Jump to content

Տրդատ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրդատ Արշակունի (այլ կիրառումներ)
Տրդատ Գ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն287–330
Ծնվել է՝250-ականներ[1]
Մահացել է՝մոտ 330[1]
ՆախորդԽոսրով Բ
ՀաջորդողԽոսրով Գ Կոտակ
ՏոհմԱրշակունիներ
ՀայրԽոսրով Բ
ԵրեխաներԱնանուն Արշակունի, Խոսրով Գ, Սողոմե Արշակունի և Մահբանու Արշակունի
Քույր(եր)Խոսրովիդուխտ
Հավատքհեթանոսություն մինչև 301թ., 301թ.-ից քրիստոնեություն

Տրդատ Գ Մեծ (250-ականներ[1] - մոտ 330[1]), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատ Գ-ն Խոսրով Բ-ի որդին է, ով թագավորության է եկել Դիոկղետիանոս կայսեր գահակալման 3-րդ տարում։ Խոսրով Բ-ին սպանում է Անակ Պարթևը։ Եվ քանի դեռ ջերմ շունչը նրա կրծքից չէր հեռացել, և չէր հասել վախճանը, Խոսրով Բ-ն հրաման տվեց ոչնչացնել նրանց՝ Անակի ազգատոհմին: Այնժամ սկսեցին սպանել ու կոտորել: Նաև տոհմի իգական մասը սրի քաշեցին: Միայն պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների փրկեցին։ Երեխաներից մեկը դայակների միջոցով փրկեց։ Որդիներից մեկին փախցրեցին Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց: Խոսրով Բ Արշակունու սպանությունից հետո նրա որդուն՝ Տրդատին, դայակները փրկելու համար փախցնում են դեպի Հունաց կողմերը[2]։

Տրդատ անվանումը պարթևական անվան հունարեն տարբերակն է, որը նշանակում է «ստեղծվել է Տիրի կողմից»[3]։ Տրդատը Լիկիանես մի կոմսի մոտ ուսում և դաստիարակություն ստացավ[4]։ Հռոմում նա մեծացել և կրթություն է ստացել՝ դառնալով լեզուների և ռազմական գործերի մասնագետ[5]։

Տրդատը վերադառնալով Հայոց աշխարհ հանձնարարում է, որ Սմբատ ասպետը՝ Բագարատի հայրը, իրեն կին բերի Աշխադարի դստերը՝ Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գրել Արշակունի , ծիրանիներ հագցնել, փագ կապել, որպեսզի դառնա թագավորի կինը։ Նրանից ծնվեց Խոսրով որդին, ով հասակով իր ծնողներին համապատասխան չէր։ Խոսրովը պատմության էջերում հայտնի է ինչպես Խոսրով Կոտակ[6]։

Տրդատ արքան քրիստոնեության հավատալուց հետո ամեն տեսակ առաքինություններով փայլում էր, փորձում էր մեծամեծ նախարարներին և ռամիկ մարդկանց բազմությանը Քրիստոսի հավատացյալ դարձնել, սակայն հայ ժողովուրդը գտնվեց խստասիրտ և ամբարտավան[6]։ Այս ամենից դժգոհ Տրդատ Գ-ին թունավորեցին և կյանքից զրկեցին։ Տրդատին հուղարկավորում են Բարձր Հայք նահանգի Թորդան գավառում՝ Գրիգոր Լուսավորչի կողքին։

Տրդատի գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

287 թվականին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատին ճանաչեց որպես Հայաստանի թագավոր և հռոմեացիների օգնությամբ նա վերադարձավ հայրենիք և բարձրացավ հայոց գահին[7]։ Սակայն պարսիկների հետ բախումը, որում Տրդատը աջակցեց Հռոմին, դրանով չավարտվեց։ Պարսկաստանը չհրաժարվեց Հռոմի դաշնակից Մեծ Հայքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր ցանկությունից[8]։ 296 թվականին պարսիկ շահանշահ Նարսեհը ներխուժեց Հայաստան, ապա՝ Հռոմեական կայսրության արևելյան նահանգներ։ Տրդատը ստիպված եղավ նահանջել[9]։ 298թ․ Մծբինում կնքված 40-ամյա հաշտության պայմանագրով ճանաչեցին Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ Մեծի արքայապատիվ իրավունքները[10]։ Հռոմեացիները Հայաստանի թագավոր ճանաչեցին Տրդատին (298-330)։ Նա ռազմական դաշինք կնքեց հռոմեացիների հետ[11]։ 299 թվականին Դիոկղետիանոսը հայկական պետությունը թողնում է քվազիանկախ և պրոտեկտորատի կարգավիճակով՝ պարսկական հարձակման դեպքում այն օգտագործելով որպես բուֆեր[12]։

