմիություններին, քանի որ կազմակերպված գործադուլները զգալի վնաս են պատճառել տնտեսությանը[67]։

Թետչերի ներքին քաղաքականությունը. «թետչերիզմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թետչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թետչերիզմ»։ «Թետչերիզմը» և նեոպահպանողականության հիմքը «մոնետարիստական» տեսությունն էր, որի հեղինակը Չիկագոյի մոնետարիստական տնտեսական դպրոցի ներկայացուցիչ ամերիկյան տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանն էր։ Այդ տեսության և «թետչերիզմի» հիմնական դրույթները հետևյալն են՝

  1. Տնտեսության պետական կարգավորման նվազեցում.
  2. Անեկամտաբեր ձեռնարկությունների բյուջետային ֆինանսավորումից հրաժարում.
  3. Սղաճի դեմ պայքարը՝ պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություն.
  4. Տնտեսության պետական հատվածի մասնավորեցում
  5. Մասնավոր ձեռնարկությունների, շուկայական ձեռնարկատիրական գործունեության խրախուսում, տնտեսական համակարգի կայուն կենսագործունեության ապահովում.
  6. Սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կտրուկ կրճատում.
  7. Արհմիությունների իրավունքների սահմանափակում։

Թետչերի կառավարությանը բաժին է ընկնում բարդ խնդիրներ սոցիալական և տնտեսական քաղաքականության բնագավառներում։ Սկսած 1979 թվականի կեսից տնտեսությունը զգալի անկում էր ապրում։ 1979 թվականին Իրանում տապալվեց շահի վարչակարգը, և շուտով սկսվեց Իրան-Իրաք պատերազմը, որի հետևանքով երկու անգամ բարձրացավ նավթի գինը։ Անգլիայում արդյունաբերության արտադրության ընդհանուր անկումը կազմեց 12 %։ Ճգնաժամն ուղեկցվում էր սղաճի և գործազրկության կտրուկ աճով։

Թետչերի կառավարությունը ձեռնամուխ եղավ կառուցվածքային տնտեսական բարեփոխումների անցկացմանը։ Պետությունը հրաժարվեց արդյունաբերական ձեռնարկություններին դոտացիաներ տալու քաղաքականությունից։ Բարեփոխման ենթարկվեց և հարկային համակարգը։ Իջեցվեց եկամտահարկը, իսկ ուղղակի հարկերը խոշոր եկամուտների վրա կրճատվեցին 3,5 մլրդ. ֆունտ ստերլինգով, միևնույն ժամանակ բարձրացվեցին անուղղակի հարկերը։ 8 %-15 % բարձրացվեց ավելացված արժեքի հարկը։ Բոլոր այդ միջոցառումները ուղեկցվում էին ակտիվ քարոզչական արշավով՝ ուղղված անձնական սպառման կրճատմանը։ Կառավարությունը կոչ էր անում «ապրել ըստ միջոցների»։ Թետչերը կտրուկ կրճատեց պետական ծախսերը կոմունալ և ճանապարհային տնտեսությունների վրա, մշակույթի և կրթության ոլորտներում։ Կրճատվեց պետական ապարատը։ Ապապետականացվեցին մի շարք պետական ձեռնարկություններ։ Այս քաղաքականության արդյունքում 1981-1982 թվականներին սղաճը նվազեց մինչև 4 %, տնտեսության մեջ աճի միտումներ նկատվեցին, իսկ 1983 թվականից սկսած նկատվեց արտադրության զգալի աճ։ Կտրուկ բարձրացան անգլիական խոշոր մենաշնորհների բաժնետոմսերի կուրսերը, զգալի աճ ունեցան մասնավոր ներդրումները։ Սակայն, մյուս կողմից, «ցնցումային թերապիան» ուներ նաև բացասական հետևանքներ՝ ձեռնարկությունների ապապետականացումը ուղեկցվում էր գործազրկության կտրուկ աճով։ Միայն 1980-1983 թվականների ընթացքում գործազուրկների թիվը 2 միլիոնից հասավ մինչև 3 միլիոն մարդ։ Տեղի էին ունենում աշխատանքից զրկվող բանվորների հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք հաճախ ավարտվում էին ոստիկանության հետ բախումներով։ Կառավարությունն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին արհմիությունների իրավունքների սահմանափակմանը և գործադուլների դեմ։

1984-1987 թվականներին ապապետականացվեց արդյունաբերական հիմնարկների 1/3-ը, այդ թվում՝ հեռուստահաղորդակցման ընկերություններ, պողպատաձուլման ձեռնարկություններ, գազի արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան։ Բացի ապապետականացումից, Թետչերի կառավարությունը կտրուկ կրճատեց ամեն տեսակի օգնությունը պետական հիմնարկներին (շուրջ 10 անգամ 1980-1987 թվականների ընթացքում)։ Ընդհանուր պետական ներդրումների ծավալը կրճատվեց 50-ից մինչև 25 %։ Դա հնարավորություն տվեց կայունացնել բյուջեն և թույլ չտալ տնտեսական վերելքի պայմաններում սղաճի մակարդակի բարձրացմանը։ Կառավարության քաղաքականությունն ուղղված էր միջին և մանր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև անգլիական խոշոր մենաշնորհների զարգացմանը։ Արդյունքում, 1980-1987 թվականների ընթացքում սեփական գործ ունեցողների թիվը 1,9-ից հասավ մինչև 3 միլիոն. մարդ։ Բացի այդ, ապապետականացումը թույլ տվեց բնակչության լայն զանգվածներին դառնալ բաժնետեր։ Թետչերի կառավարության գործողությունների հետևանքով Անգլիայի տնտեսությունը սկսեց վերելք ապրել՝ տարեկան աճը կազմում էր 3-4 %։ Կրճատվեց գործազուրկների թիվը՝ 2,6 միլիոն՝ 1979 թվականին, մինչև 1,9 միլիոն՝ 1987 թվական։ Տնտեսական վերելքը ուղեկցվում էր անգլիացիների բարեկեցության բարձրացումով։ Բնակչության եկամուտները այդ տարիներին աճում էին տարեկան մոտ 5 %-ով։

1987 թվականի հունիսի 11-ի ընտրություններում պահպանողականները մեծ առավելությամբ հաղթում են՝ ստանալով 376 տեղ, լեյբորիստները ստացան 229 պատգամովարական տեղ։

