Պատերազմի արվեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Պատերազմի արվեստը
孫子兵法
Bamboo book - closed - UCR.jpg
ՀեղինակՍուն Ցզի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրտնտեսագիտություն[1] և տրակտատ
ԹեմաՌազմական ստրատեգիա
Բնօրինակ լեզուդասական չինարեն
ՇարքSeven Military Classics?
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ԹարգմանիչLin Wusong?
ՎիքիքաղվածքՊատերազմի արվեստը
The Art of War by Sun Tzu Վիքիպահեստում

«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չին.՝ ` 孫子兵法, փինյին` Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից։ Դրանցից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու տարբեր կողմերին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստն Արևելյան Ասիայում[2]։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։

Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել 1772 թվականին (վերահրատարակվել՝ 1782 թվականին) Ժեսուիտ Ջան Ժոզեֆ Մարի Ամիոտի կողմից, իսկ անգլերեն մասնակի թարգմանությունը 1905 թվականին կատարվել է բրիտանացի սպա Էվերարդ Ֆերգյուսոն Քալթրոփը և կոչվել «Պատերազմի գիրք»։ Ծանոթագրություններով առաջին անգլերեն թարգմանությունը կատարվել և հրատարակվել է Լիոնել Գայլսի կողմից 1910 թվականին[3]։ Աշխատությունը ներշնչել է բազմաթիվ ռազմական և քաղաքական գործիչների, ինչպիսիք են, օրինակ, Մաո Ցզեդունը, Վո Նգուեն Զիապը և Նորման Շվարցկոպֆը և այլք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստ և մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գրքի վերաբերյալ 11 մեկնաբանությունները

«Պատերազմի արվեստը» ավանդաբար վերագրվում է մ.թ.ա. 6-րդ դարի ռազմական գեներալ Սուն Ցզիին, չնայած դրա ավելի վաղ հատվածները թվագրվում են առնվազն 100 տարով ավելի ուշ[4]։ Սիմա Ցյանի կողմից 1-ին դարում գրված «Շի ցզին», որը Չինաստանի 24 դինաստիաների պատմագրության մասին առաջին աշխատությունն էր, պարունակում է վաղ չինական ավանդություն, համաձայն որի ռազմական հարցերին վերաբերող տեքստերը գրվում էին Ցի նահանգից ոմն Սուն Ուի կողմից և ընթերցվում ու ուսումնասիրվում Ու նահանգի Հելյու թագավորի կողմից (մ.թ.ա. 514-495 թվականներ)[5]։ Այս տեքստն ավանդաբար անվանում են Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը»։ Կա գիտնականների մեծ մասի կողմից ընդունված և Չինաստանում լայն տարածում գտած տեսակետ, համաձայն որի Սուն Ուն ռազմական տեսաբան էր (մ.թ.ա. 776-471 թվականներ), ով թողել էր իր հայրենի Ցի նահանգը և գնացել Ուի հարավարևելյան թագավորություն, որտեղ նա տպավորել է թագավորին իր՝ անգամ անքունական նրբակազմ օրիորդներին ռազմական արվեստին վերապատրաստելու և Ուի թագավորության բանակները բավականաչափ ուժեղացնելու կարողությամբ, որից հետո այն ունակ էր մարտնչելու իրենց արևմտյան թշնամիների հետ Չու նահանգում[6]։

Նշանավոր ռազմագետ, բանաստեղծ և զինվորական Ցաո Ցաոն վաղ 3-րդ դարում կատարել է ամենավաղ մեկնաբանությունը «Պատերազմի արվեստը» գրքի վերաբերյալ[5]։ Ցաոյի նախաբանից պարզ է, որ նա խմբագրել է տեքստը և հեռացրել որոշակի հատվածներ, սակայն պատմականորեն հստակ չէ, թե ինչպիսի փոփոխություններ են եղել դրանք[5]։ «Պատերազմի արվեստը» հայտնվել է չինական դինաստիաների պատմագրության մատենագիտական կատալոգների մեջ, սակայն դրա բաժինների ցուցակն ու չափը զգալիորեն տարբերվում են[5]։ Վաղ 20-րդ դարում չինացի գրող և բարեփոխիչ Լյան Ցիչյաոն տեսություն առաջ քաշեց, որ տեքստը փաստորեն գրված է եղել մ.թ.ա. 4-րդ դարում Սուն Ցզիի ենթադրյալ հետնորդ Սուն Բինի կողմից, ով գրել է ռազմական տրակտատ, ինչպես նշված է մի քանի պատմական աղբյուրներում[5]։

Հեղինակայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 12-րդ դարում որոշ գիտնականներ սկսեցին կասկածել Սուն Ցզիի պատմական գոյության մասին, հիմնվելով այն փաստարկի վրա, որ նրա անունը չի նշված դասական Ցզո Չժուանում, որում սովորաբար նշված են Գարնան և Աշնան շրջանի նշանավոր գործիչների զգալի մասը[5]։ Սուն Ու (չին.՝ 孫武) անունը չի հիշատակվում Շի Ցզիին նախորդող որևէ տեքստում[7], և ենթադրվում է, որ այն հնարած նկարագրական մականուն է և նշանակում է «գաղթական մարտիկ»։ Սուն մականունը ծանոթագրություններում բացատրվում է որպես «գաղթական» ), իսկ Ու-ն «մարտական, քաջ» (չին.՝ wǔ 武) նշանակությամբ հին չինական արժանիք է, որը համապատասխանում է Սուն Ցզիի դերին՝ որպես հերոսի նմանակը Ու Ցզիսյուի պատմության մեջ[8]։ Ի տարբերություն Սուն Ուի՝ Սուն Բինը եղել է իրական կերպար է, ով ռազմական հարցերով փորձագետ էր և կարող էր ներշնչանքի աղբյուր դարձած լիներ Սուն Ցզիի պատմական անձի ստեղծման համար՝ էվգեմերիզմի միջոցով[8]։

1972 թվականին Շանդուն նահանգի Լինյի քաղաքի մոտակայքում Այնկվեշընհան իջվածքում հանտնաբերվեցին Հան դինաստիայի (մ.թ.ա. 206 - 220 թվականներ) ժամանակաշրջանով թվագրվող երկու գերեզմաններ[9]։ Բացի գերեզմաններով գտնված բազմաթիվ բամբուկի շերտերից, որոնք կնքված են եղել մոտ մ.թ.ա. 134 և 118 թվականներին, կային համապատասխանաբար երկու առանձին տեքստեր, որոնցից մեկը վերագրվում էր Սուն Ցզիին, իսկ մյուսը՝ Սուն Բինին, ինչը բացատրում է Սուն Ցզիի «Պատերազմի արվեստի» ավելի վաղ գոյությունը[10]։ Սուն Բինի տեքստային նյութը մեծ մասամբ համընկնում է Սուն Ցզիի տեքտի հետ և երկուսը կարող են լինել «մեկ ընդհանուր շարունակական զարգացող ինտելեկտուալ ավանդություն՝ մեկտեղված Սուն անվան ներքո»[11]։ Այս հայտնագործությունը ցույց տվեց, որ պատմական շփոթմունքի հիմնական պատճառն այն էր, որ գոյություն ունեին երկու տեքստեր, որոնք հիշատակվում էին որպես «Վարպետ Սունի պատերազմի արվեստը»[10]։ Ավելի վաղ տեքստի բովանդակությունը զբաղեցնում է ներկայիս «Պատերազմի արվեստը» գրքի հատորների մեկ երրորդը և դրանց տեքստը հիմնականում համընկնում է[9]։ Այժմ հիմնականում ընդունված է համարել, որ ավելի վաղ շրջանի «Պատերազմի արվեստը» լրացվել է մ.թ.ա. 500-450 թվականներին[10]:

13 գլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատերազմի արվեստը» բաղկացած է 13 գլխից (չին.՝ piān), ժողովածուն անվանում են zhuàn (չին.՝ «ամբողջություն» կամ «ժամանակագրություն»)

«Պատերազմի արվեստի» գլուխների անվանումները` Գայլսի, Վինգի, Սոյերի, Չոու Հոուի և Լիլիթ Մկրտչյանի թարգմանությամբ
Գլուխ Լիոնել Գայլս (1910) Ռ. Լ. Վինգ (1988) Ռալֆ Դ. Սոյեր (1996) Չոու Հոու Վի (2003) Լիլիթ Մկրտչյան (2003)[12]
I Ծրագրերի կազմում Հաշվարկներ Նախահաշվարկներ Մանրամասն գնահատում և ծրագրում
(չին.՝ 始計)
Նախածրագրելը
II Պատերազմների վարում Մարտահրավեր Պատերազմների վարում Պատերազմների վարում
(չին.՝ 作戰)
Հաշվարկը
III Հարձակում ռազմական հնարքով Հարձակման ծրագիր Հարձակման ծրագրում Ստրատեգիական հարձակում
(չին.՝ 謀攻)
Ռազմավարությունը
IV Մարտավարական պատրաստություն Դիրքավորում Ռազմական պատրաստվածություն Բանակի պատրաստվածություն
(չին.՝ 軍形)
Մարտավարությունը
V Ուժի կիրառում Ղեկավարում Ստրատեգիական ռազմական ուժ Ուժեր
(չին.՝ 兵勢)
Բանակի ներուժը
VI Ուժեղ և թույլ կողմերը Ցնորք և իրականություն Ունայնություն և էություն Ուժեղ և թույլ կողմերը
(չին.՝ 虛實)
Նախաձեռնությունը
VII Բանակի հմուտ տեղաշարժում Ուժերի ներգրավվում Ռազմական մարտ Ռազմական հմուտ տեղաշարժում
(չին.՝ 軍爭)
Խուսավարելը
VIII Մարտավարության փոփոխություն Ինը փոփոխություններ Ինը փոփոխություններ Փոփոխություններ և հարմարվողականություն
(չին.՝ 九變)
Մարտավարության ինը փոփոխականները
IX Շարժվող բանակ Ուժերի շարժում Բանակի հմուտ տեղաշարժում Զորքերի շարժում և ընդլայնում
(չին.՝ 行軍)
Բանակի զորաշարժը
X Տեղանքի դասակարգում Իրավիճակային դիրքավորում Տեղանքի փոխդասավորվածություն Տեղանք
(չին.՝ 地形)
Գործողությունների տեղանքը
XI Ինը իրավիճակներ Ինը իրավիճակներ Ինը տեղանքներ Ինը մարտադաշտեր
(չին.՝ 九地)
Ինը մարտական իրավիճակները
XII Հարձակում կրակի օգնությամբ Կատաղի հարձակում Հրձիգ հարձակում Հարձակում կրակով
(չին.՝ 火攻)
Տարերքի ուժով հարձակումը
XIII Լրտեսների գործածում Հետախուզության գործածում Լրտեսների գործածում Հետախուզություն և լրտեսություն
(չին.՝ 用間)
Հետախույզները և գաղտնի լրտեսները

