Օշին Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Օշին Ա
Իշխանություն 1308-1320թթ.
Լրիվ անուն Օշին Ա
Ծնվել է՝ անհայտ
Մահացել է՝ 1320
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Հաջորդող Լևոն Ե
Տոհմ Հեթումյաններ
Հայր Լևոն Գ
Մայր Q3814737?
Երեխաներ Լևոն Ե

Օշին Ա (ծն.թ. անհայտ–1320), Կիլիկիայի Հայոց թագավոր 1308 թվականից։ Հեթում Բ–ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