Արժանիքների շքանշան (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգական թագավորական արժանիքների շքանշան
Royal Norwegian Order of Merit cross.jpg
Բնագիր անվանում նորվ.՝ Den Kongelige Norske Fortjenstorden
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ Ասպետական պարգև
Ում է տրվում Նորվեգիայի այն քաղաքացիներին, որոնք ապրում և աշխատում են հայրենիքի սահմաններից դուրս և օտարազգի անձանց, ովքեր Նորվեգիայի Թագավորության համար ցուցաբերել են որոշ արժանիքներ
Ում կողմից է տրվում Նորվեգիայի կառավարություն
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1985 թվականի հունիսի 14
Հերթականություն
Ավագ պարգև «Սուրբ Օլաֆի շքանշան»
Կրտսեր պարգև «Ազատության խաչ մեդալ»
Վեբկայք kongehuset.no/c27308/seksjonstekst/vis.html?tid=28661

«Նորվեգական թագավորական արժանիքների շքանշան» (նորվ.՝ Den Kongelige Norske Fortjenstorden), Նորվեգիայի պետական պարգև։ Այն հիմնադրել է Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պատճառով, որ նորվեգական «Սուրբ Օլաֆի շքանշանը» ըստ կանոնադրության շնորհվում է բացառապես Նորվեգիայի քաղաքացիություն ունեցող անձանց, որոնք ապրում են երկրի տարածքում, ուստի խիստ կարևորություն առաջացավ այն հարցը, թե ինչվեց վարվել արտասահմանում բնակվող նորվեգացիների կամ Նորվեգիայում ապրող օտարերկրացիների հետ, որոնք ծառայություն են մատուցել Նորվեգիայի համար։

1985 թվականի հունիսիս 14-ին Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V-ը ստեղծեց նոր շքանշան, որը կոչվեց «Արժանիքների շքանշան»: Նոր պարգևը դարձավ «Սուրբ Օլաֆի շքանշանի» համարժեքը իր տեսակի մեջ։

Նորվեգիայի թագավորը համարվում է այս շքանշանի «գրոսմայստերը»։ Գահի ժառանգորդը ըստ օրենքի դառնում է «Մեծ խաչի ասպետ»։ Շքանշանի շնորհման խորհուրդը կազմված է երեք անդամներից՝ կանցլերից, վիցե-կանցլերից և Խորհրդի անդամը։ Արքունիքի ղեկավարը համարվում է այս շքանշանի կանցլերը։ Նորվեգիայի արտաքին գործոց նախարարության արձանագրությունների ղեկավարը համարվում է վիցե-կանցլերը։ Երրորդ անդամը՝ Խորհրդի անդամը, համարվում է «Սուրբ Օլաֆի շքանշանի» գրասենյակի ղեկավարը։ Վերջինս, այսինքն «Սուրբ Օլաֆի շքանշանի» գրասենյակը տեղակայված է Նորվեգիայի Արտաքին գործոց նախարարությունում։

Շքանշանի աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես «Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանը» բաղկացած է երեք աստիճաններից, որոնցից երկուսն էլ միաժամանակ բաժանվում են ենթաստիճանների։ Փաստացի, «Արժանիքների շքանշանն» այսօր ունի հինգ աստիճաններ, որոնք ներկայացվում են ստորև.

  • NOR Royal Norwegian Order of Merit - Grand Cross BAR.png Մեծ խաչի ասպետ (նորվ.՝ Storkross)
  • Կոմանդոր, որը բաժանվում է երկու ենթաաստիճանների.
    • NOR Royal Norwegian Order of Merit - Commander with Star BAR.png Կոմանդոր աստղով (նորվ.՝ Kommandør med stjerne )
    • NOR Royal Norwegian Order of Merit - Commander BAR.png Կոմանդոր (նորվ.՝ Kommandør )
  • Ասպետ, որը բաժանվում է երկու աստիճանների.
    • NOR Royal Norwegian Order of Merit - Knight 1st Class BAR.png I կարգի ասպետ (նորվ.՝ Riddar av 1. klasse )
    • NOR Royal Norwegian Order of Merit - Knight 2nd Class BAR.png Ասպետ (նորվ.՝ Riddar )

Պարգևատրման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արժանիքների շքանշանը» շնորհվում է Նորվեգիայի այն քաղաքացիներին, որոնք ապրում և աշխատում են հայրենիքի սահմաններից դուրս (դրանք հիմնականում դիվանագիտական առաքելություն կատարող անձինքն են), ինչպես նաև օտարազգի անձինք, ովքեր Նորվեգիայի Թագավորության համար ցուցաբերել են որոշ արժանիքներ։