Գլուխների համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատերազմի արվեստը» գրքի բամբուկյա կազմը, որ թվագրվում է կայսր Ցիանլունի գահակալության ժամանակաշրջանով
  1. Մանրամասն գնահատում և ծրագրում (չին.՝ 始計), ուսումնասիրվում են հինգ հիմնական գործոնները (միջոց, եղանակ, տեղանք, հրամանատարություն և կառավարում) և յոթ տարրերը, որոնք որոշում են ռազմական ներգրավվածության արդյունքները։ Կշռադատելով, գնահատելով և համեմատելով այս կետերը՝ հրամանատարը կարող է հաշվարկել իր հաղթանակի հավանականությունը։ Սովորական շեղումը այդ հաշվարկներից կհանգեցնի ձախողման ոչ ճիշտ գործողության միջոցով։ Տեքստում շեշտադրվում է այն միտքը, որ պատերազմը շատ լուրջ խնդիր է պետության համար և այն չպետք է սկսել առանց պատշաճ քննարկման։
  2. Պատերազմների վարում (չին.՝ 作戰), բացատրվում է, թե ինչպես հասկանալ էկոնոմ պատերազմի վարումը և ինչպես հասնել հաջողության՝ խնդիրների արագ լուծմամբ։ Այս հատվածում խորհուրդ է տրվում հաջող ռազմական արշավանքների համար սահմանափակել մրցակցության և հակամարտության արժեքը։
  3. Ստրատեգիական հարձակում (չին.՝ 謀攻), սահմանվում է ուժի աղբյուրը և ոչ թե չափը, քննարկվում են հինգ գործոնները, որոնք անհրաժեշտ են պատերազմում ցանկացած հաջողության հասնելու համար։ Կարևորության կարգով այդ գործոններն են՝ հարձակումը, դաշինքները, բանակը և քաղաքները։
  4. Բանակի պատրաստվածություն (չին.՝ 軍形), բացատրվում է գոյություն ունեցող դիրքերի պաշտպանության կարևորությունը մինչև որ հրամանատարն ունակ է ապահով առաջանալ այդ դիրքերից։ Այն սովորեցնում է հրամանատարներին մարտավարական հնարավորությունների ընդունման կարևորությունը և սովորեցնում է չընձեռնել հնարավորություններ թշնամու համար։
  5. Ուժեր (չին.՝ 兵勢), բացատրվում է ստեղծագործության և ժամանակի գործածումը բանակի շարժիչ ուժի կառուցման մեջ։
  6. Ուժեղ և թույլ կողմերը (չին.՝ 虛實), բացատրվում է, թե ինչպես են բանակի հնարավորությունները բխում շրջակա միջավայրում ստեղծված հարմար առիթներից, որոնք առաջ են գալիս թշնամու հարաբերական թուլության պատճառով և ինչպես արձագանքել տվյալ տարածքում անկայուն մարտադաշտի փոփոխություններին։
  7. Ռազմական հմուտ տեղաշարժում (չին.՝ 軍爭), բացատրվում է ուղղակի հակամարտության վտանգները և ինչպես հաղթել այդ առճակատումներում, երբ դրանք հարկադրական բնույթ ունեն հրամանատարի համար։
  8. Փոփոխություններ և հարմարվողականություն (չին.՝ 九變), կենտրոնանում է բանակի պատասխան գործողություններում ճկունության անհրաժեշտության վրա։ Բացատրվում է, թե ինչպես հաջողությամբ պատասխանել փոփոխվող հանգամանքներին։
  9. Զորքերի շարժում և ընդլայնում
    (չին.՝ 行軍)
    , նկարագրվում են այն տարբեր իրավիճակները, որոնցում բանակն առաջանում է թշնամու նոր տարածքներով և ինչպես արձագանքել այդ իրավիճակներին։ Այս հատվածի մեծ մասը կենտրոնանում է այլոց մտադրությունների գնահատման վրա։
  10. Տեղանք (չին.՝ 地形), հաշվի են առնվում դիմադրության երեք հիմնական ոլորտները (տարածություն, վտանգ և խոչընդոտներ) և դրանցից բխող ցամաքային դիրքերի վեց տեսակները։ Այս վեց դաշտային դիրքերից յուրաքանչյուրն ունի որոշակի առավելություններ և թերություններ։
  11. Ինը մարտադաշտեր (չին.՝ 九地), նկարագրվում են ինն ընդհանուր իրավիճակներ (կամ փուլեր) արշավանքի ժամանակ և այն որոշակի կենտրոնացումը, որ անհրաժեշտ է հրամանատարին՝ դրանք հաջողությամբ ղեկավարելու համար։
  12. Հարձակում կրակով (չին.՝ 火攻), բացատրվում է զենքի ընդհանուր օգտագործումը և շրջակա միջավայրի օգտագործումը՝ որպես զենք։ Այս գլուխը ուսումնասիրում է հարձակման համար հինգ թիրախները, շրջակա միջավայրի հարձակման հինգ տեսակները և այդպիսի հարձակումների համարժեք պատասխանները։
  13. Հետախուզություն և լրտեսություն (չին.՝ 用間), կենտրոնանում է լավ տեղեկատվական աղբյուրների մշակման կարևորության վրա, նշվում են հետախուզական աղբյուրների հինգ տեսակներ և ինչպես լավագույնս կառավարել դրանցից յուրաքանչյուրը։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության տները կիրառվում են չինարենում, մասնավորապես առօրյա դարձվածքներում և արտահայտություններում, ինչպես, օրինակ, Գլուխ 3-ի վերջին տունը.