Տրդատ Գ և Շապուհ Բ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատ Գ-ի գահակալման շրջանում պարսից շահն էր Շապուհ Երկարակյացը, ամեն ինչ անում էր որպեսզի թուլացնի հայոց արքայի դիրքերը և ամեն ինչ անում էր այդ նպատակին հասնելու համար։ Այդ առթիվ Մովսես Խորենացին գրել է՝

Պարսից Շապուհ թագավորը հյուսիսային (ազգերին) թովեց և գրգռեց, որ արշավեն Հայաստան, ժամադիր լինելով, որ ինքն էլ մյուս կողմից կգա Արյաց զորքերով: Նրա խոսքերից հրապուրվելով՝ Սլկունյաց ցեղի Սղուկ նահապետը սպանեց իր փեսային, ծերացած Օտային, Ամատունյաց ցեղից, որ Խոսրովիդուխտի, Տրդատի քրոջ սնուցանողն էր:

Տրդատ թագավորը դիմեց Հայաստանի բոլոր նախարարություններին, ասելով. «Ով որ ինձ մոտ բերի Սլկունյաց ցեղի նահապետին, հավիտենական իշխանությամբ նրան կտամ Սլկունյաց ցեղի բոլոր գյուղերը, դաստակերտները և նրանց բոլոր իշխանությունը»: Այս բանը հանձն առավ Մամգունը: Հայոց զորքը հաղթանակ է տանում և Տրդատը նվիրում է իր խոստացածը Մամգունին[13]։ Բայց Տրդատը թեպետ հաղթություն էր տարել, միայն թե իր զորքի կոտորվելու և շատ նախարարների`  մենակ իր ուժերով Շապուհին չէր կարող դիմադրել, մինչև որ հասավ հռոմայեցիների զորքերի բազմությունը, որոնք` Ասորեստանի վրայով` հարձակվեցին, Շապուհին փախստական դարձրին և ավարեցին ամբողջ երկիրը: Այն ժամանակ Տրդատն էլ բոլոր  իր ձեռքի տակ եղած զորքերով արշավեց Պարսից իշխանության հյուսիսային կողմերը` ասպատակությամբ[13]:

Քրիստոնեության ընդունումը Տրդատ Գ-ի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

4-րդ դարում, երբ Հունաց իշխանը` հալածում էր Աստուծո եկեղեցին, Տրդատը իմացավ , որ Գրիգորը հաղորդակից է քրիստոնեական պաշտամունքին, սկսեց պատուհասել և տեսակ-տեսակ արհավիրքներ պատճառել նրան: Շատ անգամ բանտերով, կալանավորմամբ ու տանջանքներով նեղում էր, որպեսզի թողնի Քրիստոսի երկրպագությունը և ենթարկվի սնոտի աստվածներին պիղծ պաշտամունքին[2]։

Մի օր, երբ Եկեղյաց գավառի Երիզա գյուղում Տրդատ Գ-ն  եկավ մտավ վրանը, ընթրիքի բազմեց,  հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ճյուղեր` նվիրաբերի Անահիտի արձանի բագինին: Սակայն նա հանձն չառավ աստվածների երկրպագության պաշտամունքը կատարել։ (Այն ժամանակ թագավորն սկսեց խոսել Գրիգորի հետ ու ասաց. «Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար՝ և ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում»։ Եվ հրամայեց այդ օրը նրան հսկողության տակ առնել: Մյուս օրը առավոտյան թագավորը հրաման տվեց, և Գրիգորին բերեցին իր առջև։ Թագավորն սկսեց խոսել Գրիգորի հետ և ասաց. «Այսքան տարի ես քեզ ճանաչել եմ, և դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ, և ես գոհ էի քո աշխատանքից ու մտադիր էի վարձատրել քեզ: Ինչո՞ւ չես կատարում իմ կամքը»: Պատասխան տվեց Գրիգորը և ասաց. «Աստված հրամայել է, որ «ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին»[14]։ Այս ժամանակ արքան ասաց. «Իմացած եղիր, ի չիք դարձրիր այն վաստակը, որ ինձ մոտ ես վաստակել, և որին ես վկա եմ: Արդ՝ այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, փոխանակ բարձ տալու և առաջ տանելու՝ բանտ ու կապանք և մահ կտամ[2]։»