1988-1989 թվականներին կառավարությունը շարունակում է իր կուրսը. ապապետականցվում են նոր ձեռնարկություններ, օդանավակայաններ, մունիցիպալ շենքեր։ Շարունակվեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում շուկայական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Սակայն 1989 թվականին ներքին սոցիալ-քաղաքական դրությունը երկրում սրվում է։ Դրա պատճառն է դառնում Թետչերի կողմից ձեռնարկված «գլխահարկի» մասին օրենքի փոփոխությունը։ Եթե նախկինում «գլխահարկը» գանձում էին ամբողջ ընտանիքից՝ հաշվի առնելով նրա կազմը, եկամուտները, բնակարանի կամ տան արժեքը, ապա նոր օրենքով այդ հարկը սահմանվում էր բոլորի համար հավասարաչափ, ինչից տուժում էին բազմանդամ ընտանիքները, շահում էին միայնակ հարուստ բնակիչները։ Դա տեղիք տվեց բողոքի ցույցերի և հանրահավաքների, որոնց դեմ սկսեցին կիրառվել ոստիկանական ուժեր։ Այդ իրադարձությունները մեծ հարված հասցրին Թետչերի հեղինակությանը։ Բացի այդ, բարեփոխումների հետևանքով հասարակությունում աճեց խորը սոցիալական բևեռացումը՝ ընտանիքների մոտավորապես 20 %-ն ապրում էր աղքատության պայմաններում։ Անգլիական հասարակության զգալի մասը հոգնել էր Թետչերի քաղաքական ոճից, անհաշտությունից, ավտորիտարիզմից։ Հասկանալով, որ կուսակցությունը կանգնած է տրոհման եզրին, Թետչերը 1990 թվականի աշնանը թողնում է պաշտոնը՝ կուսակցության առաջնորդի և վարչապետի դերը զիջելով Ջոն Մեյջորին։

Թետչերի արտաքին քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Թետչերն ու Ռոնալդ Ռեյգանը Քեմփ-Դևիդում, 1986 թվական

Թետչերի արտաքին քաղաքականության ռազմավարությունը նախատեսում էր Մեծ Բրիտանիայի՝ որպես մեծ տերության կարգավիճակ ունեցող երկրի վերականգնումը։ Աֆրիկայում բրիտանական կառավարությունը նպաստեց Հարավային Ռոդեզիայում սահմանադրական բարեփոխումների և ընդհանուր ընտրությունների անցկացմանը, որի արդյունքում 1980 թ. Հարավային Ռոդեզիայի փոխարեն առաջացավ նոր պետություն՝ Զիմբաբվեի Հանրապետությունը։ Միևնույն ժամանակ Թետչերը, առաջնորդվելով Հարավային Աֆրիկայում բրիտանական կապիտալի շահերով, դեմ հանդես եկավ, որպիսզի Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ չնայած նրան, որ այդ երկրում տիրում էր ապարտեիդի համակարգը։

1982 թ. տեղի ունեցավ կարճատև պատերազմ Անգլիայի և Արգենտինայի միջև Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների համար, որոնք 1833 թվականից անգլիացիների հսկողության տակ էին։ Պատերազմը սկսվեց 1982 թ. ապրիլի 2-ին, երբ արգենտինյան զորքերը ափ իջան և կալանավորեցին կղզիների նահանգապետին ու կայազորը։ Նույն օրը Անգլիան խզեց հարաբերությունները Արգենտինայի հետ և ուղարկեց կղզիներ 40 նավերից բաղկացած ռազմական նավատորմ։ Պատերազմը տևեց 10 շաբաթ՝ ավարտվելով անգլիացիների հաղթանակով։ Արգենտինացիները տվեցին 1300 զոհ, անգլիացիները՝ 250։

Ֆոլկլենդյան ճգնաժամը էապես ամրապնդեց անգլո-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները։ Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ քաշվեց բանաձև, որով կողմերը պետք է կասեցնեին ռազմական գործողությունները և անցնեին բանակցությունների, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ վետո դրեցին այդ բանաձևի վրա։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարեկամական հարաբերությունները պայմանավորված էին նաև Թետչերի և Ռեյգանի անձնական ջերմ փոխհարաբերություններով։ Անգլիան պաշտպանում էր ԱՄՆ-ին բոլոր տարածքային կոնֆլիկտների հարցերում՝ Իրանի դեմ պայքարում, ինչպես նաև խորհրդային զորքերի դեմ՝ Աֆղանստանում։ Թետչերը պաշտպանեց մոսկովյան օլիմպիադայի բոյկոտը, կրճատեց տնտեսական և մշակութային համագործակցությունը ԽՍՀՄ-ի հետ։ 1986 թ. Անգլիան աջակցեց ԱՄՆ-ին Լիբիայի դեմ գործողություններում՝ թույլ տալով ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել բրիտանական ռազմական օդանավակայանները։ Թետչերը ՆԱՏՕ-ի հզորության ամրապնդման համառ կողմնակից էր։ Նա միջուկային զենքը համարում էր խաղաղություն ամրապնդող, համաշխարհային պատերազմը կանխարգելող միջոց և դեմ էր միջուկային լիակատար զինաթափմանը։ Թետչերը չհամաձայնվեց իջեցնել բրիտանական միջուկային հզորության մակարդակը, երբ ԱՄՆ և ԽՍՀՄ-ը որոշեցին ոչնչացնել Եվրոպայի տարածքում իրենց տեղակայված միջին հեռահարության միջուկային զենքը։

Չնայած, որ Թետչերը իր կառավարման առաջին տարիներին ուներ կոշտ հակախորհրդային դիրքորոշում, սակայն արևմտյան առաջնորդներից առաջինը նա ողջունեց ԽՍՀՄ-ում սկսած վերակառուցման քաղաքականությունը։

Հրաժարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին անցկացվող Պահպանողական կուսակցության նախագահողի ընտրությունների ժամանակ Թետչերի մրցակիցը քչերին հայտնի Էնթոնի Մեյերն էր, ով Համայնքների պալատի անդամ էր[68]։ Խորհրդարանի 374 անդամ ունեցող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները ձայնի իրավունք ունեին ընտրություններում և Թեթչերի օգտին քվեարկել է 314 մարդ, իսկ Մեյերի օգտին՝ 33 մարդ[68]։ Կուսակցությունում նրա կողմնակիցները արդյունքները համարեցին հաջողություն և մերժեցին դրա վերաբերյալ ցանկացած մեղադրանք, որոնք կուսակցության ներսում առաջացրել էին տարաձայնություններ[68]։