Aquote1.png 故曰:知彼知己,百戰不殆;不知彼而知己,一勝一負;不知彼,不知己,每戰必殆。 Aquote2.png


Aquote1.png Այսպիսով, ասված է՝ եթե դու լավ ես ճանաչում թշնամիներիդ և ինքդ քեզ, ապա չես ենթարկվի վտանգի, անգամ հարյուրավոր մարտերի ժամանակ,

Եթե միայն ճանաչես ինքդ քեզ, բայց ոչ հակառակորդիդ, կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես: Եթե չճանաչես ո՛չ ինքդ քեզ, ո՛չ էլ հակառակորդիդ, միշտ վտանգի կենթարկես ինքդ քեզ:

Aquote2.png


Այս հատվածը, մեկնաբանվելով ավելի հակիրճ ձևով, դարձել է չինական ժամանակակից ասացվածք.

Aquote1.png 知己知彼,百戰不殆。 (փինյին՝ Zhī jǐ zhī bǐ, bǎi zhàn bù dài) Aquote2.png


Aquote1.png Եթե ճանաչում ես ինքդ քեզ և թշնամուդ, կարող ես հաղթել բազմաթիվ (բառացիորեն՝ հարյուրավոր) մարտեր՝ առանց վտանգի: Aquote2.png


Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր օրինակներ կարելի է հանդիպել անգլերեն թարգմանությունում, ինչպես, օրինակ, Գլուխ 1-ի 18-րդ տունը.

Aquote1.png 兵者,詭道也。故能而示之不能,用而示之不用,近而示之遠,遠而示之近。 Aquote2.png


Aquote1.png Պատերազմ վարելու ողջ արվեստը հիմնված է ստի վրա: Հետևաբար, երբ մենք ի վիճակի ենք գրոհել, մենք պետք է հարձակվել չկարողանալու պտավորություն թողել: Մեր ուժերը գործածելիս պետք է ոչ ակտիվ լինելու տպավորություն գործենք: Երբ մենք մոտիկ ենք, պետք է ստիպետք թշնամուն հավատալ, որ հառու ենք: Երբ հեռու ենք, պետք է ստիպենք թշնամում հավատալ, որ մենք մոտիկ ենք: Aquote2.png


Այս հատվածը հակիրճ տեսքով ամփոփվել է անգլերեն հետրևյալ ասացվածքում.

Aquote1.png Պատերազմ վարելու ողջ արվեստը հիմնված է ստի վրա: Aquote2.png


Ռազմական և հետախուզական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Ասիայի շատ երկրներում «Պատերազմի արվեստը» ներառված էր զինվորական ծառայության քննություն հանձնել պատրաստվող պոտենցիալ թեկնածուների ծրագրում։ Կան գրքի բազմաթիվ թարգմանություններ։

Ճապոնիայում Սենգոկուի ժամանակաշրջանում Տակեդա Շինգեն (1521-1573) անունով մի դայմյո (ճապ.՝ 大名) ուսումնասիրել էր «Պատերազմի արվեստը» և գրեթե անպարտելի էր դարձել բոլոր ճակատամարտերում՝ առանց զենքին գործածության[13]։ Գիրքը նաև ներշնչանքի աղբյուր է դարձել իր հայտնի ճակատամարդի ստանդարտի ստեղծման համար, որ կոչվել է «Ֆուրինկազան» (քամի, անտառ, կրակ և սար) այսինքն՝ քամու պես արագ, անտառի պես լուռ, հրի պես կատաղի և սարի պես անշարժ։

Թարգմանիչ Սամուել Բ. Գրիֆիթն առաջարկում է լրացուցիչ գլուխ՝ «Սուն Ցզին և Մաո Ցզեդունը», որտեղ մեջբերված է «Պատերազմի արվեստի» ազդեցությունը Մաո Ցզեդունի պարտիզանական պատերազմի, Ձգված պատերազմի և Չինաստանի հեղափոխական պատերազմի ռազմավարական խնդիրների վրա։ Այն ներառում է նաև Մաո Ցզեդունի խոսքը.

