Դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dzerqer.jpg
Ger van Elk, Symmetry of Diplomacy, 1975, Groninger Museum.

Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են

Կոնկրետ հանձնարարություններ կատարելու համար գործուղվում են նաև ժամանակավոր առաքելություններ։ Դիվանագիտական գործունեությունը կարգավորվում է դիվանագիտական իրավունքի միջոցով։ Արտաքին քաղաքականությունն իրականացնելու նպատակով պետությունը դիվանագիտության միջոցով ներգործում է այլ պետությունների, նրանց պաշտոնական ներկայացուցիչների, ազդեցիկ քաղաքական շրջանների ու հասարակության, ինչպես նաև միջազգային դրությաև վրա։ Պետությաև արտաքիև քաղաքակաևության հաջողության գրավականը դիվանագիտության խելացի կազմակերպումն է, քաղաքական իրադրության ճիշտ գնահատումը։ Դիվանագիտական գործունեության ձևերը բազմազան են՝

Դիվանագիտության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

The RA National Assembly Building.jpg

Դիվանագիտության բնույթը, մեթոդներն ու եղանակները որոշվում են պետության քաղաքական կառուցվածքով ու սոցիալտնտեսական առանձնահատկություններով։ Նրա ձևերև ու եղանակները, պատմական պայմանների ու արտաքին քաղաքական խնդիրների փոփոխություններին համապատասխան, փոխվում են։ Դիվանագիտությունը ձևավորվել է միջպետական հարաբերությունների առաջացման հետ։ Բաբելոնը, Ասորեստանը, Խեթական թագավորությունը, Ուրարտուն, զարգացած դիվանագիտություն ունեցող առաջին ստրկատիրական պետություններն Էին։ Այդտեղ դիվանագիտությունը հիմնականում ծառայում Էր զավթողական քաղաքականությանն ու ռազմ, դաշինքի ստեղծմանը։ Դասական դիվանագիտությունը ուներ Հին Հռոմը։ Նրա դիվանագիտությունը, լինելով ռազմ, ապարատի հավելուկը, անմիջականորեև նպաստում Էր զավթողական քաղաքականությանն ու համաշխարհային տիրապետության ստեղծմանը։ Հռոմեական դիվանագետները առանց ձևականության իրենց կամքը թելադրում Էին մյուս ժողովուրդներին, կազմակերպում տեռոր, հեղաշրջումներ, հրահրում ապստամբություն։ Դիվանագիտության նպատակը հարկադրական կամ պաշտպանական դաշինքի ստեղծումն էր կամ ձախողումը։ Այդ շրջանում, երբ պետությունների տնտեսական կապերը պատահական Էին, իսկ քաղաքականն անկայուն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն գոյություն չուներ։ Ֆեոդալիզմի դարաշրջանում առավել զարգացած Էր բյուգանդական դիվանագիտությունը։ Նրա ձևերը՝ 4 մեթոդներն ու սովորույթնևրը ընդօրինակեցին Ֆրանսիան, Արաբական Խալիֆաթը, Կինյան Ռուսիան և այլ պետություններ։ Եկեղեցու ազդեցության աճին զուգընթաց առանձնահատուկ հեղինակություն Էր վայելում պապական դիվանագիտությունը։ Ցուրահատուկ է եղել Վենետիկի և իտալական այլ քաղաք-պետությունների դիվանագիտությունը, որը, պայմանավորված առևտրական գործունեությամբ, ձնավորվող նոր հասարակական հարաբերություններով, նոր համակարգ ուներ։ Ֆեոդալիզմի դարաշրջանում դիվանագիտությունը բարձր մակարդակ ուներ նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում։ Դիվանագիտությունը զարգացման նոր աստիճանի հասավ կապիտալիզմի օրոք։ Ազգերի ու ազգային պետությունների առաջացման, միջազգային տնտեսական կապերի և համաշխարհային առևտրի զարգացման հետնանքով դիվանագիտությունը ձեռք բերեց որակական նոր հատկանիշներ։ Դիվանագիտության բուրժուական սկզբունքները առավել վաղ ձևավորվեցին Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Արդեն 15-րդ դարի կեսերից կապիտալիստական պետություններում ստեղծվել Էին կանոնավոր գործող դիվանագիտական ներկայացուցչություններ։ 19-րդ դարին կատարելագործված դիվանագիտությունյան ստեղծման պրոցեսը Եվրոպայում ավարտվեց։ Շահագործողական հասարակարգերում դիվանագիտությունը դարձել է տիրող դասակարգերի կամքի իրագործման ապարատը։ Դիվանագիտական բոլոր պատասխանատու պաշտոնները վարել նոր ներկայացուցիչները։ Հնում դիվանագիտական գործունեություն են ծավալել միապետներն ու նրանց մերձավորները։ 1815-1914 թվականների Անգլիայի արտաքին գործերի մինիստրներ եղել են պետեր։ Դիվանագիտական ծառայության ընդունվողների համար Անգլիայում սահմանված Էր գույքային ցենզ։ ժամանակակից կապիտալիստական երկրների դիվանագետները մոնոպոլիաների հետ անմիջական կապեր ունեցող անձինք են։ Չնայած մինչմոնոպոլիստական շրջանի դիվանագիտությունը խթանել է հակաֆեոդալական, ազատագրական շարժումները (Բալկաններում, Լատինական Ամերիկայում) սակայն ընդհանուր առմամբ, ծառայել է շահագործողական հարաբերություններն ու ագրեսիան ամրապնդելուն։ Իմպերիալիզմի դարաշրջանում դիվանագիտությունը նպաստել է աշխարհը վերաբաժանելու, տնտեսական և քաղաքական գերիշխանություև ստեղծելու պետությունների պայքարին։