Իր պաշտոնավարման ընթացքում Թետչերը Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան բոլոր վարչապետների շրջանում ուներ բնակչության աջակցության երկրորդ ամենացածր մակարդակը (մոտ 40%)։ Հարցումները ցույց են տվել, որ նրա հեղինակությունը ավելի ցածր է, քան Պահպանողական կուսակցությանը[69]։ Այնուամենայնիվ Թետչերը ինքն իր վրա վստահ լինելով միշտ պնդում էր այն մասին, որ նրան քիչ է հետաքրքրում տարբեր վարկանիշները, ցույց տալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած ռեկորդային աջակցությունը[70]։

1990 թվականի սեպտեմբերին անցկացված հասարակական կարծիքների հարցումների համաձայն, Լեյբորիստների վարկանիշը 14 տոկոսով գերազանցում էր պահպանողականների վարկանիշից[71], իսկ նոյեմբերին պահպանողականները լեյբորիստներից արդեն 18 տոկոսով էին բարձր[69]։ Վերոնշյալ վարկանիշները, նաև Թետչերի ռազմատենչ ոգին և իր գործընկերնների կարծիքները անտեսելը հանգեցրեցին նրան, որ Պահպանողական կուսակցությունում ներսում ներքին տարաձայնություններ առաջացան[72]։ Արդյունքում հենց կուսակցությունը առաջինը ազատվեց Մարգարետ Թետչերից։

1990 թվականի նոյեմբերի 1-ին Ջեֆրի Հաուն լքեց փոխվարչապետի պաշտոնը այն բանից հետո, երբ Թետչերը հրաժարվեց համաձայնության գալ, որպիսզի Մեծ Բրիտանյան անդամակցի միասնական եվրոպական արժույթին[71][73]։

Հաջորդ օրը Մայքլ Հեսելթոնը հայտարարեց այն մասին, որ ցանկանում է ղեկավարել Պահպանողական կուսակցությունը[74]։ Հանրային կարծիքների հարցումների համաձայն հենց այդպիսի անձնավորությունը կարող էր օգնել պահպանողականներին անցնել Լեյբորիստներից[75]։ Չնայած Թետչերը կարողացավ առաջին տեղը գրավել քվեարկության առաջին փուլում, Հեսելթոնը բավականաչափ ձայներ (152 ձայն) ապահովեց երկրորդ փուլի համար[76]։ Մարգարետն առաջին հերթին մտադիր էր պայքարը շարունակել մինչև երկրորդ փուլի հաղթական ավարտը, սակայն կառավարության հետ խորհրդակցելուց հետո նա որոշեց դուրս գալ ընտրություններից[72][76][77]։ Թագուհու հետ պաշտոնական հանդիպումից և Համայնքների պալատում իր եզրափակիչ ելույթից հետո Թետչերը թողեց վարչապետի պաշտոնը։ Իր պաշտոնից հեռացումը նա համարեց դավաճանություն[78]։

Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության նախագահի պարտականությունները անցավ Ջոն Մեյջորին, որի գլխավորությամբ Պահպանողական կուսակցությանը հաջողվեց հաղթանակ տանել 1992 թվականի խորհրդարանական ընտրություններում[79]։

Հրաժարականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Թետչերը երկու տարի աշխատել է Համայնքների պալատում որպես Ֆիչերի ներկայացուցիչ[80]։ 1992 թվականին 66 տարեկան հասակում որոշում կայացրեց հեռանալ բրիտանական խորհրդարանից, որը իր կարծիքով նրան մեծ հնարավորություն տվեց ավելի բաց կերպով արտահայտել իր կարծիքը այս կամ այն իրադարձության վերաբերյալ[81]։

Համայնքների պալատից հեռանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքների պալատից հեռանալուց հետո Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին նախկին վարչապետը, որը ստեղծել է հիմնադրամ։ 2005 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով այն փակվեց[82]։ Թետչերը գրել է երկու հատոր հուշեր՝ «The Downing Street Years» (1993 թվական) և «The Path to Power» (1995 թվական) վերնագրերով։

1992 թվականի հուլիսին «Philip Morris» ծխախոտային ընկերությունը Մարգարետին վարձել էր որպես «աշխարհաքաղաքական խորհրդատու» 250 հազար դոլար աշխատավարձով և տարեկան 250 հազար դոլար իր հիմնադրամին ներդրում կատարելու դիմաց[83]։ Բացի այդ յուրաքանչյուր հրապարակայնորեն հանդես գալու համար նա ստացել է 50 հազար դոլար[84]։

1992 թվականի օգոստոսին Թետչերը կոչ արեց ՆԱՏՕ-ին դադարեցնել բոնսիական Գորաժդե և Սարաևո քաղաքներում սերբական կոտորածները, վերջ դնելով Բոսնիական պատերազմի էթնիկ զտումներին։ Նա Բոսնիայի իրավիճակը համեմատեց «նացիստների ամենավատ ծայրահեղությունների» հետ, ասելով, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է դառնալ նոր Հոլոքոստ[85]։ Թետչերը նաև հանդես եկավ քննադատությամբ լորդերի պալատում ընդդեմ Մաաստրիխտի պայմանագրի[81], որը ըստ նրա խոսքերի, «նա երբեք չէր ստորագրի»[86]։

Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներում արևմտյան նավթային ընկերությունների աճող հետաքրքրության ֆոնի վրա 1992 թվականի սեպտեմբերին Թետչերը այցելեց Բաքու, որտեղ նա մասնակցել է Չիրագի և Շահդենիզի հանքավայրերի գնահատման ստորագրությանը Ադրբեջանի կառավարության և անգլիական British Petroleum-ի ու նորվեգական Statoil-ի ընկերությունների միջև[87]։

Photograph
Թետչերը Գորբաչովի (ձախից) և Մալրունի (կենտրոնում) հետ Ռոնալդ Ռեյգանի հոգեհանգստի արարողության ժամանակ, 2004 թվականի հունիս

1993 թվականից մինչև 2000 թվականը Թետչերը եղել է Ամերիկյան Վիրջինիա նահանգի Վիլհելմ և Մերիի քոլեջի պատվավոր ռեկտոր[88], իսկ 1992 մինչև 1999 թվականները պատվավոր ռեկտոր՝ Բուքինգհեմի համալսարանում (Մեծ Բրիտանիայի առաջին մասնավոր համալսարանը, որը հիմնադրվել է 1975 թվականին)[89]։