Aquote1.png «Մենք չպետք է թերագնահատենք Սուն Ու Ցուի՝ հին Չինաստանի մեծ ռազմական փորձագետի միտքը՝ ճանաչիր թշնամուդ և ինքդ քեզ և կկարողանաս հազարավոր ճակատամարտեր տալ առանց արհավիրքի»: Aquote2.png

[13]

Վիետնամական պատերազմի ժամանակ Վիետկոնգի (Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատ) որոշ սպաներ ուսումնասիրել են «Պատերազմի արվեստը» և սերտել ամբողջական հատվածներ։[փա՞ստ]

Գեներալ Վո Նգուեն Զիապը Դիենբիենֆուի ճակատամարտում հաջողությամբ իրականացրեց «Պատերազմի արվեստում» նկարագրված մարտավարությունը՝ վերջ դնելով ֆրանսիական ներգրավվածությանը Հնդկաչինում և համաձայնության հասնելով, ինչի արդյունքում Վիետնամը բաժանվեց հյուսիսային և հարավային մասերի։ Գեներալ Վո Նգուեն Զիապ, ով հետագայում Չինաստանի կամավորական բանակի ռազմական հրամանատարն էր Վիետնամական պատերազմի ժամանակ, Սուն Ցզիի գաղափարների եռանդուն ուսումնասիրող էր[14]։ Պատերազմում Միացյալ Նահանգների պարտության արդյունքում Սուն Ցզին հայտնվեց ամերիկյան ռազմական տեսության առաջնորդների ուշադրության կիզակետում[14][15][16]։

Ֆինլանդացի դաշտային մարշալ Մաններհայմն ու գեներալ Աքսել Այրոն «Պատերազմի արվեստի» եռանդուն ընթերցողներն էին։ Նրանք ընթերցել են գիրքը ֆրանսերենով։ Այրոն դնում էր գրքի ֆրանսերեն թարգմանությունն իր մահճակալի կողքի սեղանին[փա՞ստ]։

ԱՄՆ-ի Բանակի բաժինը Հրամանատարության և ընդհանուր շտաբի քոլեջի միջոցով ներառում է «Պատերազմի արվեստը» ռազմական միավորի գրադարանում[17]։

«Պատերազմի արվեստը» ներառվել է Ծովային կորպուսի պրոֆեսիոնալ ընթերցանության ծրագրում։ Այն ընդգրկված է ԱՄՆ-ի ռազմական հետախուզության ողջ անձնակազմի համար խորհուրդ տրվող գրականության ցանկում[18]։

Ըստ որոշ հեղինակների՝ «Պատերազմի արվեստի» խաբելու ռազմավարությունը լայնորեն ուսումնասիրվել և օգտագործվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից։ «Ես կստիպեմ թշնամուն համարել մեր ուժը թուլություն, իսկ թուլությունը՝ ուժ, և այդպես կվերածի իր ուժը թուլության»[19]։ Գիրքը հաճախ է մեջբերվում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից, ովքեր պատասխանատու են ապատեղեկատվության գործողությունների համար Վլադիմիր Վոլկովի «Տեղադրում» (Le Montage) վեպում։

Կիրառությունը ոչ ռազմական ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատերազմի արվեստը» լայնորեն կիրառվել է նաև ոչ ռազմական ոլորտում։ Տեքստի զգալի մասը վերաբերում է պատերազմը հաղթելուն՝ առանց փաստացի ճակատամարտի բռնվելու։ Այն ակնարկում է ինչպես խորամանկությամբ գերազանցել հակառակորդին՝ չկարևորելով ֆիզիկական ճակատամարտը։ Որպես այդպիսին, այն կիրառվել է որպես վերապատրաստման ուղեցույց շատ փորձարկումների համար, որոնք չեն ներառում փաստացի մարտ։

Բիզնեսին վերաբերող շատ գրքեր կիրառել են գրքից քաղված դասերը գրասենյակային քաղաքականության և կորպորատիվ ռազմավարության մեջ[20][21][22]։ Շատ ճապոնական ընկերություններ ընդգրկել են գիրքը պահանջվող գրականության ցանկում՝ իրենց գլխավոր տնօրենների համար[23]։ Գիրքը նաև տարածված է արևմտյան գործարարական շրջանակներում, որոնք նշում են կառավարմանն վերաբերյալ դրա կիրառական արժեքը։ Շատ գործարարներ և տնօրեններ դիմել են գրքի օգնությանը՝ հասկանալու, թե ինչպես հաջողության հասնել մրցունակ գործարարական իրավիճակներում։ Աշխատությունը կիրառվում է նաև կրթական ոլորտում[24]։