Խոր Վիրապ

Այս անհնազանդության պատճառով Տրդատ Գ-ն հրամայեց, որ Գրիգորին փակեն Խոր Վիրապում և այնտեղ նա մնաց 13 տարի։ Տարիներ անց, երբ Հունաց կողմերից  Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների պատճառով փախուստի էին դիմել Հռիփսիմյան կույսերը, հայտնվեցին Հայոց աշխարհում, Տրդատ Գ-ն սիրահարվելով Հռիփսիմեին , մերժում ստացավ և սրի քաշեց բոլոր կույսերին։ Այս հանցագործությունից հետո Տրդատը, աստվածային նախախնամությամբ, զրկվեց մտքից և սկսեց անմարդկային շարժվել՝ սողալով չորեքթաթերի վրա՝ ինչպես վայրի կենդանի։ Նա տառապում էր լիկանտրոպիայով (հոգեկան խանգարում, որի դեպքում տառապողն իրեն մարդագայլ է պատկերացնում)՝ իր ամենածանր ձևով[15]։ Կամ ինչպես նշում է Ագաթանգեղոսը՝ կույսերի նահատակությունից հետո Տրդատը դիվահար եղած (խոզացած) ընկնում է անտառները և եղեգնուտները[2]։ Տրդատի բուժման և դարձի գալու պատմությունը նույնպես նմանություններ ունի Դանիել մարգարեի պատմության հետ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, Տրդատին պատմեց, որ տեսիլք է տեսել. փայլուն դեմքով մի մարդ նրան հայտարարեց, որ քրիստոնյաների հալածանքները պետք է դադարեցվեն այսուհետ և ընդմիշտ։ Արքայադուստրը համոզված էր, որ եթե Գրիգորին դուրս հանեն փոսից, նա կկարողանա բուժել թագավորին իր դժբախտ հիվանդությունից։ Տրդատը լսեց քրոջ խորհուրդը և ազատեց Գրիգորին բանտից: Գրիգորը վերականգնեց թագավորի առողջությունն ու բանականությունը, մկրտեց նրան և նրա ամբողջ արքունիքին[15]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Սովետական գրող հրատ․, Երևան, 1977:
  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն Ե դար, Հայաստան հրատ․, Երևան, 1997:
  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981:
  • Հ․ Սիմոնյան, Հայոց պատմություն, Երևան, 2012:
  • Հ․ Գ․ Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975:
  • Բարնս, Թիմոթի Դեյվիդ,Կոստանդին եւ Եվսեբիոս, Harvard University Press, 1981:
  • Дэвид Лэнг, Армяне - народ-созидатель, Москва, 2007:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1986. — հատոր 12. — էջ 94.
  2. 1 2 3 4 Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Սովետական գրող հրտ․, Երևան, 1977, էջ 40։
  3. Schmitt 2005; Russell 1987, էջ 386։
  4. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Սովետական գրող հրտ․, Երևան, 1977, էջ 6։
  5. (арм.) Grigoryan, V. «Տրդատ Գ Մեծ» (Tiridates III the Great). Soviet Armenian Encyclopedia. vol. xii. Yerevan, Armenian SSR, 1987, p. 94.
  6. 1 2 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն Ե դար, Հայաստան հրտ․, Երևան, 1997, էջ 227։
  7. История Древнего мира. том 3. Упадок древних обществ. Лекция 9: Закавказье и сопредельные страны между Ираном и Римом. Христианизация Закавказья Архивная копия от 13 мая 2012 на Wayback Machine:
  8. Garsoian N. Armeno-Iranian relations in the pre-Islamic period // Encyclopaedia Iranica. Дата обращения: 30 декабря 2011. Архивировано 8 декабря 2010 года.
  9. Bruno W. Häuptli. Trdat III // Biographisch-Bibliographisches Kirchenlexikon. Дата обращения: 30 декабря 2011. Архивировано 30 августа 2011 года.
  10. Հ․ Սիմոնյան, Հայոց պատմություն, Երևան, 2012, 64 էջ։
  11. Հ․ Գ․ Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975, էջ 224։
  12. Բարնս, Թիմոթի Դեյվիդ,Կոստանդին եւ Եվսեբիոս, Harvard University Press, 1981, էջ 18։
  13. 1 2 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981, էջ 233։
  14. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 39։
  15. 1 2 Дэвид Лэнг, Армяне - народ-созидатель, Москва, 2007, с. 185.
Տրդատ Գ
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ 250 կամ 255 Մահացել է՝ 330
Նախորդող՝
Խոսրով Բ 272 - 287
Տրդատ Գ
287-330
Հաջորդող:
Խոսրով Կոտակ 330 - 338
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 94