Ալիս թագուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս թագուհի
 
Ծննդյան օր 1300-ականներ
Վախճանի օր 1329
Դինաստիա Հեթումյաններ
Հայր Օշին Պայլ
Ամուսին Լևոն Ե
Զավակներ Հեթում

Ալիս Հեթումյան կամ Ալիս Կոռիկոսցի (? - † 1329), Կոռիկոսի իշխանուհի, Կիլիկյան հայկական պետության թագուհի։ Հեթումյանների տոհմի Կոռիկոսի ճյուղի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսը ծնվել է Կոռիկոսի իշխան Օշին II- ի ընտանիքում։ 1320 թվականին մահանում է Կիլիկիայի թագավոր Լևոն IV-ը, գահը ժառանգաբար անցնում է նրա որդուն՝ Լևոն Ե-ին։ Սակայն վերջինս հոր մահվան ժամանակ դեռ անչափահաս էր, ուստի ստեղծվեց խնամակալակն խորհուրդ, որը ռեգենտ ընտրեց Ալիսի հորը՝ Օշին II- ին։ Վերջինս, իր ձեռքը վերցնելով իշխանության ղեկը, իր իշխանությունն ամրապնդելու նպատակով դստերը՝ Ալիսին ամուսնացրեց Լևոն V- ի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1320 թվականի դեկտեմբերի 31-ին [Ком 1] Սիս մայրաքաղաքի կենտրոնական տաճարում։ Հետագայում էլ՝ գահի մյուս հավակնորդներին վերացնելու նպատակով Ալիսը, նրա հայրն ու հորեղբայրը կազմակերպել են նախորդ արքայի՝ Օշին Հեթումյանի կնոջ՝ Իզաբելայի և վերջինիս որդու սպանությունը։ Հասուն տարիքի հասնելուց և թագին տիրանալուց հետո՝ 1329 թվականին Լևոն V թագավորը սպանել է տվել Ալիսին, նրա հորը՝ Օշին Կոռիկոսցուն [2][1] և հորեղբորը՝ գունդստաբլ Կոստանդինին [3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Լեւոն V թագավոր (1310 - † 1342 [Ком 2] )

երեխաներ:

  • Հեթում (? - մահացել է մանուկ հասակում։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. или это могло произойти 30 декабря 1321 года[1]
  2. или это могло произойти в 1341

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Charles Cawley. «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. К. Мутафян, 2009
  3. А. Г. Сукиасян, 1969

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]