«Պատերազմի արվեստը» եղել է դատավարական գործընթացների վերաբերյալ իրավական գրքերի [25] և հոդվածների քննարկման թեմա, ներառյալ՝ բանակցելու մարտավարությունն ու դատավարական ռազմավարությունը[26][27][28][29]։

«Պատերազմի արվեստը» կիրառվել է նաև սպորտի աշխարհում։ Հայտնի է, որ Ֆուտբոլի ազգային լիգայի մարզիչ Բիլ Բելիչիքը կարդացել է գիրքը և օգտագործել դրա դասերը իր թիմը խաղերին պատրաստելիս[30]։ Հայտնի է, որ ավստրալացի կրիկետի և բրազիլական ֆուտբոլի ասոցիացիայի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին և Կառլոս Ալբեռտինո Պարեյրան օգտվել են տեքստից։ Սկոլարին կարգադրել է 2002 թվականին Բրազիլիայի աշխարհի գավաթի թիմին իրենց հաջողակ արշավի ընթացքում ուսումնասիրել այդ հին աշխատությունը[31]։

«Պատերազմի արվեստը» հաճախ մեջբերվում է էլեկտրոնային սպորտում մարտավարության և/կամ ռազմավարության մշակման ժամանակ։ Մասնավորապես, էլեկտրոնային սպորտի վերաբերյալ հիմնական գրքերից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Դեյվիդ Սիրլինի «Խաղա հաղթելու համար» գիրքը փաստորեն «Պատերազմի արվեստը» գրքի գաղափարները էլեկտրոնային սպորտի ազպարեզում կիրառելու վերաբերյալ վերլուծություն է։

Հայտնի թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մանրակերտ հրատարակությունը Ռալֆ Դ. Սոյերի 1994 թվականի թարգմանությամբ, հրատարակված՝ 2003 թվականին
  • «Սուն Ցզին Պատերազմի արվեստի մասին», Լիոնել Գայլս (Sun Tzu on the Art of War. Lionel Giles, trans. London։ Luzac and Company. 1910)
  • «Պատերազմի արվեստը», Սամուել Բ. Գրիֆիթ (The Art of War. Samuel B. Griffith, trans. Oxford։ Oxford University Press. 1963. ISBN 0-19-501476-6. Part of the UNESCO Collection of Representative Works)
  • Սուն Ցզի, «Պատերազմի արվեստը», Թոմաս Քլիրի (Sun Tzu, The Art of War. Thomas Cleary, trans. Boston-Shaftsbury։ Shambhala. 1987)
  • «Պատերազմի արվեստը», Ռոջեր Ամես (The Art of Warfare. Roger Ames, trans. Random House. 1993. ISBN 0-345-36239-X)
  • «Պատերազմի արվեստը», Ջոն Մինֆորդ (The Art of War. John Minford, trans. New York։ Viking. 2002. ISBN 0-670-03156-9)
  • «Պատերազմի արվեստը. Սուն Ցզիի ռազմական մեթոդները», Վիկտոր Հ. Մեյր (The Art of War։ Sunzi's Military Methods. Victor H. Mair, trans. New York։ Columbia University Press. 2007. ISBN 978-0-231-13382-1)
  • «Պատերազմի արվեստը. ոգեկանությունը հանուն հակամարտության», Թոմաս Վին (The Art of War։ Spirituality for Conflict. Thomas Huynh, trans. Skylight Paths Publishing. 2008. ISBN 978-1594732447)

Գիրքը թարգմանվել է մանչուերեն որպես ᠴᠣᠣᡥᠠᡳ
ᠪᠠᡳᡨᠠ
ᠪᡝ
ᡤᡳᠰᡠᡵᡝᠩᡤᡝ
Վայլի՝ Tchauhai paita be gisurengge[32][33],Մյոլենդորֆ՝ Coohai baita de gisurengge, «Դիսկուրս պատերազմի արվեստի մասին»[34]։