Դիվանագիտության արդի եղանակներն ու մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժուական դիվանագիտության արդի գործունեության եղանակներն ու մեթոդերը խիստ ընդարձակվել են՝ ստրկացուցիչ փոխառությունների տրամադրում, տնտեսական «օգնություն», դիվերսիոն և լրտեսական գործունեություն, աշխարհի վերաբաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնություն նն։ Մեթոդների կիրառման բազմազանությամբ բուրժուական դիվանագիտությունը աչքի է ընկել հատկապես ԽՍՀՄ-ում և սոցիալիստական երկրների դեմ մղվող պայքարում։ Էությամբ ու խնդիրներով միանգամայն այլ բնույթ ունի սոցիալիստական դիվանագիտություն, որի հիմնական նպատակը պատերազմի բացառումն Է, խաղաղ գոյակցության հաստատումը, ազգային անկախության, իրավահավասարության և ազատ ինքնորոշման ճանաչումը։ Նրան խորթ է արտաքին քաղաքական խնդիրների իրականացումը՝ աշխատավորների շահերի շրջանցմամբ։ Միջազգային հարաբերություններում սովետական հանրապետությունը արտաքին քաղաքական կուրսը պաշտոնապես հռչակել է Հաշտության մասին դեկրետով։ Վ. Ի․ Լենինի անմիջական մասնակցությամբ են մշակվել սովետական Դիվանագիտության սկզբունքները, արտաքին գործերի ժողկոմատի խնդիրներն ու գործունեության կարգը։ Սովետական դիվանագիտությունը ստեղծման օրից, խաղաղ գոյակցության համար պայքարը դարձրել է գործունեության ծրագիր։ Երիտասարդ սովետական պետության ճկուն դիվանագիտության շնորհիվ տապալվեցին Սովետական Ռուսաստանը դիվա–նագիտական մեկուսացման ենթարկելու կապիտալիստական պետությունների պլանները։ Արդեն 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչեց կապիտալիստական պետությունների մեծ մասը։ Հետագա տարիներին ԽՍՀՄ-ի դիվանագիտությունը ծառայում է արտաքին քաղաքականության բնականոն վիճակի պահպանմանը, կոլեկտիվ անվտանգության ստեղծման, համընդհանուր և լրիվ զինթափման, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի ստեղծման, ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակն ապահովելու նպատակին։ Սովետական դիվանագիտության մեծ ավանդ ունի ետպատերազմյան շրջանի միջազգային անվտանգության և դիվանագիտության, հատկապես ՄԱԿ-֊ի կանոնադրության հիմունքների որոշման, սոցիալիստական միջազգային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Ղեկավարվելով խաղաղ գոյակցության սկզբունքով՝ ԽՍՀՄ աշխարհի համարյա բոլոր պետությունների հետ կնքել է պայմանագրեր։ Գաղութային կարգի քայքայման և անկախ պետությունների առաջացման շնորհիվ միջազգային հարաբերությունների մթնոլորտը փոխվել է ի վնաս իմպերիալիզմի։

Դիվանագիտությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դրոշ

Դիվանագիտությունը Հայաստանում ևս ձևավորվել է պետականության սկզբնավորմանը զուգընթաց՝ մյուս պետությունների,ցեղերի ու ժողովուրդների հետ քաղաքական, տնտեսական հարաբերություններ հաստատելու ընթացում։ Հին և միջնադարյան Հայաստանի միջազգային պայմանագրերի, պետական գրագրությունների, հավատարմագրերի օրինակներ պահպանվել են արտասահմանյան երկրների դիվաններում։ Հայ Դիվանագիտության մասին տվյալներ են պարունակում տարեգրությունները, հռոմեական, հունական, արաբաբական, պարսկական և այլ աղբյուրները։ Հայկական պետությանը մտահոգել է երկրի հզորության ամրապնդումն ու բազմապատկումը, աշխարհակալ պետությունների հետ հավասարակշռության ստեղծումն ու պետական ինքնուրույնության պահպանումը։ Զորեղ պետությունների քաղաքական ու ռազմական, բախումների հանգուցակետում հայկական պետությունը փորձելով օգտագործել հակառակորդ կողմերի հակասությունները, դաշնակցել է մեկ այս, մեկ մյուս կողմի հետ։

Հայաստանը օտարերկրյա աղբյուրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը օտար պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է հաստատել դեռնս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից։ Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ում հիշատակվում է մեր թվարկությունից 550-ական թվականներից Աքեմենյան արքա Կյուրոսի հետ հայոց թագավոր Տիգրանի վարած քաղաքական բանակցությունների մասին։ Դիոդորոս Սիկիլիացու վկայությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա անձնական քարտուղարը Մակեդոնիայի զորապետների ժողովում հրապարակևլ է հայոց Երվանդ Բ թագավորի նամակը։ Ենթադրվում Է, որ Արմավիրի հունական արձանագրություններից մեկում (մեր թվարկությունից առաջ) տվյալներ կան հայոց արքունիքում սելնկյան դեսպանին ընդունելու վերաբերյալ։ Երվանդունիները դաշնակիցներ են որոնել Սելևկյաների դեմ, հովանավորել հակասելեկյան ուժերը Մարաստանում և Կապադովկիայում։ Արտաշեսյանները դիվանագիտությունը դարձրել են պետական գործունեության բնագավառ։ Հայ դիվանագիտությունը աչքի է ընկել հատկապես Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-֊ի օրոք։ Երվանդունիների և Արտաշեսյանների շրջանում։

Դիվանագիտութ֊յան նպատակը աքեմենյան և սելևկյան տիրույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտության նպատակը աքեմենյան և սելևկյան տիրակալների վարչական գործունեության հետևանքների վերացումն էր, ՝հայկական հողերի միավորումը մեկ միասնական պետության մեջ, իսկ Արշակունիների, հետագայում նաև Բագրատունիների շրջանում՝ պետական ինքնուրույնության սահմանների ամբողջականության ապահովումը։ Երկրի արտաքին քաղաքական խնդիրները Տիգրան Բ Մեծը լուծել է այս կամ այն երկրի հետ կայուն դաշնակցություն հաստատելու, իսկ երբեմն՝ տարածքային ժամանակավոր զիջումների միջոցով։ Երբ սրվեցին պարսկահռոմեական հակասությունները, Պարթև Արշակունիների հետ կնքված զինակցությամբ հայ Արշակունիներին հաջողվեց ստիպել Հռոմին զորքերը դուրս բերել Հայաստանից, Տրդատին ճանաչել թագավոր, նույնիսկ պատերազմներից ավերված երկրի տնտեսությունը վերականգնելու միջոցներ տրամադրել։

