Բեռլինի պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Berlinermauer.jpg

Բեռլինի պատ (գերմ.՝ Berliner Mauer), արգելապատ, որը բաժանում էր Բեռլինը 1961-1989 թվականներին[1]։ Կառուցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ, Արևելյան Գերմանիա) 1961 թվականի օգոստոսի 13-ից։ Պատը ամբողջությամբ բաժանում էր (ցամաքը) Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից մինչև 1989 թվականի նոյեմբեր, երբ կառավարությունը պաշտոնապես բացեց այն[2]։ Պատի ապամոնտաժումը սկսվել է 1990 թվականի հունիսի 13-ից և ավարտվել 1992 թվականին[3]։ Արգելապատը ներառում է խոշոր բետոնը պատերի երկայնքով տեղակայված պահակային աշտարակներ[4], որոնք ընդարձակ տարածք էին զբաղեցնում (հետագայում հայտնի էր «մահվան գոտի» անվամբ)։ Արևելյան բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար։ Գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Գերմանիայից և կոմունիստական Արևելյան բլոկից մասսայական արտագաղթի և դասալքության արգելք։

Բեռլինի պատը ԳԴՀ-ի կողմից պաշտոնապես կոչվել է «Հակաֆաշիստական պաշտպանական պատ» (գերմ.՝ Antifaschistischer Schutzwall), նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ մասնավորապես Արևմտյան Գերմանիան, համարվում են «ֆաշիստներին» հավասար։ Արևմտյան Բեռլինի կառավարությունը հաճախ այն անվանում էր «Ամոթի պատ» (եզրը առաջարկել է քաղաքապետ Վիլի Բրանդտը)։ Գերմանիայի ներքին սահմանի հետ, որը սահմանագծում էր Արևելյան և Արևմտյան Գերմանիայի մինչև սահմանը, այն խորհրդանշում էր սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և Արևելյան բլոկը բաժանող «Երկաթյա վարագույրը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Untangling 5 myths about the Berlin Wall»։ Chicago Tribune։ 31 October 2014։ Վերցված է 1 November 2014։ (subscription required (help)) 
  2. Video: Berlin, 1961/08/31 (1961)։ Universal Newsreel։ 1961։ Վերցված է 20 February 2012 
  3. «In Photos: 25 years ago todaythe Berlin Wall Fell»։ TheJournal.ie։ 9 November 2014 
  4. Jack Marck "Over the Wall: A Once-in-a-Lifetime Experience" American Heritage, October 2006.

սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]