1994 թվականին, երբ Թոնի Բլեերը ընտրվեց որպես Լեյբորիստների կուսակցության նախագահ, Թետչերը նրան անվանեց «Լեյբորիստների կուսակցության ամենավտանգավոր նախագահը» Հյու Գեյտսկալի ժամանակներից սկսած[90]։

1998 թվականին իսպանական իշխանությունների կողմից նախկին չիլիացի դիկտատոր Աուգուստո Պինոչետի ձերբակալումից հետո, որը պետք է դատարանի առաջ հանդես գար, մարդու իրավունքների զանգվածային խախտման համար, Թետչերը կոչ արեց ազատ արձակել անդրադառնալով այն օգնությանը, որը նա ցուցաբերել է Մեծ Բրիտանիային Ֆոլկլենդյան հակամարտության ընթացքում[91]։ 1999 թվականին նա այցելեց նախկին քաղաքական գործչին, որը գտնվում էր տնային կալանքի տակ Լոնդոնյան արվարձանում[92]։ Պինոչետը ազատ արձակվեց ներքին գործերի նախարար Ջեք Ստռոի որոշմամբ 2000 թվականի մարտին բժշկական խնդիրների պատճառով[93]։

2001 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Թետչերը աջակցեց պահպանողականներին, թեև նա հավանություն չէր տվել Յան Դունկան Սմիթի թեկնածությանը որպես Պահպանողականների կուսակցության նախագահ, ինչպես դա եղել էր Ջոն Մեյջորի և Հեյգ Ուիլյամի դեպքում։ Այնուամենայնիվ ընտրություններից հետո նա նախընտրեց Դունկան Սմիթին, այլ ոչ թե Քեննեթ Քլարկին[94]։

2002 թվականի մարտին Թետչերը հրատարակեց «Պետության կառավարման արվեստը։ Փոփոխվող աշխարհի ռազմավարություն» գիրքը, որը նվիրված էր Ռոնալդ Ռեյգանին[95] (գիրքը լույս է տեսել նաև ռուսերեն լեզվով)։ Այդտեղ նա արտահայտում է իր դիրքորոշումը մի շարք միջազգային քաղաքական իրադարձությունների և գործընթացների վերաբերյալ։ Նա պնդել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի մինչև Սադդամ Հուսեյնը չտապալվի, գրել է, որ Իսրայելը պետք է զոհաբերի տարածքները խաղաղության փոխարեն և Եվրամիության ուտոպիականության մասին։ Նրա կարծիքով Բրիտանիան պետք է վերանայի Եվրամիությանն անդամակցելու պայմանները կամ նույնիսկ հեռանա ինտեգրացիոն միությունից, միանալով ՆԱՖՏԱ-ին[96]։

2002 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունիսի 26-ին կյանքից հեռացավ Թետչերի ամուսինը՝ Դենիսը։ Հուլիսի 3-ին նա արդեն դիակիզված էր[97]։

2004 թվականի հունիսի 11-ին Թետչերը ներկա է գտնվել Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորությանը[98]։ Այնուհետև Թետչերը Ռեյգանին շրջապատողների հետ միասին ուղևորվեց Կալիֆոռնիա, որտեղ նա Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում մասնակցեց հոգեհանգստի և թաղման արարողություններին[99]։

Թետչերը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարգման արարողության ժամանակ։ Աջից Դիկ Չեյնին և նրա կինը

Իր 80-ամյակը Մարգարետը նշել է 2005 թվականի հոկտեմբերի 13-ին լոնդոնյան Mandarin Oriental Hotel հյուրանոցում։ Հյուրերի թվում էին Եղիսաբեթ II-րդը, Արքայազն Ֆիլիպը, Ալեքսանդրա Կենտացին և Թոնի Բլերը[100]։ Ջեֆրի Հոն, որը նույնպես ներկա էր տոնակատարություններին, հայտարարեց, որ «նրա իրական հաղթանակը փոխեց ոչ միայն մեկին, այլ նաև երկու կուսակցություններին, այդ իսկ պատճառով, երբ Լեյբորիստների կուսակցությունը վերադարձավ իշխանության, թետչերիզմի սկզբունքների մեծ մասը ընդունվեց որպես պարգև»[101]։

2006 թվականին Թետչերը որպես Դիկ Չեյնիի հյուր այցելեց Վաշինգտոն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակի պաշտոնական հոգեհանգստի արարողությանը։ Այցելության ընթացքում Մարգարետը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ[102]։

2007 թվականին Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի միակ վարչապետը, որը իր կյանքի ընթացքում Բրիտանիայի խորհրդարանում կառուցված հուշարձան է ունեցել (պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 21-ին, նախկին քաղաքական գործչի ներկայությամբ)։ Բրոնզե հուշարձանը ձեռքը երկարացրած[103] գտնվում է Թետչերի քաղաքական կուռքի Ուինսթոն Չերչիլի արձանի դիմաց[104]։ Թետչերը կարճատև ելույթ է ունեցել Համայնքների պալատում, նշելով, որ «ես ավելի շուտ կնախնտրեի երկաթե արձան, բայց բրոնզը նույնպես հարմար է, այն չի ժանգոտի»[104]։

2009 թվականի նոյեմբերի վերջին Թետչերը կարճ ժամանակով վերադարձավ Դաունինգ սթրիթ, 10, որպեսզի հասարակությանը ներկայացներ իր պաշտոնական դիմանկարը, որը նկարվել է նկարիչ Ռիչարդ Սթոունի կողմից (նա նաև նկարել է Եղիսաբեթ երկրորդի և նրա մոր՝ Էլիզաբեթ Բոուզ-Լիոնի դիմանկարները)[105]։ Այս միջոցառումը հատուկ հարգանքի դրսևորում էր նախկին վարչապետի համար, ով դեռ կենդանի էր[106]։

2002 թվականին Թետչերը մի քանի միկրո ինսուլտ վերապրեց, որից հետո բժիշկը խորհուրդ տվեց հրաժարվել հրապարակային միջոցառումներին մասնակցելուց և հեռանալ հանրային և քաղաքական գործունեությունից[107]։ 2008 թվականի մարտի 7-ին Համայնքների պալատում ճաշի ժամանակ գիտակցության կորստից հետո, նա տեղափոխվեց Լոնդոնի կենտրոնական մասի Սենտ-Թոմասի հիվանդանոց[108]։ 2009 թվականին հոսպիտալացվեց ձեռքի կոտրվածքի պատճառով։ 2005 թվականից մինչև իր կյանքի ավարտը տառապում էր մարազմով (հոգեկան խանգարում)[109]։

