Նորվեգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Այս հոդվածը ներկայացնում է Նորվեգիայի մասնակցությունը Երկորրդ համաշխարհային պատերազմին: Տե՛ս նաև Նորվեգական ռազմագործողություն
Նորվեգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում, Նորվեգիայի մասնակցությունը 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ինչպես սկանդինավյան մյուս երկրները, այնպես էլ Նորվեգիան, պատերազմի սկզբին հայտարարեցին իրենց չեզոքության մասին:
Չնայած այս հանգամանքին, 1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական ուժերը սկսեցին ռազմախուժել Նորվեգիա՝ իրականացնելով Նորվեգական ռազմագործողությունը: Նույն թվականի հունիսի 8-ին Նորվեգիան գրեթե ամբողջությամբ գրավված էր գերմանացի նացիստների կողմից:
Նորվեգիայում գերմանական վերահսկողությունը տապալվեց 1945 թվականի մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ Երրորդ Ռայխը վերջնականապես կապիտուլյացվեց:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիան որդեգրել է չեզոքության քաղաքականություն: 1933 թվականից հետո Նորվեգիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստում են երեք հիմնական գործոններ.
- Կոշտ ֆինանսական քաղաքականություն: Նորվեգիան սկսեց հովանավորել պահպանողական կուսակցություններին, որի արդյունքում կասեցվեց գումարի արտահոսքը երկրից:
- Պացիֆիզմի և Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության հովանավորում: Պացիֆիզմի քաղաքականության որդեգրումը նպաստեց չեզոք տեսակետների ամրապնդման:
- Չեզոք քաղաքականության որդեգրում: Պատերազմական գործողությունների խաղաղ լուծում:
1930-ական թվականներին Նորվեգիայի ռազմական բյուջեն մեծ քանակությամբ ավելացվեց՝ չնայած պետական պարտքի զգալի քանակության: Ուղղակիորեն պատերազմ սկսելուց առաջ Դանիան, Շվեդիան և Նորվեգիան անցկացնում էին բարձր մակարդակի հանդիպումներ, որտեղ հիմնականում ընդգծում էին չեզոք մնալու առավելությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ևս Նորվեգիան և սկանդինավյան երկրները (բացառությամբ Ֆինլանդիայի) ընդունեցին չեզոք կեցվածք: Սակայն 1939 թվականի մայիսի 31-ին Ֆաշիստական Գերմանիան և Դանիան կնքեցին փոխադարձ չհարձակման պայմանագիր՝ դառնալով գերմանական քարոզարշավի մասնակից (նույն կարգավիճակում էին նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Իտալիան և այլն):
Նորվեգիան և Շվեդիան նույնպես ստացան նման առաջարկներ, որոնք մերժեցին: Նորվեգիայի պարագայում խնդիրը կայանում էր նրանում, որ Նորվեգիան չէր ցանկանում պատերազմ սկսել Մեծ Բրիտանիայի դեմ, որը հարում էր Անտանտի հակագերմանական դաշինքին[1]:
1939 թվականին Նորվեգիայի կառավարությունը հայտարարեց, որ Նորվեգիան ոչ միայն պատրաստ է պաշտպանել իր չեզոքությունը, այլև «ազատությունն ու անկախությանը»: 1939-ից 1940 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նորվեգացիների շրջանում ակտիվացվեց մարտական պատրաստվածությունը:
Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացիների ռազմական ներխուժումը Նորվեգիա անսպասելի չէր: Պատերազմական գործողությունների սկսվելուց առաջ Նորվեգիայի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Նորվեգիան սպասում է Գերմանիայի հարձակմանը:
Գերմանական ներխուժումը սկսվեց 1940 թվականի ապրիլի 8-ի գիշերը, լույս 9-ին: Ներխուժելով Նորվեգիա Գերմանիայի ֆյուրեր Հիտլեր Ադոլֆը ցանկանում էր առաջ բերել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ագրեսիան[1]:
Նորվեգիան գրավելով Հիտլերը նպատակ ուներ
- Տիրապետել Հյուսիսային ծովի արևելյան ավազանին և զբաղեցնել Նորվեգիայի նավահանգիստները, որոնք ունեին ռազմավարական կարևոր նշանակություն
- Տիրանալ Շվեդիայի երկաթե հանքաքարի արտադրության ոլորտներին, որոնք փոխադրվում էին աշխարհի տարբեր ծայրեր նորվեգական Նարվիկ նավահանգստի միջոցով:
- Հանդիպել բրիտանական և ֆրանսկանա դիմադրությանը և շարունակել Երրորդ Ռայխի քարոզչությունը:
