Օշին (Կոռիկոսի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշին
Ծնվել է 13-րդ դար
Մահացել է փետրվարի 18, 1329
Ամուսին Q671582?
Երեխաներ Ալիս, Կորիկոսի իշխսնուհի և Մարի

Օշին (անհայտ - 1329), Կիլիկիայի Հայոց սպարապետ, Կոռիկոսի բերդապետ իշխան, 1320 թվականից ՝ Հայոց թագավորահայր (պայլ)։ Հեթում պատմիչի որդին է, Օշին Ա-ի տիկնոջ՝ Զաբլուն թագուհու եղբայրը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1318 թվականին երկիրն ազատագրել է Եգիպտոսի մամլուքներից և նրանց միցած թուրքմեն կարամաններից։ Օշինի մահից հետո ստանձնել է նրա որդու Լևոն Ե-ի խնամակալությունը և կառավարել երկիրը։ 1321-1322 թվականներին Օշինը և իր եղբայր Կոստանդին սպարապետը համառ կռիվներ են մղել երկիրն ասպատակող մամլուքների ու թուրքմեն կարամանների դեմ։ 1323 թվականին Կահիրեում հաշտության պայմանագիր է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, որով պարտավորվել է հակառակորդին վճարել Այաս նավահանգստի եկամուտի կեսը և տարեկան հարկագումար, խոստացել չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Իսկ Եգիպտոսի սուլթանությունը պարտավորվել է վերականգնել Կիլիկյան Հայաստանի ավերված բերդերն ու ամրոցները։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1329 թվականին չափահաս դարձած Լևոն Ե-ի հրամանով Օշինը, Ալիս թագուհին և Կոստանդին սպարապետը արքունի բերդերը յուրացնելու մեղադրանքով սպանվում են։ Նրանց կալվածքները անցնում են Լևոն Ե-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png