2010 թվականի Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ երկրի նորընտիր վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց այն մասին, որ կրկին հրավիրում է Թետչերին Դաունինգ սթրիթ 10 իր 85 ամյակը տոնելու կապակցությամբ, որի պատվին տոնակատարություններ կանցկացվեն նախկին և ներկա նախարարների մասնակցությամբ։ Սակայն Մարգարետը բացառեց ցանկացած տոնակատարություն՝ նշելով գրիպի մասին[110][111]։ 2011 թվականի ապրիլի 29-ին Թետչերը հրավիրված էր Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսին, սակայն վատ ինքնազգացողության պատճառով ներկա չէր գտնվել արարողությանը[112]։

Հիվանդությունը և Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին Մարգարետ Թետչերը ծանր հիվանդ էր։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նրան վիրահատեցին հեռացնելով միզապարկի ուռուցքը[113]։ Իր կյանքի 88-րդ տարում 2013 թվականի ապրիլի 8-ի վաղ առավոտյան Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ռիտց» հյուրանոցում կյանքից հեռացավ Թետչերը, որտեղ նա ապրել էր այն բանից հետո, երբ 2012 թվականի վերջին դուրս էր գրվել հիվանդանոցից[114]։ Մահվան պատճառ էր դարձել Ինսուլտը[115][116]։

Հուղարկավորությունը անցեկացվել է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում ռազմական պատվո խմբի ուղեկցությամբ։ 2005 թվականից Թետչերը իր թաղման համար պլան է կազմել, այդ նախապատրաստական աշխատանքները կատարվել 2007 թվականից, բոլոր միջոցառումները որտեղ թագուհին մասնակցելու է, նախապես պլանավորված էր։ Նրա հուղարկավորության ժամանակ, պլանի համաձայն «երկաթե տիկինը» ցանկացել էր, որպեսզի ներկա գտնվեին թագուհի Եղիզաբեթ երկրորդը, թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաև Թետչերի իշխանության օրոք ամենամեծ քաղաքական գործիչները, ներառյալ նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գարբաչովը (որը առողջական խնդիրների պատճառով չկարողացավ գալ)[117]։ Թետչերի վերջին կամքի համաձայն, նվագախումբը կատարել է անգլիացի կոմպոզիտոր Էդուարդ Էլգարից ընտրված ստեղծագործությունները։ Հուղարկավորությունից հետո տեղի ունեցավ դիակիզում, իսկ աճյունը, համաձայն մահացածի կամքի, թաղեցին ամուսնու Դենիսի կողքին լոնդոնյան տարածաշրջանի Չելսիի ռազմական հոսպիտալում գտնվող գերեզմանատանը[118][119]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին և ընդհանուր առմամբ արժեցել է 6 միլիոն ֆունտ ստեռլինգ[120]։

Ցուցարարները Լիվերպուլում Թետչերի հուղարկավորության ժամանակ։

Թետչերի հակառակորդները, որոնք նույնպես քիչ չէին, բուռն կերպով տոնում էին և կազմակերպում էին փողոցային երեկույթներ նախկին վարչապետի մահվան կապակցությամբ։ Միևնույն ժամանակ կատարվեց «Դին-դոն, մահացավ կախարդը» («Ding Dong! The Witch is Dead») երգը «Օզ երկրի մոգը» ֆիլմից, որը թողարկվել է 1939 թվականին։ 2013 թվականի ապրիլյան օրերին երգը կրկին հայտնի դարձավ[121]։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թետչերի կողմնակիցների համար նա մնում է որպես այն քաղաքական գործչի կերպարը, որը կարողացավ վերակառուցել բրիտանական տնտեսությունը, զգալի հարված հասցնելով արհմիություններին և կարողացավ վերականգնել Մեծ Բրիտանիայի կերպարը, որպես համաշխարհային տերություն[122]։ Իր վարչապետության ընթացքում 7-ից մինչև 25 տոկոսով աճել է բրիտանացիների թիվը, որոնք բաժնետոմսեր ունեին, ավելի քան մեկ միլիոն ընտանիք բնակարաներ է ձեռք բերել, որոնք նախկինում պատկանել են քաղաքապետարանին, որի միջոցով տանտերերի թիվը աճել է 55-ից մինչև 67 տոկոս։ Ընդհանուր անձնական բարեկեցությունը աճել է 80 տոկոսով[123]։ Ֆոլկլենդյան պատերազմում հաղթանակը և ԱՄՆի հետ սերտ դաշինքը նույնպես համարվում է նրա կարևորագույն հաղթանակներից մեկը[124]։

Միևնույն ժամանակ Թետչերի վարչապետության շրջանը համարվեց բնակչության բարձր գործազրկության և կանոնավոր գործադուլների շրջան[122]։ Գործազրկության հարցերով քնադատներից շատերը մեղադրում են նրա տնտեսական քաղաքականությունը, որը մեծապես գտնվել է մոնիտորիզմի գաղափարների տակ[125]։ Այս խնդիրը իր հերթին առաջացրեց թմրամոլության և ընտանեկան ամուսնալուծությունների տարածմանը[126]։ Շոտլանդիայում 2009 թվականին ելույթ ունենալով, վարչապետի պաշտոնում ընտրվելու երեսնամյա տարելիցի նախօրեին, Թետչերը պնդել է այն մասին, որ նա ոչ մի անգամ չի զղջացել վարչապետի պաշտոնավարման ընթացքում իր կատարած գործողություններից, այդ թվում «հնացած արդյունաբերության մեջ» ներդրումային և սուբսիդավորման մերժման հարցերի համար, քանի որ շուկաները գտնվում էին անկումային վիճակում[127]։

Թետչերի պաշտոնավարումը XX դարի ամենաերկարատևն էր Սոլսբերիից (1885, 1886—1892 և 1895—1902 թվականներ) և անընդմեջ ամենաերկար պաշտոնում մնացած Ռոբերտ Ջենիքսոնի ժամանակից սկսած (1812—1827)[128][129][130]:

Փառք և համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Time ամսագիրը Մարգարետ Թետչերին ընդգրկեց 20 դարի հարյուր ականավոր մարդկանց մեջ «Առաջնորդներ և հեղափոխականներ» անվանակարգում[131]։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշհը Թետչերին հանձնում է Ազատության նախագահական մեդալը (1991 թվական)

