Jump to content

Պարադիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարադիվանագիտություն, միջազգային հարաբերություններ, որոնք գործում են ենթազգային կամ տարածաշրջանային կառավարությունների կողմից՝ սեփական շահերը խթանելու նպատակով։ Գլոբալիզացիայով պայմանավորված՝ ոչ պետական տարածաշրջանները ստանձնում են անհամեմատ միջազգային մեծ դեր։ Վերջիններս, դաշնային պետությունները, գավառներն ու քաղաքները յուրովի են ուղի հարթում առևտրային, ներդրումային, համագործակցության և գործընկերության կապերը խթանելու համար։ Այս միտումը Միջազգային հանրային իրավունքում նոր հետաքրքիր հարցեր է առաջադրում և պետական համակարգի ապագայի առնչությամբ բանավեճերի առիթ է։ Չնայած այն հանգամանքին, որ «պարադիվանագիություն» տերմինը սկսել են հաճախակի օգտագործել 1980-ականներից ի վեր, այն ակադեմիական շրջանակներում սկսվել է կիրառվել կանադացի գիտնական Պանայոտիս Սոլդատոսի կողմից։ Ամերիկացի հեղինակ Իվո Դուխաչեկը զարգացրեց այս հայեցակարգն ու տեսաբաններից մեկը դարձավ։ Պարադիվանագիտության այլ հայեցակարգեր են բազմաշերտ դիվանագիտությունը, ենթապետական դիվանագիտությունն ու միջմշակութային հարցերը։ Վերջինս վերաբերում է ներազգային հարցերի միջազգայնացման միտմանը, որը տեղական և տարածաշրջանային խնդիրները բերում է միջազգային հարցերի քննարկման ասպարեզ։ Տեղական կառավարությունների մտադրությունն է խթանել զարգացմանը՝ նույնանման խնդիրների հետ առնչվող գործընկերներին հավելյալ ուսումնասիրման միջոցով և միմյանց ջանքերը համատեղելու ու ավելի հեշտությամբ լուծումների հասնելու նպատակով։ Նրանք համատեղ ուսումնասիրում են միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները, որոնք տեղական զարգացման ծրագրերի համար օժանդակության ծրագրեր են առաջարկում[1]։

Ապակենտրոնացված միջազգային համագործակցության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ապակենտրոնացված ծավալով միջազգային համագործակցությունը մի ֆենոմեն է, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Եվրոպայի տեղական կառավարությունները և հատկապես Ֆրանսիայինը, որոնք փոխազդեցության նոր ձևաչափի ակտիվ համակարգողներն էին, ստորագրեցին երկկողմանի համաձայնագրեր գլխավորապես գերմանական տեղական կառավարությունների հետ՝ խաղաղ գոյակցության և Եվրոպայի վերակառուցման նպատակով[2] : Այդ ժամանակ երկկողմանի համաձայնագրերն ունեին ամուր մշակութային և քաղաքական բնույթ, մինչդեռ ապակենտրոնացված համագործակցությունը ետպատերազմյան ժամանակաշրջանում խաղաղության պահպանման երաշխավորի նպատակ էր հետապնդում։ Համենայն դեպս, 1970-ականներին գլոբալիզացիայից առաջացած փոխկապվածությունը տարբեր ոլորտներում և համակցված համագործակցության հայեցակարգի զարգացման հետ օգնեց համաձայնագրերի բնույթը բարձրացնել մի այլ ոլորտի։ Այս կետում տեղական կառավարությունները քանի որ ձեռք բերեցին ավելի շատ ինքնավարություն, ճանաչեցին միջազգային խնդիրների կարևորությունն իրենց առօրյա գործառույթներում և ապակենտրոնացված համագործակցությունը համարեցին իրենց տարածաշրջանային սահմանափակումներից դուրս գալու միջոց՝ լինեին դրանք տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական կամ այլ բնույթի[3] : Այդ ժամանակից ի վեր միջազգային մասնակցությունը տեղական կառավարություններում պրակտիկայում անհամեմատ ավելի ակնառու է դարձել։