Vartanantz.jpg

Տրդատ Գ-ի օրոք դիվանագիտական կարևոր քայլ էր քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն (301 թվական), որով Հայաստանը տարամերժվեց Պարսկաստանից ու Հռոմից՝ դրսևորելով ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալելու վճռականություն։ Հաշվի առնելով արտաքինքաղաքական իրադրությունը՝ հայ դիվանագիտետները վարել է նաև զինված չեզոքության քաղաքականություն։ Այդ չեզոքությունը, ինչպես և ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալն ու մուտք գործելը դիտվել է որպես ուժերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտ պայման։ Հավասարակշռության պահպանման, պատերազմներից խուսափելու՝ քաղաքական գործիչների մտահոգության մասին է վկայում Արտավազդ Ե-ի նամակը պարսից Շապուհ 1֊-ին, որով նա դիվանագիտական նրբությամբ պահանջել է ազատ արձակել հռոմի կայսր Վալերիանոսին՝ գիտակցելով Պարսկաստանի և Հռոմի միջև հակասությունների սրման վնասակար հետևանքները Հայաստանի համար (Տրեբելիոս Պոլիոն, «Վալերիանոսի մասին»)։ Անկախության, ազգային ինքնուրույնության համար Պարսկաստանի դեմ պայքարը Հայաստանում հատկապես սրվել էր 5-րդ դարում։ Հայ նախարարները պարսիկների կրոնափոխության պահանջին դիմակայելու նպատակով դաշնակցել են վրացիների ու աղվանների, բանակցություններ վարել Բյուզանդիայի ու հույների հետ։ Նվարսակի պայմանագիրը (484 թվական) ապահովեց Հայաստանի ինքնուրույն զարգացումը, Դվինի 506 թվականի և 554 թվականի ժողովներում քաղկեդոնականությունը մերժելու շնորհիվ՝ հայ եկեղեցու, Հայաստանի քաղաքական անկախությունը ինչպես նաև արաբ, տիրապետության շրջանում 652 թվական֊ին Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ կնքված հայարաբական պայմանագրով՝ Հայաստանի ներքին ինքնուրույնությունը։ ճկուն դիվանագիտութ֊յան արդյունք էր 885 թվականին Հայաստանի անկախության նվաճումը և Աշոտ Ա Բագրատունուն թագավոր հռչակելը։ «Պայման խաղաղության» դաշնագրով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Բյուզանդիան, որտեղ այդ ժամանակ իշխում էր Մակեդոնական կամ Հայկական դինաստիան։ Աշոտ Ա կարողացել է բնականոն հարաբերություններ պահպանել Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ։ Դիվանագիտական միջոցներով ֆեոդալական կենտրոնախույս ձգտումների դեմ հաջող պայքար են ծավալել Աշոտ Բ Երկաթը, Աշոտ Գ Ողորմածը, Գագիկ Ա։ 11-րդ դարին ծավալվել է Կիլիկիայի հայկական պետությունում։

Դիվանագիտությունը Կիլիկիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի Լաբրոնի ամրոցը