1970 թվականին ստանձնելով կրթության և գիտության նախարարի պաշտոնը Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ[132]։ Պաշտոնից հեռանալուց երկու շաբաթ անց նա ստացավ Ծառայության Շքանշան, որը Մեծ Բրիտանիայում սահմանափակ հասարակության անդամների համար տարբերակիչ նշան է, որը սահմանվել է 1902 թվականին Էդուարդ VII թագավորի կողմից։ Միևնույն ժամանակ Դենիս Թետչերը դարձավ ժառանգված տիտղոսի սեփականատեր — բարոնետ։ 1995 թվականին Եղիզաբեթ երկրորդի կողմից պարգևատրվել է որպես Գարերի պատվավոր շքանշանով (Մեծ Բրիտանիայի ամենաբարձր արքայական շքանշանը)։

1983 թվականին Թետչերը ընտրվեց Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, իսկ 1975 թվականին Պահպանողական կուսակցության նախագահ ընտրվելուց հետո դարձավ Կարլտոն ակումբի առաջին կին լիիրավ անդամ (որպես պատվավոր անդամ)[133]։

Ֆոլկլենդյան կղզիներում 1992 թվականից ամեն տարի հունվարի 10-ին նշվում է Մարգարետ Թետչերի օրը[134], ի պատիվ 1983 թվականին կղզի կատարաց այցի հիշատակին[135][136]։ Բացի դրանից Պորտ Սթենլիյում փողոցն անվանել են քաղաքական գործչի պատվին, ինչպես նաև թերակղզին Հարավային Ջորջիայում[134]։

Թետչերը պարգևատրվել է Ազատության հանրապետական սենատորական մեդալով, ինչպես նաև Միացիալ Նահանգների քաղաքացիական անձանց համար երկու ամենաբարձր մեդալներից մեկով՝ Ազատության նախագահական մեդալով։ Բացի դա նա դարձավ Ռոնալդ Ռեյգանի Ազատության մրցանակի դափնեկիր։ Թետչերը աջակցել է ԱՄՆ-ի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Heritage Foundation-ին, որտեղ 2005 թվականին ստեղծվել է ազատության Կենտրոն Մարգարետ Թետչերի անվամբ[137]։

1998 թվականին Թետչերը արժանացել է Զագրեբի պատվավոր քաղաքացու կոչմանը[138]։ Եղել է նաև Բիլդերբերգյան ակումբի անդամ[139]։

Մշակույթաին հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Թետչերի անհատականությունը նշվում է արվեստի մի շարք գործերում, այդ թվում` գրական տեքստերում, հեռուստատեսային ծրագրերում, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերում, թատերական ներկայացումներում և երաժշտական ստեղծագործություններում։ 2002 թվականին Բրիտանական BBC4 հեռուստաալիքի «Ֆոլկլեդյան խաղ»[en] վավերագրական դրամայում, Բրիտանիայի վարչապետի դերը խաղացել է դերասանուհի Պատրիսիա Հոդջը[en][140], իսկ «Մարգարետ Թետչեր․ Երկար ճանապարհ դեպի Ֆինչլի»[en]՝ Անդրեա Ռաիսբորոն[141]։ Բացի այդ Թետչերը դարձել է նոր այլ ֆիլմերի գլխավոր հերոսը, ինչպիսիք են՝ «Մարգարետ»[en] (2009 թվական դերը կատարել է Լինդսի Դունկան)[142] և «Երկաթե տիկին»-ը (2011; դերը կատարել է Մերիլ Սթրիփը)[143]։ Վերջին ֆիլմում Թետչերի դերի համար Մերիլ Սթրիփը դարձավ «Ոսկե գլոբուս»-ի ութերորդ մրցանակակիրը, ստացավ BAFTA մրցանակի երկրորդ արձանիկը և ստացավ երրորդ «Օսկարը»[144][145][146]։

