Աբաս Բագրատունի (Գագիկյան)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)
| Աբաս Բագրատունի | |||
| |||
|---|---|---|---|
| Ազգություն | |||
| Դավանանք | |||
| Ծննդյան օր | 10-րդ դար | ||
| Ծննդավայր | Անի, Շիրակ, Բագրատունիների թագավորություն | ||
| Վախճանի օր | ոչ վաղ քան 1010 և ոչ ուշ քան 1020 | ||
| Դինաստիա | |||
| Քաղաքացիություն | Բագրատունիների թագավորություն | ||
| Հայր | Գագիկ Ա | ||
| Մայր | Կատրանիդե | ||
Աբաս Բագրատունի (10-րդ դար, Անի, Շիրակ, Բագրատունիների թագավորություն - ոչ վաղ քան 1010 և ոչ ուշ քան 1020), հայ արքայազն Բագրատունյաց թագավորությունում։
Գագիկ Ա արքայի և Կատրանիդե Բ թագուհու որդին, Հովհաննես-Սմբատի և Աշոտի եղբայրը, Բագրատունիների արքայական հարստությունից[1]։
Հիշատակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշվում է իր մոր՝ Կատրանիդե թագուհու 1010 թվականի արձանագրության մեջ. «Զարմից իմ և որդոց՝ Սմպատա, Աբասա և Աշոտո»։ 1020 թվականին՝ Գագիկ Ա-ի մահվան ժամանակ իր երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտի հետ չի հիշվում։ Քանի որ կենդանի էր 1010 թվին, ըստ վերը նշված արձանագրության, ուստի Աբասը պետք է մահացած լինի 1010-1020 թվականների ընթացքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 4․