Պարադիվանագիտությունը կարելի է կիրառել կենտրոնական իշխանության վարած դիվանագիտության հետ՝ որպես լրացում, կամ դրան հակասել և մրցակցել։ Դուխաչեկը տարբերակում է «անդրսահմանային տարածաշրջանային միկրոդիվանագիտություն», «անդրտարածաշրջանային միկրոդիվանագիտություն» և «գլոբալ պարադիվանագիտություն» հասկացությունները։ Առաջինը վարում են ոչ կենտրոնական միավորները, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում։ Երկրորդը վարում են ոչ կենտրոնական միավորներն՝ առանց միասնական սահմանի, բայց գործունեություն են ծավալում հարևան երկրներում և վերջինը, որը վարում են ընդհանուր սահման չունեցող երկրների միավորները։ Ոչ կենտրոնական կառավարությունները կարող են պաշտոնապես զարգացնել միջազգային պաշտոնական հարաբերությունները՝ պետական այցերի ընթացքում պատվիրակություններ գործուղելով, համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր և այլ փաստաթղթեր ստորագրելով, միջազգային ֆորումներին մասնակցելով և արտերկրում մշտական ներկայացուցչական գրասենյակներ կամ պատվիրակություններ ունենալով։ Տեղական կառավարությունները միջազգային համագործակցությունն օգտագործում են տնտեսական, մշակութային կամ քաղաքական նպատակներով։

Քաղաքային դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին լայնորեն կիրառում են «Քաղաքային դիվանագիտություն» տերմինը` մասնավորապես որպես պարա և հանրային դիվանագիտությունների շերտ։ Այն լայնորեն կիրառվում է Միացյալ քաղաքների և տեղական կառավարությունների կողմից (անգլ.՝ United cities and local governments) և Ս40 քաղաքների կլիմայական ղեկավարության խմբի կողմից (անգլ.՝ C40 cities climate leadership group) և ճանաչվել է Հանրային դիվանագիտության ԱՄԿ Կենտրոնի կողմից։

Դաշնային երկրներն իրենց սահմանադրություններում հստակ սահմանում են իշխանությունների ներքին բաժանումների սկզբունքները։ Ազգային անվտանգությունը, արժույթն ու արտաքին հարաբերությունները դրա վառ օրինակն են։ Համենայն դեպս, արտերկրյա շփումները դառնում են հրամայական ենթազգային համայնքների համար, իսկ դիվանագիտությունը օրըստօրե դառնում է ապակենտրոնացված արտոնություն։ Որոշ երկրներ պաշտոնապես ճանաչում են իրենց քաղաքական և վարչական միավորների կարևորությունն օտարերկրյա հարաբերություններում և սահմանադրական մակարդակով համապաստախանաբար իրավական հիմեք են ստեղծում[4]։ Այսպիսի իրավական դրույթներ առկա են դաշնային հետևյալ երկրների սահմանադրություններում. Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, ՌԴ, Շվեյցարիա և ԱՄՆ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Salles, Fernanda; Santos, Silvia Guiomar (2014). «La capacidad de poder de los gobiernos locales en el campo del desarrollo: un análisis de la posición de Minas Gerais a partir de 2003». Apuntes, Revista de Ciencias Sociales. 41 (74): 169–195. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  2. Massiah, Gustav (2006). Estudio de casos: prácticas, modelos e instrumentos. El enfoque francés de la cooperación descentralizada (PDF). Observatorio de Cooperación Descentralizada. Unión Europea-América Latina. էջեր 324–356. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Salles, Fernanda; Santos, Silvia (2014). «La capacidad de poder de los gobiernos locales en el campo del desarrollo: un análisis de la posición de Minas Gerais a partir de 2003». 41 (74): 169–195. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. 'City-to-city Diplomacy - Question for Short Debate', Lords Hansard, 26 March, 2014