Թետչերի մասին հոդվածը Օքսվորդի կենսագրական գրքում գրավում է երրորդ տեղը՝ ավելի քան 33 հազար բառ։ Ավելի շատ միայն Շեքսպիրի և թագուհի Եղիզաբեթ երկրորդի մասին է[147]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դ.Հոջքինի գիտական հետաքրքրությունների շրջանակներում պենիցիլինի մոլեկուլային կառուցվածքի ուսումնասիրությունն էր։ Այս աշխատանքի համար հետագայում նա ստացավ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ։ Դ. Հոջքինսի ամուսինը կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ նա պարգևատրվել էր խորհրդային Լենինի շքանշանով։
  2. ԽՍՀՄ կատարած առաջին այցի ժամանակ՝ Միխայիլ Գորբաչևի հետ հանդիպումից հետո Թետչերը այցելեց ԽՍՀՄ ԳԱ Բյուրեղագիտության ինստիտուտ և Դ. Հոջքինին ուղարկեց այստեղ կատարված լուսանկարներ[27]։
  3. Արևմտյան քաղաքական ավանդույթներում ընդունված է «կոմունիզմ» անվանել խորհրդային տիպի տոտալիտար կառուցվածքը, ի տարբերություն շվեդա-սկանդինավյան լիբերալ «սոցիալիզմի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Young H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 UK Parliament Website (բրիտ․ անգլ.)Parliament of the United Kingdom.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Gregory J. R. Margaret Thatcher, 'Iron Lady' Who Set Britain on New Course, Dies at 87 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2013. — ISSN 0362-4331
  8. 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  9. Margaret Thatcher's ashes interred at Royal Hospital Chelsea // BBC News Online — 2013.
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,0 11,1 Record #102379347 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  12. 12,0 12,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  13. Մահացել է «Երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերը
  14. Beckett, 2006, էջ 3
  15. 15,0 15,1 Beckett 2006, էջ. 3
  16. 16,0 16,1 Beckett 2006, էջ. 8
  17. Johnson, Maureen (28 May 1988). «Bible-Quoting Thatcher Stirs Furious Debate». Associated Press.
  18. Beckett 2006, էջ. 5
  19. Beckett 2006, էջ. 6
  20. Blundell 2008, էջեր. 21–22
  21. «Kesteven & Grantham Girls' School». Kestevengrantham.lincs.sch.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 27 հունվարի 2011-ին.
  22. Beckett 2006, էջ. 12
  23. Blundell 2008, էջ. 23
  24. Blundell 2008, էջեր. 25–27
  25. Beckett 2006, էջ. 16
  26. «Թետչեր և Հոջքին. ինչպես քիմիան հաղթեց քաղաքականությանը»
  27. Հանց, Ադամ (2014). «Թետչեր և Հոջքին. ինչպես քիմիան հաղթեց քաղաքականությանը». bbc.co.uk/. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  28. Beckett 2006, էջեր. 20–21
  29. Blundell 2008, էջ. 28
  30. Reitan 2003, էջ. 17
  31. Beckett 2006, էջ. 17
  32. 32,0 32,1 32,2 32,3 Beckett 2006, էջ. 22
  33. 33,0 33,1 Blundell 2008, էջ. 36
  34. «Cream of the crop at Royal Society». New Scientist. New Science Publications. 99 (1365): 5. 1983 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  35. 35,0 35,1 35,2 Beckett 2006, էջեր. 23–24
  36. Blundell 2008, էջ. 37
  37. Faith, Nicholas (2003 թ․ հունիսի 27). «Sir Denis Thatcher Bt». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  38. Beckett 2006, էջ. 25
  39. Blundell 2008, էջ. 35
  40. 40,0 40,1 Beckett 2006, էջ. 26
  41. Beckett 2006, էջ. 27
  42. Campbell 2000, էջ. 134
  43. Reiten 2003, էջ. 4
  44. 44,0 44,1 44,2 Wapshott 2007, էջ. 64
  45. «Sexual Offences (No. 2)». Hansard. 731: 267. 5 July 1966. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  46. Thatcher 1995, էջ. 150
  47. «Medical Termination of Pregnancy Bill». Hansard. 732: 1165. 22 July 1966. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  48. «Hare Coursing Bill». Hansard. 801: 1599–1603. 1970 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  49. «Hare coursing attack; League Against Cruel Sports». The Times. 28 February 1989.
  50. «Capital Punishment». Hansard. 24 June 1969. էջ 1235. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  51. «Divorce Reform Bill». Hansard. 9 February 1968. էջեր 904–907. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  52. Thatcher 1995, էջ. 151
  53. Scott-Smith, Giles (Winter 2003). «„Her Rather Ambitious Washington Program": Margaret Thatcher's International Visitor Program Visit to the United States in 1967» (PDF). Contemporary British History. Routledge – Taylor and Francis. 17 (4): 65–86. ISSN 1743–7997. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն)
  54. Wapshott 2007, էջ. 65
  55. 55,0 55,1 Reitan 2003, էջ. 14
  56. 56,0 56,1 56,2 Wapshott 2007, էջ. 76
  57. 57,0 57,1 57,2 Reitan 2003, էջ. 15
  58. Thatcher 1995, էջ. 182
  59. Marr 2007, էջեր. 248–249
  60. 60,0 60,1 Reitan 2003, էջ. 16
  61. Naughton, Philippe (2005 թ․ հուլիսի 18). «Thatcher leads tributes to Sir Edward Heath». The Times. London. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  62. «Press Conference after winning Conservative leadership (Grand Committee Room)». Margaret Thatcher Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  63. Beckett 2010
  64. 64,0 64,1 «Britain Awake». Margaret Thatcher Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2 November 2008-ին.
  65. Железная леди. Маргарет Тэтчер
  66. Kwasi Kwarteng. «Thatcher’s Trial: Six Months That Defined a Leader» https://books.google.am/books?id=SwIrCgAAQBAJ&pg=PT19&dq=%22Iron+Maiden%22+Marjorie&hl=en&sa=X&ved=0ahUKEwjjpMTWgeHLAhVCIpoKHbCNCGwQ6AEIHjAA#v=onepage&q=%22Iron%20Maiden%22%20Marjorie&f=false
  67. «Conservative General Election Manifesto 1979» (անգլերեն). Margaret Thatcher Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  68. 68,0 68,1 68,2 «5 December 1989: Thatcher beats off leadership rival». On this day 1950–2005. BBC. 1989 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  69. 69,0 69,1 Ridley, Matt (25 November 1990). «Et Tu, Heseltine?; Unpopularity Was a Grievous Fault, and Thatcher Hath Answered for It». Washington Post. էջ 2.
  70. «The poll tax incubus». The Times. 24 November 1990.
  71. 71,0 71,1 «1 November 1990: Howe resigns over Europe policy». On this day 1950–2005. BBC. 1990 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  72. 72,0 72,1 Whitney, Craig R (23 November 1990). «Change in Britain; Thatcher Says She'll Quit; 11½ Years as Prime Minister Ended by Party Challenge». New York Times. Վերցված է 1 November 2008-ին.
  73. Millership, Peter (1 November 1990). «Thatcher's Deputy Quits in Row over Europe». Reuters News.
  74. Marr 2007, էջ. 473
  75. Lipsey, David (21 November 1990). «Poll swing followed downturn by Tories; Conservative Party leadership». The Times.
  76. 76,0 76,1 «Margaret Thatcher, 10 Downing Street». Government of the United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 18 November 2008-ին.
  77. «22 November 1990: Thatcher quits as prime minister». On this day 1950–2005. BBC. 1990 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  78. :Marr 2007, էջ. 474
  79. Kettle, Martin (2005 թ․ ապրիլի 4). «Pollsters taxed». guardian.co.uk. London: Guardian News and Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  80. Reitan 2003, էջ. 118
  81. 81,0 81,1 «30 June 1992: Thatcher takes her place in Lords». On this day 1950–2005. BBC. 1992 թ․ հունիսի 30. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  82. Theakston, Kevin (2010 թ․ մայիս). «What next for Gordon Brown?». History & Policy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 9 December 2010-ին.
  83. «Tobacco Company Hires Margaret Thatcher as Consultant». LA Times. Associated Press. 19 July 1992. Վերցված է 16 January 2011-ին.
  84. Harris, John (3 February 2007). «Into the void». The Guardian. London. Վերցված է 16 January 2011-ին.
  85. Thatcher, Margaret (6 August 1992). «Stop the Excuses. Help Bosnia Now». New York Times. Վերցված է 2 December 2007-ին.
