Վիլի Բրանդտ
Վիլի Բրանդտ (գերմ.՝ Willy Brandt, իրական անվանումը Հերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ (գերմ.՝ Herbert Ernst Karl Frahm), դեկտեմբերի 18, 1913[1][2][3][…], Լյուբեկ, Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 8, 1992[1][2][3][…], Ունկել, Neuwied (district), Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[5]), գերմանացի քաղաքական գործիչ, սոցիալ դեմոկրատ կուսակցություն, Գերմանիայի չորրորդ դաշնային Կանցլեր (1969-1974), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ, ապագա Վիլի Բրանդտ, ծնվել է Լյուբեկում, չէր ճանաչում իր հորը, դաստիարակվել է պապիկի և մայրիկի՝ Մարտա Ֆրամի կողմից։
1932 թվականին ավարտել է ավագ դպրոցը, դեռևս երբ դպրոցական էր ընդունվել է Սոցիալիստական երիտասարդության կազմակերպություն, մեկ տարի անց դարձել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ։
1936 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին Բրանդտը վերադառնում է Գերմանիա որպես ուսանող Գունառ Գասլանդ ծածկանունով: 1937 թվականի հունվարին նա ստորագրում է վերաքննիչ հակաֆաշիստյան բողոք գերմանացի ժողովրդին։
1938 թվականին Վիլին զրկվում է գերմանական քաղաքացիությունից: 1940 թվականին գերմանական ապստամբության ժամանակ գերի է վերցվում, բայց քանի որ կրում էր Նորվեգիայի զինվորական համազգեստ, նրան չեն կարողացել բացահայտել և նա կարողանում է փախչել Շվեդիա: 1940 թվականի օգոստոսին Ստոկհոլմի դեսպանատունը Վիլիին տալիս է Նորվեգիայի քաղաքացիություն։
Բրանդտը մնում է Ստոկհոլմում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1945 թվականին վերադառնում է Գերմանիա որպես սկանդինավյան թերթերի լրագրող։ Միայն 1948 թվականին կրկին ձեռք բերեց Գերմանական քաղաքացիություն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1941-1948 թվականներին Վիլի Բրանդտը ամուսնացած է եղել Շառլոտա Տորկիլդսենի հետ, ումից էլ ծնվել է Նինա աղջիկը։
1948 թվականին նա ամուսնանում է այրի կնոջ՝ Ռուտ Բերգաուստի հետ։ Նա դառնում է երեք տղաների հայր՝ Պյոտերի (1948), Լարսայի (1951) և Մաթիասի (1961)։ 32 տարի համատեղ կյանքից հետո բաժանվում է և 1983 թվականի դեկտեմբերի 9ին ամուսնանում է պատմաբան և լրագրող Բրիգիտա Զեբախերի հետ։
Մասնակցությունը քաղաքականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր քաղաքական գործունեությունը Վիլի Բրանդտը սկսել է 1949 թվականին՝ որպես պատգամավոր։ 1950-1960-ական թվականներին ստանձնել է բազմաթիվ պարտականություններ Արևմտյան Բեռլինի կազմակերպությունում (1950 թվականից խորհրդի անդամ, 1954-1958 թվականներին խորհրդի նախագահի տեղակալ, 1958-1963 թթ.-Արևմտյան Բեռլինի խորհրդի նախագահ )։ Նա եղել է Բունդեսթագի պատգամավոր 1949 թվականից մինչև 1957 թվականը, 1961 թվականից մինչև 1961 թվականի դեկտեմբերի 27-ը, ինչպես նաև 1969 թվականից մինչև 1992, ինչը ընդհանուր հաշվով կազմում է 31 տարի։
Զբաղեցրած պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957-1966 թվականներ - Բեռլինի կառավարման քաղաքապետ: Այս ժամանակահատվածում նա ձեռք բերեց հատուկ ժողովրդականություն իր վճռական քայլերի շնորհիվ 1961 թվականի Բեռլինյան ճգնաժամի ժամանակ։
- 1966-1969 թվականներ - արտաքին գործերի նախարար
- 1969-1974 թվականներ - Գերմանիայի դաշնային կանցլեր
- 1976-1992 թվականներ - միջազգային հարաբերությունների նախարար
- 1979 թվական - Եվրոպական խորհրդարանի անդամ
1992-ին Բրանդտի առողջությունը խիստ վատթարանում է։ 1992 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 16:35 նա մահանում է։
1971 թ. դեկտեմբերի 29: Վիլի Բրանդտ և Ռիչարդ Նիքսոն
Փոստային նամականիշ նվիրված Վիլի Բրանդտին, 1993,
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ խաչ մրցանակը ստացել է «Հանուն Իտալիայի Հանրապետության արժանիքների համար», (1965)
- Առաջին աստիճանի մեծ խաչ մրցանակը ստացել է «Հանուն Ավստրիայի արժանիքների համար», (1972)
- Սպիտակ առյուծ կարգի Մեծ խաչ մրցանակը, (2000), հետմահու
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղեղնավոր М. В. Վիլի Բրանդտը և իրադարձությունները XX դարում // Պատմության հարցեր։ — 2013: — № 9: — 149—159.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 4,0 4,1 4,2 Брандт Вилли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11851444X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ http://deutschland.no/no/institusjoner/den-norsk-tyske-willy-brandt-stiftelsen/
- ↑ 8,0 8,1 Biografisches Handbuch der Berliner Stadtverordneten und Abgeordneten 1946-1963 (գերմ.) — B: Berlin Landesarchiv, 2011. — S. 76. — 331 p. — ISBN 978-3-9803303-4-3
- ↑ http://www.bundesrat.de/DE/bundesrat/praesidium/praesident/bisher/bisher-node.html
- ↑ http://www.europarl.europa.eu/meps/en/919
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1971/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ https://www.deutschesmodeinstitut.de/krawattenmann
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вилли Брандт — канцлер на коленях
- Вилли Брандт — человек и аэропорт
- Юрий Борухсон. Вилли Брандт — великий канцлер
- Долгилевич Р. В. Вилли Брандт и западноберлинский вопрос. 1958—1964 гг. — Вопросы истории. — 2011. — № 3. — С. 34-53.
- Богуславский А. Р. Первые переговоры ГДР-ФРГ в 1970 г. — Вопросы истории. — 2010. № 8. — C. 3-17.
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Լյուբեկ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1992 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քաղաքական գործիչներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանիայի կանցլերներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Քաղաքական կեղծանուններ
- Ինքնակենսագիրներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի հակակոմունիստներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