Չինարեն աշխատությունների առաջին մանչուերեն թարգմանություններն էին «Վեց գաղտնի ուսմունքները» մակեդ.՝ 六韜, «Սու-Շուն» մակեդ.՝ 素書 և «Հուան Շի Գունի երեք ռազմավարությունները» մակեդ.՝ 三略։ Դրանք բոլորը պատերազմի արվեստին նվիրված չինարեն ռազմական տեքստեր են, ինչպես Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը»[35][36]։ Ռազմական տեքստերը չինարենից մանչուերեն են թարգմանվել Դահայի կողմից[37]։ Դահայի կողմից արված մանչուերեն թարգմանությունները ներառել են Մին դինաստիայի քրեական օրենսգիրքը և ռազմական տեքստեր[38]։ Այս տեքստերի թարգմանությունները Նուրհացին պատվիրել է Դահային[39]։ Ու-Ցու ռազմական տեքստը «Պատերազմի արվեստի» հետ միասին թարգմանվել է մանչուերեն[40]։ Չինական պատմությունը, օրենքը, ռազմական տեսության դասական տեքստերը թարգմանվել են մանչուերեն Հոն Տաիջիի գահակալության ժամանակ՝ շեշտը դնելով ռազմական և կառավարական տեքստերի վրա[41]։ Ռազմական թեմատիկայով «Երեք թարգմանությունների սիրաբանությունը» չինարեն վեպը թարգմանվել է մանչուերեն[42][43]։ Չինարեն գրականությունը, ռազմական տեսությունն ու իրավական տեքստերը թարգմանվել են մանչուերեն Դահայի և Էրդենի կողմից[44]։ Թարգմանությունը պատվիրվել է 1629 թ.[45][46]։ «Հուան Շի Գունի երեք ռազմավարությունները», «Սու-Շուն» Ռազմական տեքստերը և Մին թագավորության օրենքը թարգմանվել է Դահայի և պատվիրվել Նուրհացիի կողմից[47]։ Չնայած դա հիմնականում վարչական և բարոյական ուղեցույց է, որը հիմնականում բաղկացած է «Հուան Շի Գունի երեք ռազմավարություններից» և «Սու-Շունից», չինարեն ռազմական ձեռնարկներում կարելի է հանդիպել ռազմագիտության մասին տեղեկություններ[48]։

