Սանատրուկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանատրուկ (այլ կիրառումներ)
Սանատրուկ | |
---|---|
Մեծ Հայքի և Օսրոյենեի Արքա | |
![]() | |
Սանատրուկ արքան և Ավդե թագուհին եռօրյա գերությունից հետո, ձնաբքի ժամանակ | |
Իշխանություն | 75–110 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 110 |
Նախորդ | Տրդատ Ա |
Հաջորդող | Աշխադար |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Տրդատ Ա |
Մայր | Ավդե Արշակունի |
Երեխաներ | Սանդուխտ |
Սանատրուկ (ծն.թ.անհայտ –մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։
Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։
Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
Հայ Արշակունիների հարստություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի /կրտսեր ճյուղի/ ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։
Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։
Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա | 66 - 88 | պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթևի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթևի որդին |
հռոմեական բռնազավթում | 114 - 116 | |
Վաղարշ Ա | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհեմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր |
Բակուր Ա | 161 - 163 | |
Վաղարշ Բ | 186 - 198 | Վաղարշ Ա-ի հարազատներից |
Խոսրով Ա | 198 - 217 | Վաղարշ Բ-ի որդի |
Տրդատ Բ | 217 - 252 | Խոսրով Ա-ի որդի |
Արտավազդ Ե | 252 - 272 | Տրդատ Բ-ի որդի |
Խոսրով Բ | 272 - 287 | Արտավազդ Ե-ի որդի |
Տրդատ Գ Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ-ի որդի |
Խոսրով Գ Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ-ի որդի |
Տիրան Բ | 338 - 350 | Խոսրով Գ-ի որդի |
Արշակ Բ | 350 - 368 | Տիրան Բ-ի որդի |
Պապ թագավոր | 368 - 374 | Արշակ Բ-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ |
Արշակ Գ | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշես Դ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |
Նախորդող Տրդատ Ա, 52-88 |
Մեծ Հայքի արքա Սանատրուկ 88-110 |
Հաջորդող Աշխադար Արշակունի 110-113 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|