Երկրորդ ուղու դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Flickr - Government Press Office (GPO) - THE NOBEL PEACE PRIZE LAUREATES FOR 1994 IN OSLO..jpg

Երկրորդ ուղու դիվանագիտություն (անգլ. Track 2 diplomacy հասկացությունից), ոչ-կառավարական եւ ոչ պաշտոնական կապեր ու գործունեություն մասնավոր քաղաքացիների կամ անհատների խմբերի միջեւ, որոնց երբեմն անվանում են «ոչ-պետական գործիչներ»[1]: Հակադրվում է Առաջին ուղու դիվանագիտությանը, որը կարող ենք սահմանել պաշտոնական, կառավարական դիվանագիտություն, որն առաջանում է պաշտոնական կառավարական հաղորդակցություններում[2]: Համենայն դեպ, այս ուղու դիվանագիտությունը չի լրացնում Առաջին ուղու դիվանագիտությանը, այլ օգնում է պաշտոնական անձանց կարգավորել ու լուծել խնդիրներն՝ առանց պաշտոնական բանակցությունների անհրաժեշտության կամ էլ բանակցություններում առավելության [3] [4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Ժոզեֆ Վ. Մոնվիլը (Joseph V. Montville) «Արտաքին քաղաքականությունն՝ ըստ Ֆրոյդի» աշխատության մեջ տվեց Առաջին եւ Երկրորդ ուղու դիվանագիտությունների սահմանումը: Այսպես, Առաջին ուղու դիվանագիտության ժամանակ դիվանագետները պաշտոնական բանակցություններ են վարում ազգերի հետ: Երկրորդ ուղու դիվանագիտությունը վերաբերում է ոչ-կառավարական հակամարտության կարգավորմանը մասնագիտացված ոչ կառավարական գործիչների ու տեսաբանների կողմից: Երկրորդ ուղու դիվանագիտության նպատակն է հակամարտության նվազեցումը կամ լուծումը՝ երկրի կամ երկրների միջեւ՝ առկա զայրույթի, լարվածության կամ վախի նվազեցման միջոցով: Այս նպատակով օգնության են հասնում բարելավված հաղորդակցությունն ու մեկմեկու տեսակետների ավելի լավ ընկալումը [5]:
Հակամարտությունները լուծող այս մասնագետների ջանքերը, ովքեր հիմնականում գործում են ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) ու համալսարանների միջոցով, ծագել են դիվանագետների եւ այլոց մտահղացման շնորհիվ, երբ պաշտոնական կառավարական փոխազդեցություններն ամենաարդյունավետ մեթոդը չէին միջազգային համագործակցության ապահովման կամ տարաձայնությունների հարթեցման համար:
Մոնվիլի կարծիքով՝ Երկրորդ ուղու դիվանագիտության մեջ կան երկու հիմնական գործընթաց: Առաջինը կազմված է հեշտացված սեմինարներից, որոնց ընթացքում հակամարտող կողմերի անդամները միմյանց հետ զարգացնում են անձնական հարաբերություններ, հակամարտությունն ընկալում են այլոց տեսակետից եւ համատեղ մշակում են ռազմավարություններ այդ հակամարտության լուծման համար: Երկրորդ գործընթացը ներառում է հանրության կարծիքի փոփոխումը: Այս դեպքում նպատակն է հոգեբանական ազդեցություն գործել վերջինիս վրա. կողմերի մոտ զոհ լինելու զգացումը նվազում է, իսկ հակամարտող կողմի պատկերը մարդկայինի է վերածվում [6]: Երկրորդ ուղու դիվանագիտության հաջողություններից են 1993 թ. Իսրայելի ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջեւ կնքված Օսլոյի համաձայնագրերը, որոնց շնորհիվ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում էական փոփոխություններ եղան: Երկու երկրների միջեւ հարաբերությունները հաստատվեցին մի նորվեգացի գիտնականի ոչ պաշտոնական նախաձեռնության արդյունքում, որն այնուհետեւ վերածվեց Առաջին ուղու դիվանագիտության եւ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան բակում ձեռքսեղմանը[7]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diamond & McDonald, 1991, p. 1.
  2. Kaye, 2007, p. 5.
  3. Montville, 1991, pp. 162–163.
  4. United States Institute of Peace, Glossary of Terms for Conflict Management and Peacebuilding, "Tracks of diplomacy"
  5. McDonald & Bendahmane, 1987, p.1.
  6. McDonald & Bendahmane, 1987, p. 10.
  7. Montville, 2006, pp. 19–20.