1940 թվականի ապրիլի 9-ին դիմելով «բլիցկրիգի» կամ ինչպես ընդունված էր համարել կայծակնային պատերազմի, գերմանական օդային և ծովային ուժերը հարձակվեցին Նորվեգիայի վրա: Ռազմակալելով Օսլոն նրանք սկսեցին իրականացնել նաև ցամաքային հարձակումներ դեպի երկրի տարբեր շրջաններ:
Նորվեգիայի ազգային բանակը հակահարված տվեց թշնամուն, սակայն ապարդյուն: Չնայած նրան, որ ռազմական դիմադրությունը Նորվեգիայում չուներ մեծ ռազմական հաջողություն, այն ուներ զգալի քաղաքական ազդեցություն, որը թույլ էր տալիս Նորվեգիայի կառավարությանը, այդ թվում թագավորական ընտանիքին, թողնել Նորվեգիան և ձևավորել վտարանդի կառավարություն:
Գերմանացիները Օսլոն օգտագործում էին Նորվեգիայի մյուս քաղաքները ռմբակոծելու համար: Այն նաև գերմանացիների կարևորագույն հենակետն էր հյուսիսային երկրներում: Գերմանացիները թագավորի սպանության մի շարք փորձեր կատարեցին, սակայն դրանք չպսակվեցին հաջողությամբ:
Նորվեգիայի ռազմագործողությունը լուրջ վնասներ հասցրեց զարգացող պետությանը: Մայիսի 2-ին դադարեց ռազմական դիմադրությունը Հարավային Նորվեգիայում: Երկիրը բոլոր կողմերից շրջափակված էր:
Իրադարձությունները Նորվեգիայի ռազմակալումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական խմբավորումները Նորվեգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունների ավարտից հետո գրավված տարածքներում ստեղծվեց Նորվեգիայի ռայխկոմիսարիատ անվան տակ ստեղծվեց խամաճիկային կառավարություն: Այն ստեղծվել է 1940 թվականին՝ նորվեգացի նացիստ Յոզեֆ Տերբովենի գլխավորությամբ:
Նորվեգիայի փլուզված տնտեսության վերակազմավորման նպատակներով կազմավորվեցին ռազմական տնտեսության շտաբը[1]:
1940 թվականի ամռանը Նորվեգիայում ստեղծվեց գերմանական վերմախտի 7 հետևակային ստորաբաժանումներ: 1941 թվականի հունիսի 22-ից Նորվեգիայի և Հյուսիսային Ֆինլանդիայի տարածքում գտնվող նավահանգիստներում կայանված նավատորմերը անցան գերմանական նավատորմի վերահսկողության տակ:
Ավելի ուշ՝ 1942 թվականին Նորվեգիայի 2 ստորաբաժանումներ անցան Խորհրդային Միության վերահսկողության տակ:
1943 թվականի նոյեմբերի տվյալներով Նորվեգիայում գտնվող գերմանական զորքերի ընդհանուր թիվը կազմում էր 380 հազար մարդ:
1944 թվականին Նորվեգիայում ռազմական ստաբաժանումների թիվը ավելացել է, հասնելով 13-ի: 1944 թվականի փետրվարի կեսերին այդ ստարաբաժանումներից մեկն ուղարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արևելյան ճակատ[1]:
Նորվեգիայի անկախության գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի գրավումից հետո Լոնդոնում ստեղծվել էր վտարանդի կառավարություն, որը մեծապես աջակցում էր նացիստական զավթիչների դեմ մղվող ազատագրական մարտերին:
Դիմադրությունը կատարվում էր բազմաթիվ ձևերով: Նորվեգացիների մի մասը մասնակցում էր զինված ապստամբությանը, իսկ մյուսները աջակցում են նրանց քաղաքական մի շարք գործընթացներ իրականացնելով: Խորհրդային Միությունն ու կոմունիստական կոսակցությունը սատարում էր Նորվեգիային հակագերմանական պայքարում: Նորվեգիայի կողքին էր նաև վաղեմի դաշնակից Մեծ Բրիտանիան:
1940 թվականին Բերգենում տեղի ունեցավ հակահիտլերյան հանրաքվե: 1941 թվականի սեպտեմբերի 10-ին Օսլոյում տեղի ունեցավ մեծ հացադուլ, որին մասնակցեցին 25 հազար մարդ: Գերմանական զորքերը խախտելով գործադուլը ձերբակալեցին տասնյակ աշխատողների և երկու միութենական ակտիվիստների:
1941 թվականի նոյեմբերին Օսլոյում տեղի ունեցավ նաև դասադուլ: 1943 թվականի ապրիլին նորվեգացի զինյալները պայթեցրեցին գերմանական զինվորական մի նավ:
Պատերազմի վերջին երկու տարիների ընթացքում նորվեգական վտարանդի կառավարությունը համագործակցելով Շվեդիայում ստեղծված ռազմական կազմակերպության հետ: Ստեղծվեց միություն, որը բաղկացած էր 12,000 անդամից: 1945 թվականի մայիսին Գերմանիայն կապիտուլյացվեց, իսկ Նորվեգիան և մի շարք այլ տարածքներ ազատվեցին գերմանական լծից:
Պատերազմի ավարտից հետո խորհրդային զորքերը ևս դուրս բերվեցին Հյուսիսային Նորվեգիայից: 1945 թվականին հաստատվեց ազատ Նորվեգիայի տարածքային ամբողջականությունը[1]: