Ալֆրեդ Գուտշմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆրեդ Գուտշմիդ
Hermann Gutschmid
Alfred von Gutschmid - Imagines philologorum.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1831(1831-07-01)[1][2][3]
Լոշվից, Դրեզդեն, Գերմանական միություն
Մահացել էմարտի 2, 1887(1887-03-02)[3] (55 տարեկանում) կամ մարտի 1, 1887(1887-03-01)[1][2] (55 տարեկանում)
Տյուբինգեն, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան և Ենայի համալսարան
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Alfred von Gutschmid Վիքիպահեստում

Հերման Ալֆրեդ մարկիզ ֆոն Գուաշմիդ, գերմ.՝ Hermann Alfred Freiherr von Gutschmid, (1831-մարտ 2, 1887 թվական, Թյուբինգեն), գերմանացի արևելագետ, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բոննի համալսարանը։ Դասախոսել է Լայպցիգի, Ենայի և այլ համալսարաններում։ Լատիներեն, գերմաներեն շարադրված երկերը վերաբերում են Հին Արևելքի, Հունաստանի, Իրանի, Ասիայի ոչ սեմական ժողովուրդների պատմությանը։ Առանձին ուսումնասիրություն ունի Օսրոյենեի թագավորության, Իրանի և հարևան երկրների պատմության մասին։ Հետազոտել է Եվսեբիոս Կեսարացու «Կանոններ»-ի հրատարակությունները։ Ընդհանուր պատմությանը վերաբերող աշխատություններում երբեմն օգտագործել է հայկական սկզբնաղբյուրներ (Մովսես Խորենացի), կողմնակիորեն անդրադարձել Հին Հայաստանի պատմության առանձին հարցերին։ Հայագիտական ուսումնասիրություններն ունեն բանասիրական բնույթ և նվիրված են գլխավորապես Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի աղբյուրագիտական քննությանը։ Խորենացու վերաբերյալ հոդվածում ենթադրել է, թե նա 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին չէ, այլ նրա անվամբ հանդես եկած մեկը, որն իր «Հայոց պատմությունը» շարադրել է 634—642 թվականների միջև։ Այս ենթադրությունը մերժել են հետագա ուսումնասիրողները։

Գուտշմիդի կարծիքը Խորենացու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուտշմիդը կարծել է, թե «Պիտոյից գրքի» թարգմանիչը Մովսես Խորենացին չէ, քանի որ այդ գրքի ոճը տարբերվում է նրա ոճից։ Պատմիչի նկատմամբ ծայրահեղ քննադատական վերաբերմունք է ցուցաբերել «Մովսես Խորենացու Հայոց պատմության արժանահավատության մասին» աշխատության մեջ։ Այստեղ Գուտշմիդը հայ պատմիչի երկում նշում է ժամանակագրական անճշտություններ, աղբյուրների անուշադիր օգտագործման դեպքեր, միտումնավոր հնարանքներ, տարբերություններ հունարեն աղբյուրների համեմատությամբ։ Սեբեոսին կից Անանունի Մար Աբաս Կատինայից վերցրած հատվածը Գուտշմիդը համարել է Խորենացու սևագրությունը։ Նման կարծիքը որոշ չափով արդյունք էր Հայոց պատմության և մատենագիտության մասին Գուտշմիդի ունեցած ոչ ճշգրիտ և ոչ լրիվ տեղեկությունների։ Դիտողությունները, միաժամանակ, նպաստել են Խորենացու երկի ավելի ճիշտ գնահատմանը։ Ագաթանգեղոսին նվիրված ուսումնասիրության մեջ համեմատել է Ագաթանգեղոսի հայերեն և հունարեն օրինակները, նշել հունարեն, օրինակի միջանկյալ հատվածները։ Գուտշմիդը գտել է, որ հայերեն օրինակը սկզբից ևեթ շարադրված է եղել հայերենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 255 CC-BY-SA-icon-80x15.png