Աշոտ Գ Ողորմած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Աշոտ Բագրատունի (այլ կիրառումներ) 
Picto infobox prétendant à un trône.png
Աշոտ Գ Ողորմած
Թագավոր
կալանք
Աշոտ Գ Ողորմածի արձանը Գյումրիում
Իշխանություն 953977
Թագադրում 953
Լրիվ անուն Աշոտ Գ Բագրատունի
Ծնվել է՝ 953
Մահացել է՝ 977
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հարստություն Բագրատունի
Նախորդ Աբաս Բագրատունի
Հաջորդող Սմբատ Տիեզերակալ
Տոհմ Բագրատունիներ (այլ կիրառումներ)
Հայր Աբաս Բագրատունի
Երեխաներ Գագիկ Ա, Սմբատ Բ Տիեզերակալ և Գուրգեն Կյուրիկե

Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png