  86. «House of Lords European Communities (Amendment) Bill Speech». Margaret Thatcher Foundation. 7 June 1993. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 9 April 2007-ին.
  87. Сео Дон Чан. Каспийская нефть во взаимоотношениях Азербайджана и России // International Journal of Central Asian Studies. — The International Association of Central Asian Studies Institute of Asian Culture and Development, 2006. — Т. 11. — С. 19. — ISSN 1226-4490.
  88. «Chancellor's Robe». College of William and Mary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 18 January 2010-ին.
  89. Oulton, Charles (1 October 1992). «Thatcher installed as chancellor of private university». The Independent. London. Վերցված է 12 January 2010-ին.
  90. Castle, Stephen (28 May 1995). «Thatcher praises 'formidable' Blair». The Independent.
  91. «Pinochet — Thatcher's ally». BBC News. 1998 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  92. «Thatcher stands by Pinochet». BBC News. 1999 թ․ մարտի 26. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  93. «Pinochet set free». BBC News. 2000 թ․ մարտի 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  94. «Letter supporting Iain Duncan Smith for the Conservative leadership published in the Daily Telegraph». Margaret Thatcher Foundation. 21 August 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 9 April 2007-ին.
  95. Margaret Thatcher. Statecraft. — HarperCollins Publishers, 2003. — ISBN 978-0007150649 }
  96. Campbell 2003, էջեր. 796–798
  97. «Lady Thatcher bids Denis farewell». BBC News. 2003 թ․ հուլիսի 3. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  98. «Thatcher: 'Reagan's life was providential'». CNN. 11 June 2004. Վերցված է 1 November 2008-ին.
  99. «Private burial for Ronald Reagan». BBC News. 2004 թ․ հունիսի 12. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  100. «Thatcher marks 80th with a speech». BBC News. 2005 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  101. «Birthday tributes to Thatcher». BBC News. 2005 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  102. «9/11 Remembrance Honors Victims from More Than 90 Countries». United States Department of State. 11 September 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 1 November 2008-ին.
  103. «Statue of Margaret Thatcher Unveiled». Associated Press. 21 February 2007. Վերցված է 1 November 2008-ին.
  104. 104,0 104,1 «Iron Lady is honoured in bronze». BBC News. 2007 թ․ փետրվարի 21. Վերցված է 2007 թ․ ապրիլի 9-ին.
  105. «Margaret Thatcher returns to Downing Street». Daily Telegraph. London. 23 November 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 23 November 2009-ին.
  106. Walters, Simon; Owen, Glen (23 November 2009). «Brown bans cameras from No.10 portrait unveiling ...». Daily Mail. London. Վերցված է 23 November 2009-ին.
  107. «Statement from the office of the Rt Hon Baroness Thatcher LG OM FRS». Margaret Thatcher Foundation. 22 March 2002. Վերցված է 9 November 2008-ին.
  108. Walters, Simon (8 March 2008). «Immaculate as ever, Baroness Thatcher leaves hospital after collapsing over the fruit jelly». Daily Mail. London. Վերցված է 9 November 2008-ին.
  109. Satter, Raphael G (25 August 2008). «Book Recounts Margaret Thatcher's Decline». CBS. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 20 November 2008-ին.
  110. «Lady Thatcher pulls out of 85th birthday party at No 10 for health reasons». guardian.co.uk. London: Guardian News and Media. Press Association. 2010 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  111. «Baroness Thatcher admitted to hospital». BBC News. 19 October 2010. Վերցված է 19 October 2010-ին.
  112. Kirkup, James (29 April 2011). «Royal Wedding Invite». Daily Telegraph. London. Վերցված է 29 October 2011-ին.
  113. «Маргарет Тэтчер выписана из больницы после операции по удалению опухоли» (ռուսերեն). Газета.Ru. 2013 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  114. «Умерла Маргарет Тэтчер» (ռուսերեն). BBC. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  115. «Умерла Маргарет Тэтчер» (ռուսերեն). BBC. 2013 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  116. «Умерла Маргарет Тэтчер» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  117. «WebCite query result». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  118. Ольга Дмитриева (2013 թ․ ապրիլի 17). «Биг Бен провожает Мэгги молчанием». Российская газета. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  119. «Похороны М. Тэтчер: Британия прощается с Железной леди». РБК. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  120. «Похороны Маргарет Тэтчер обойдутся в 6 миллионов фунтов стерлингов» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  121. «Противники Тэтчер не смогли вывести на вершину чарта песню про смерть ведьмы». Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  122. 122,0 122,1 «Evaluating Thatcher's legacy». BBC News. 2004 թ․ մայիսի 4. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  123. Marr 2007, էջ. 430
  124. «Who has been UK's greatest post-war PM?». BBC News. 2008 թ․ սեպտեմբերի 16.
  125. Susie Boniface. «George Osborne wreaks havoc .. just like Margaret Thatcher in 1980s». mirror.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  126. Richards 2004, էջ. 63
  127. Allardyce, Jason (26 April 2009). «Thatcher: I did right by Scots; Thatcher: I regret nothing». Sunday Times. էջ 1.
  128. HM Government. «Margaret Thatcher». Number10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  129. HM Government. «Marquess of Salisbury». Number10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  130. HM Government. «Earl of Liverpool». Number10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  131. People of the Century. Time
  132. Gay, O.; Rees, A. (2005). «The Privy Council» (PDF). House of Commons Library Standard Note. SN/PC/2708. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 27 February 2009-ին.
  133. Ungoed-Thomas, Jon (1998 թ․ փետրվարի 8). «Carlton Club to vote on women». Sunday Times.
  134. 134,0 134,1 «Falklands to make 10 January Thatcher Day — Newspaper», Reuters News (6 January 1992).
  135. Wheeler 2004, էջ. 171
  136. Pat Roller, «Off the Record», Scottish Daily Record (10 January 2004), p. 10
  137. «Heritage Foundation Board of Trustees». heritage.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 14 June 2008-ին.
  138. «Počasni građanin Grada Zagreba: 1945. - 1990. (SFR Jugoslavija)» (խորվաթերեն). Официальный сайт Загреба. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  139. «News in Brief». The Times. 1975 թ․ ապրիլի 26. էջ 5. «Mrs Thatcher, the Conservative leader and Mr Healey, the Chancellor of the Exchequer, were among participants in the twenty second Bilderberg Conference.»
  140. Gareth McLean. (2002 թ․ ապրիլի 11). «Islands mentality» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  141. Sam Wollaston. (2008 թ․ հունիսի 13). «Last night's TV: Margaret Thatcher: The Long Walk to Finchley» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  142. Michael White. (2009 թ․ փետրվարի 17). «The lady's not for turning off: Drama shows the chinks in Thatcher's armour» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  143. «Image of Meryl Streep as Margaret Thatcher unveiled». BBC News. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  144. «Nominations and Winners» (անգլերեն). Hollywood Foreign Press Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  145. «BAFTA Film Awards Winners and Nominations in 2012» (անգլերեն). BAFTA. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  146. «Nominees and Winners for the 84th Academy Awards» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  147. «Пресса Британии: Как Тэтчер победила Черчилля», Би-Би-Си, 12.01.2017.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են