11-րդ դարին ծավալվել է Կիլիկիայի հայկական պետությունում, այնտեղ գլխավորում էր Մեծ իշխանը (հետագայում՝ թագավորը)։ Նա է ընդունել և հղել դեսպաններ ու դեսպանություններ, հայտարարել պատերազմ, կնքել հաշտություն կամ դաշինք։ Թագավորի օգնականը ջանցլերն էր։ Դիվանագիտական վավերագրերը կազմվել են հայերեն և պայմանադիր կողմի լեզուներով (հունարեն, լատիներեն, իտալալերեն, ֆրանսերեն, արաբաբերեն)։ Դիվանագիտությունը, որպես կանոն, գործել է կրոնական սահմանափակումներից անկախ, իսկ անհրաժեշտության դեպքում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով։ Չնայած Հռոմն ու Բյուզանդիան, իսկ խաչակիրների ժամանակ եվրոպական պետություններն ու Հռոմի պապը մերժում էին այլադավան երկրների հետ քաղաքական դաշինքը, հայ քաղաքական գործիչները, նկատի ունենալով խաչակիրների ագրեսիայի հնարավորությունը, անհրաժեշտ էին համարում դաշնակցությունը այլադավանների հետ։ Իկոնիայի և Եգիպտոսի հետ հաշտ ապրելու անհաջող փորձերից հետո Կիլիկիայի հայկական պետությունը ձգտել է նրան հակադրել արևմտյան պետություններին և մոնղոլական իշխանություններին՝ օգտագործելով այսպես կոչված «Դաշանց թուղթ»-ը։ Հիմնական նպատակը համարելով ոչ միայն ինքնուրույնության ապահովումը, այլև պետականության մնացուկների պահպանումը, նրանց միավորումը մեկ ընդհանուր պետության սահմաններում՝ Կիլիկիայի հայկական պետությունը դիվանագիտական գործունեությունը ծավալում էր ողջ հայության անունից։ Օտար պետությունների հետ հարաբերությունները բարելավելու, պատերազմը կանխելու համար ակտիվ գործունեություն է ցուցաբերել եկեղեցին։ Ամիրա Աֆշինի հետ, որը, խախտելով հավատարմության երդումը, ներխուժել էր Հայաստան, խաղաղությունը վերականգնելու բանակցություններ է վարել կաթողիկոս Գևորգը։ Կաթողիկոս Պողոս ԱԼևոն Զ-ին խորհուրդ էր տալիս օգտագործել Մելիք էլ-Մշրաֆ Շաբանի հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները՝ խոչընդոտելու համար նրա ներխուժումը Հայաստան։ Նույնիսկ խաչակրաց արշավանքների շրջանում հայ եկեղեցին այլադավան երկրների հետ քաղաքական դաշինքի ստեղծումն անհրաժեշտություն է համարել։ Իսլամադավան պետությունների հետ համագործակցելու համար եվրոպական պետությունները հաճախ դիմել են Հայաստանի միջնորդությանը։ Հայկական դիվանագիտությունը ղեկավարվել է պետությունների միջև ավանդական դարձած սկզբունքներով։ Ըստ Սմբատ Սպարապետի, միջազգային ճանաչում ստացած այդպիսի սկզբունքներ էին՝ «Մեծ սեր»-ը և «Անարատ սեր»-ը։

Հայ դիվանագիտության նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Am-map1.png

Հայ դիվանագետները ձգտել են դրանք տարածել քոչվոր ցեղերի մեջ, քարոզել քրիստոնեական գաղափարներ՝ Աստծու անունից համոզելով չթալանել, չսպանել, ագահություն չանել, ուրիշի գույքին չտիրել։ Երբ բարոյական ազդակներն արդյունք չեն տվել, նրանք ձեռնարկել են ավելի գործուն միջոցներ։ Կիլիկիայի հայ թագավորները ոչ միայն ձգտում էին դաշնակցել մոնղոլների հետ և նրանց համախմբել գլխավոր թշնամիների՝ սելջուկ թուրքերի և եգիպտական մամլուքնեբի դեմ, այլև նույնիսկ քրիստոնեություն տարածել նրանց մեջ։ Մոնղոլական բանակին սննդամթերք մատակարարելու, ապա և զորք տրամադրելու պարտավորությամբ, հայ դիվանագետներին հաջողվել է կանխել մոնղոլների մուտքը Կիլիկիա։ Առատ նվիրատվությունները, արտաքնապես մոնղոլների գերիշխանության ճանաչումը ասպատակություններից խուսափելու կարևոր միջոցներ էին։ Հայ դիվանագիտությունը շատ դեպքերում պատերազմը համարել է աղետ, պետությունների միջև վեճերի լուծման ծայրահեղ միջոց։ «Բարի ծառայությունը», «իրավացիությունը», միջնորդությունը, հատկապես բանակցությունները քաղաքական հարաբերությունների կարգավորման միջոց է համարվել։ Կրոնի հարցեր շոշափող բանակցություններին մասնակցել են քահանայապետներ՝ հաճախ թագավորի ղեկավարությամբ։ Արտաքին քաղաքական տարաձայնությունները լուծելու համար հայ թագավորները երբեմն դիմել են այլ պետությունների միջնորդությանը, երբեմն էլ՝ իրենք հանդես եկել միջնորդի դերում։ Մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով դեսպանների միջոցով հաշտության պայմանագիր կնքելու հնարավորությունը բացառված համարելով՝ Լևոն Գ թագավորը ստիպված դիմել է «տաճարականներ» օրդենի ղեկավարի միջնորդությանը։