Մեկ այլ մանչուերեն թարգմանություն արվել է Աիսին Գիորո Ցինի կողմից[49]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.randomhouse.com/book/28662/the-art-of-war-by-thomas-cleary
  2. Smith (1999), էջ. 216.
  3. Giles, Lionel The Art of War by Sun Tzu – Special Edition. Special Edition Books. 2007. p. 62.
  4. Lewis (1999), էջ. 604.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gawlikowski & Loewe (1993), էջ. 447.
  6. Mair (2007), էջեր. 12–13.
  7. Mair (2007), էջ. 9.
  8. 8,0 8,1 Mair (2007), էջ. 10.
  9. 9,0 9,1 Gawlikowski & Loewe (1993), էջ. 448.
  10. 10,0 10,1 10,2 Gawlikowski & Loewe (1993), էջ. 449.
  11. Mark Edward Lewis (2005), quoted in Mair (2007), p. 18.
  12. Սուն Ցզի, «Պատերազմի արվեստը», թարգմանությունը՝ Լիլիթ Մկրտչյանի
  13. 13,0 13,1 Griffith, Samuel B. The Illustrated Art of War. 2005. Oxford University Press. pp. 17, 141–43.
  14. 14,0 14,1 McCready, Douglas. Learning from Sun Tzu, Military Review, May–June 2003.«Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-10-11-ին։ Վերցված է 2009-12-19 
  15. Interview with Dr. William Duiker, Conversation with Sonshi
  16. Forbes, Andrew ; Henley, David (2012). The Illustrated Art of War: Sun Tzu. Chiang Mai: Cognoscenti Books. Կաղապար:ASIN
  17. Army U. S. (1985)։ Military History and Professional Development։ U. S. Army Command and General Staff College, Fort Leavenworth, Kansas: Combat Studies Institute։ 85-CSI-21 85 
  18. Marine Corps Professional Reading Program
  19. Yevgenia Albats and Catherine A. Fitzpatrick. The State Within a State: The KGB and Its Hold on Russia – Past, Present, and Future. 1994. 0-374-52738-5, chapter Who was behind perestroika?
  20. Michaelson, Gerald. "Sun Tzu: The Art of War for Managers; 50 Strategic Rules." Avon, MA: Adams Media, 2001
  21. McNeilly, Mark. "Sun Tzu and the Art of Business : Six Strategic Principles for Managers. New York:Oxford University Press, 1996.
  22. Krause, Donald G. "The Art of War for Executives: Ancient Knowledge for Today's Business Professional." New York: Berkley Publishing Group, 1995.
  23. Kammerer, Peter. "The Art of Negotiation." South China Morning Post (April 21, 2006) p. 15
  24. Jeffrey D (2010)։ «A Teacher Diary Study to Apply Ancient Art of War Strategies to Professional Development»։ The International Journal of Learning 7 (3): 21–36 
  25. Barnhizer, David. The Warrior Lawyer: Powerful Strategies for Winning Legal Battles Irvington-on-Hudson, NY: Bridge Street Books, 1997.
  26. Balch, Christopher D., "The Art of War and the Art of Trial Advocacy: Is There Common Ground?" (1991), 42 Mercer L. Rev. 861–73
  27. Beirne, Martin D. and Scott D. Marrs, The Art of War and Public Relations: Strategies for Successful Litigation [1]
  28. Pribetic, Antonin I., "The Trial Warrior: Applying Sun Tzu's The Art of War to Trial Advocacy" April 21, 2007, [2]
  29. Solomon, Samuel H., "The Art of War: Pursuing Electronic Evidence as Your Corporate Opportunity" [3]
  30. «Put crafty Belichick's patriot games down to the fine art of war»։ The Sydney Morning Herald։ 2005-02-04 
  31. Winter Henry (June 29, 2006)։ «Mind games reach new high as Scolari studies art of war»։ Irish Independent 
  32. Shou-p'ing Wu Ko (1855)։ Translation (by A. Wylie) of the Ts'ing wan k'e mung, a Chinese grammar of the Manchu Tartar language (by Woo Kĭh Show-ping, revised and ed. by Ching Ming-yuen Pei-ho) with intr. notes on Manchu literature։ էջ 39 
  33. http://library.umac.mo/ebooks/b31043252.pdf
  34. Royal Asiatic Society of Great Britain and Ireland. North China Branch, Shanghai (1890)։ Journal of the North China Branch of the Royal Asiatic Society։ Kelly & Walsh.։ էջեր 40– 
  35. Early China։ Society for the Study of Early China։ 1975։ էջ 53 
  36. Durrant, Stephen (1977). “Manchu Translations of Chou Dynasty Texts”. Early China 3. [Cambridge University Press, Society for the Study of Early China]: 52–54. https://www.jstor.org/stable/23351361.
  37. Sin-wai Chan (2009)։ A Chronology of Translation in China and the West: From the Legendary Period to 2004։ Chinese University Press։ էջեր 60–61։ ISBN 978-962-996-355-2 
  38. Peter C Perdue (30 June 2009)։ China Marches West: The Qing Conquest of Central Eurasia։ Harvard University Press։ էջեր 122–։ ISBN 978-0-674-04202-5 
  39. Frederic Wakeman Jr. (1985)։ The Great Enterprise: The Manchu Reconstruction of Imperial Order in Seventeenth-century China։ University of California Press։ էջեր 44–։ ISBN 978-0-520-04804-1 
  40. Early China։ Society for the Study of Early China։ 1977։ էջ 53 
  41. Claudine Salmon (13 November 2013)։ Literary Migrations: Traditional Chinese Fiction in Asia (17th-20th Centuries)։ Institute of Southeast Asian Studies։ էջեր 94–։ ISBN 978-981-4414-32-6 
  42. Cultural Hybridity in Manchu Bannermen Tales (zidishu)։ ProQuest։ 2007։ էջեր 25–։ ISBN 978-0-549-44084-0 
  43. West Andrew։ «The Textual History of Sanguo Yanyi: The Manchu Translation»։ Վերցված է 11 October 2016 
  44. Arthur W. Hummel (1991)։ Eminent Chinese of the Ch'ing period: 1644–1912։ SMC publ.։ էջ vi։ ISBN 978-957-638-066-2 
  45. Shou-p'ing Wu Ko (1855)։ Translation (by A. Wylie) of the Ts'ing wan k'e mung, a Chinese grammar of the Manchu Tartar language (by Woo Kĭh Show-ping, revised and ed. by Ching Ming-yuen Pei-ho) with intr. notes on Manchu literature։ էջեր xxxvi– 
  46. Translation of the Ts'ing wan k'e mung, a Chinese Grammar of the Manchu Tartar Language; with introductory notes on Manchu Literature: (translated by A. Wylie.)։ Mission Press։ 1855։ էջեր xxxvi– 
  47. http://www.dartmouth.edu/~qing/WEB/DAHAI.html
  48. Durrant, Stephen. 1979. “Sino-manchu Translations at the Mukden Court”. Journal of the American Oriental Society 99 (4). American Oriental Society: 653–61. doi:10.2307/601450. https://www.jstor.org/stable/601450?seq=2 pp. 654–56.
  49. Soldierly Methods: Vade Mecum for an Iconoclastic Translation of Sun Zi bingfa (Art of War). p. 82

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gawlikowski Krzysztof, Loewe Michael (1993)։ «Sun tzu ping fa 孫子兵法»։ in Loewe Michael։ Early Chinese Texts: A Bibliographical Guide։ Berkeley: Society for the Study of Early China; Institute of East Asian Studies, University of California, Berkeley։ էջեր 446–55։ ISBN 1-55729-043-1 
  • Graff David A. (2002)։ Medieval Chinese Warfare, 300-900։ Warfare and History։ London: Routledge։ ISBN 0415239559 
  • Griffith Samuel (2005)։ Sun Tzu: The Illustrated Art of War։ New York: Oxford University Press։ ISBN 019518999X 
  • Lewis Mark Edward (1999)։ «Warring States Political History»։ in Loewe Michael, Shaughnessy Edward։ The Cambridge History of Ancient China։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 587–650։ ISBN 0-521-47030-7 
  • Mair Victor H. (2007)։ The Art of War: Sun Zi's Military Methods։ New York: Columbia University Press։ ISBN 978-0-231-13382-1 
  • Smith Kidder (1999)։ «The Military Texts: The Sunzi»։ in de Bary Wm. Theodore։ Sources of Chinese Tradition: From Earliest Times to 1600, Volume 1 (2nd ed.)։ New York: Columbia University Press։ էջեր 213–24։ ISBN 978-0-231-10938-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են