Ռութ Բրանդթ
Ռութ Բրանդթ գերմ.՝ Rut Brandt | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | նորվ.՝ Rut Hansen |
Ծնվել է | հունվարի 10, 1920[1][2][3] |
Ծննդավայր | Համար, Հեդմարկ, Նորվեգիա |
Վախճանվել է | հուլիսի 28, 2006[1][3] (86 տարեկան) կամ հուլիսի 27, 2006[4] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[5] |
Գերեզման | Waldfriedhof Zehlendorf |
Մասնագիտություն | ինքնակենսագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ամուսին | Վիլի Բրանդտ |
Զավակներ | Պետեր Բրանդտ, Լարս Բրանդտ և Մատիաս Բրանդտ |
![]() |
Ռութ Բրանդթ (նորվ.՝ Rut Brandt, հունվարի 10, 1920[1][2][3], Համար, Հեդմարկ, Նորվեգիա - հուլիսի 28, 2006[1][3] կամ հուլիսի 27, 2006[4], Բեռլին, Գերմանիա[5]), նորվեգացի և գերմանացի գրող, Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդթի երկրորդ կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռութի հայրը եղել է վարորդ փոքրիկ Ադլունգստադում և մահացել այն ժամանակ, երբ Ռութը ընդամենը երեք տարեկան է եղել։ Քրիստոնյա, սոցիալիստ մայրը ամուսնու մահից հետո աշխատել է կաթի գործարանում` հոգալով ընտանիքի հոգսերը, որտեղ բացի Ռութից մեծանում էին նրա երեք քույրերը։ Ավարտելով դպրոցը` Ռութը 15 տարեկանում նախ աշխատանքի է անցնում հացաբուլկեղենի խանութում, ապա աշխատում է սպասուհի` միաժամանակ դերձակություն սովորելով։
Ռութը փոքրուց իրեն սոցիալիստ էր համարում։ Շուտով նա մտնում է երիտասարդ սոցիալիստների շարքերը, ովքեր պայքարում էին Եվրոպային սպառնացող ֆաշիզմի դեմ։ 1940 թվականին Նորվեգիայի օկուպացումից հետո Ռութն իր ավագ քրոջ հետ փախչում է Շվեդիա, որտեղ էլ հանդիպում է իր գաղափարակից Օլստադտ Բերհաուստի հետ։ Նրանք ամուսնանում են 1942 թվականի աշնանը Ստոկհոլմում։ Ամուսինները երկուսն էլ աշխատում են նորվեգական դեսպանատան մամուլի բաժնում։ Սակայն 1946 թվականին Ռութի ամուսինը մահանում է թոքերի հիվանդությունից։
Գերմանիայից արտագաղթած Վիլի Բրանդթը 1942 թվականին ներկա է եղել Բերգաուստների հարսանիքին, սակայն մտերմանում են նրանք 1944 թվականին։ Չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանց մեջ սիրավեպ է սկսվում։ 1947 թվականին Ռութը, հետևելով Բրանդթին, մեկնում է Բեռլին` դառնալով նրա քարտուղարը նորվեգական ռազմական ծրագրերում։ Նույն թվականի վերջին նրանք ազատվում են աշխատանքից։ Բրանդթի ամուսնալուծությունից հետո 1948 թվականին նրանք ամուսնանում են` ունենալով երեք երեխաներ` Պետեր (ծնված` 1948), Լարս (ծնված` 1951), Մատիաս (ծնված` 1961)։
Բրանդթի` կանցլերի պաշտոնից ազատվելուց հետո Վիլիի և Ռութ Բրանդթի կյանքի ճանապարհները բաժանվում են։ 1979 թվականի գարնանը Ռութը, իմանալով ամուսնու և գերմանացի պատմաբան Բրիգիտա Զեեբահերի կապի մասին, ամուսնալուծվում է նրանից։ Ամուսնալուծությունից հետո Ռութը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ Բոննի քաղաքական և հասարակական կյանքին[6]։ 1992 թվականի հոկտեմբերին մահանում է Վիլի Բրանդթը, սակայն Ռութը ներկա չի լինում թաղմանը։ 2004 թվականին Ռութը տեղավորվում է Բեռլինի ծերանոցներից մեկում և երկարատև հիվադությունից հետո մահանում 2006 թվականին։ Թաղված է Բեռլինի` Ցելենդորֆի անտառային գերեզմանոցում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Freundesland. Erinnerungen. Hoffmann und Campe, Hamburg 1992, ISBN 3-455-08443-5. (Rut Brandts Autobiographie, zugl. Biographie von Willy Brandt für den Zeitraum 1944—1974)
- Wer an wen sein Herz verlor. Begegnungen und Erlebnisse. 1. Aufl., List Verl., München 2003 List-Taschenbuch, 60348), ISBN 3-548-60348-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119060078 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ "Rut Brandt – Ehre für eine, die mehr als First Lady war", Berliner Kurier, 4 December 2001 (German)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Torsten Körner: Die Familie Willy Brandt. S. Fischer, Frankfurt am Main 2013, ISBN 978-3-10-040407-7
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 2006 մահեր
- Հուլիսի 27 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նորվեգացի գրողներ
- Գերմանացի գրողներ
- Կին ինքնակենսագիրներ
- Նորվեգիայի դիմադրության անդամներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