Արդեն 12-րդ դարի վերջին Կիլիկիայի հայկական պետությունում գործում Էին արտասահմանյան առաջին հյուպատոսությունները։ Ենթադրվում Է, որ այդ ժամանակ Կոստանդնուպոլսում, Ջենովայում, Վենետիկում և ծովային առևտրի արտասահմանյան այլ կև այլնտրոններում գործել են հայկական հյուպատոսություններ։ Կապիտալիզմի կազմավորման շրջանում Հայ դիվանագետները գլխավորում Էր եկեղեցին, որը ազգի մասնատվածության, քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններում հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հաջողությունը պայմանավորում էր միայն արտաքին օգնությամբ։ Հայաստանի անկախության համար ակտիվ գործունեություն են ծավալել գաղթավայրերի հայ վաճառականները, օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների մարմինների հայ դիվանագետները։ 1862 թվականի Զեյթունի ապստամբության ժամանակ արևմտահայ քաղաքական գործիչները (Տեր Սարգսյան, Կ․ Շահնազարյան, Գ․ Աբարդյան ) ապստամբ զեյթունցիներին թուրք, դաժանություններից փրկելու և Զեյթունի ինքնավարությունը ճանաչելու հովանավորություն են խնդրել Նապոլեոն 2-րդից։ 19-րդ դարի 2-րդ կեսին որոշ հայ քաղաքական շրջաններ սկսում են կողմնորոշվել դեպի եվրոպական տերությունները՝ նրանց քաղաքականության հետ կապելով արևմտահայերի ազատագրության բախտը։ Արևմտահայ գործիչների (Ն․ Վարժապետյան, Մ․ Խրիմյան, Նուբար փաշա, Մ․ Չերազ ) դիվանագիտական անձեռնահասությունը դրսևորվեց հատկապես 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի և նրաև հաջորդած շրջանում։ Այդ պատվիրակությունը գործունեությունը շարունակեց նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (կամավորական խմբերի կազմակերպում անգլոֆրանսիական զորքերի կազմում, հակագերմանական ագիտացիա և այլն) և նրա ետևից հետո՝ մասևակցելով 1919-1920Փարիզի հաշտությաև կոնֆերանսին, իսկ ապա և որոշ փոփոխությամբ (պատվիրակության ղեկավար Գ․ Նորատունկյան)՝ Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը տնօրինում էին կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունը, որը ներկայացուցիչներ ուներ տարբեր երկրներում։ Դաշնակցական կառավարությունը արտաքին քաղաքական հարցերում կողմնորոշվել է դեպի Անտանտն ու ԱՄՆ-ը։ Նրա Դիվանագիտության արգասիքն էին Բաթումի (1918) և Ալեքսանդրապոլի (1920) ստորացուցիչ պայմանագրերը, որոնք վտանգի տակ էին դնում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նաև Արևելյան Հայաստանում։ Անդրֆեդերացիայի (1922մարտ), ապա և ԽՍՀՄ (1922դեկտեմբեր) կազմավորումից հեաո, երբ Սովետական Հայաստանը մտավ պետական նոր միավորումների մեջ, նրա միջազգային պայմանագրային իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական իրավասությունները իրավահաջորդության կարգով անցան Սովետական Միության կառավարությանը, որն իրականացնում է սովետական բոլոր միութենական հանրապետությունների և ժողովուրդների շահերից բխող միասնական արտաքին քաղաքականություն։ Դիվանագիտությունը մինչ այսօր զարգացման փուլում է և օր օրի զարգանում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 403 CC-BY-SA-icon-80x15.png