Շքանշանի առաջադրումն ու շոնրհումը կատարվում է պարգևի խորհրդի և տվյալ պահին գործող թագավորի հաստատմամբ։ Բացառիկ դեպքերում արքան կարող է այն շնորհել իր հայեցողությամբ, առանց խորհրդի ներկայացնելու։

«Նորվեգական թագավորական արժանիքների շքանշան» առաջին կարգի պարգև կանաց համար:

Պարգևի նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան

«Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանը» իրենից ներկայացնում է երեքնուկաձև խաչ, որը պատված է կարմիր ուղիղ խաչաձև էմալով։ Խաչի կենտրոնում Ուլաֆ V արքայի սկզբնատառերի անվանագիրն է, որը նույնպես պատված է կարմիր էմալով։ Խաչի անկյուններում հին նորվեգական թագեր են ներկայացված։ Խաչի վերին վերջավորության վրա օղակ է ամրացված, որի վրա ամրացված է ևս մեկ օղակ, որոնցով շքանշանը ամրացվում է ժապավենին։ Ասպետի շքանշանը արծաթից է, իսկ մնացածը ոսկեձույլ են։

Աստղ

Շքանշանի աստղը ութաթև է, որի կենտրոնում «Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանի» մանրակերտն է (թագի և խաչի միջև տարածոււթյունը դրվագված է սպիտակ էմալով)։ Մեծ խաչի ասպետների աստղը ոսկուց է, իսկ կոմանդորներինը՝ արծաթից։

Ժապավեն

«Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանի» ժապավենը մուարե է՝ մուգ կապույտ գույնի։ Մեծ խաչի ժապավենի լայնությունը 10 սմ է, կոմանդորներինը՝ 6 սմ, իսկ ասպետներինը՝ 4 սմ։

Ի տարբերություն «Սուրբ Օլաֆի շքանշանի» «Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանը» անձի մահվանից հետո պարտադիր չէ, որ հետ վերադարձնեն, սակայն այս պարգևի առավել բարձր աստիճան ստանալու դեպքում շքանշանակիրը վերադարձնում է ավելի ցածր աստիճանով շքանշանը։

Կրելու կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին կարգի ասպետներն ու ասպետուհիները այս շքանշանը կրում են ժապավենի վրա՝ կրծքի ձախ հատվածում։ Կանայք կրում են նույն տեղում, սակայն ժապավենակապով։

Կոմանդորները այս շքանշանը կրում են պարանոցային ժապավենով։ Կանայք կրում են ժապավենակապով ձախ ուսի հատվածին։

'Կոմանդորները աստղով' շքանշանը կրում են պարանոցային ժապավենով։ Կանայք կրում են ժապավենակապով ձախ ուսի հատվածին։

Մեծ խաչի ասպետները այս շքանշանը կրում են լայն ժապավենովաջ ուսի հատվածից իսկ աստղը՝ կրծքի ձախ հատվածում։ Հոգևորական անձինք, ովքեր արժանացել են «Նորվեգական թագավորական արժանիքների շքանշանի» մեծ խաչին, հոգևոր հանդերձանքի վրա այն ամրացնում են առավել նեղ պարանոցային ժապավենով։

Պետք է կրել միայն բարձրագույն աստիճանի շքանշանը։

Պարգևատրումների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի արքայական տան պաշտոնական կայքի վիճակագրական տվյալներից[1]՝

Աստիճան/Տարեթիվ 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Մեծ խաչ 7 12 29 19 4 9 5 1 4
Կոմանդոր աստղով 0 14 31 11 0 5 3 7 1
Կոմանդոր 15 46 63 38 20 18 20 5 11
I աստիճանի կոմանդոր 20 48 80 50 33 29 50 16 25
Ասպետ 0 5 40 9 1 2 4 2 0
Ընդհանուր 42 125 243 127 58 63 82 31 41

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sven Gj. Gjeruldsen og Egil Vindorum: Retningslinjer for ordener og medaljer, Oslo: Det kongelige hoff, 2005.
  • Jan H.Nordbø: «Den Kongelige Norske Fortjenstorden», Nordisk Numismatisk Unions Medlemsblad, nr. 8, 1987, s. 182–184.
  • John Monn: «Norges ordener 1847–2000», i Knut Erik Strøm (red.): Norsk våpenhistorisk selskap, Årbok 2000, Oslo, 2000, s. 119–132.
  • Lars Tangeraas: «De norske ridderordeners symboler», Heraldisk tidsskrift, bind 7, nr. 63, 1991, s. 105–112.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]