Կատրանիդե Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատրանիդե (այլ կիրառումներ)
Կատրանիդե Բ
Կատրանիդե Սյունի
Կատրանիդե թագուհու նկարը՝ ըստ Լիլիթ Կարճիկյանի
Դրոշ
Դրոշ
Հայոց թագուհի
990-1020
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Դինաստիա Սյունիներ
Հայր Վասակ Ա Սյունի
Ամուսին Գագիկ Ա
Զավակներ Խուշուշ, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս

Կատրանիդե Բ, Բագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին, հայոց շահնշահ Գագիկ Ա-ի (990-1020) կինը։ Թագուհին հայտնի է իր կողմից կառուցած Անիի մայր տաճարով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ա

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2], Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։

Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև Կատրանիդե թագուհու և Գագիկ թագավորի տոհմածառը՝

 
 
 
 
Խոսրովանույշ
 
Աշոտ Ողորմած

(953-977)
 
Վասակ Ա Սյունի

Սյունիքի թագավոր
(998-1040)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Ա

(990-1020)
 
Կատրանիդե Բ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի

Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Հովհաննես-Սմբատ

(1022-1041)
 
Աշոտ Քաջ

(1022-1040)
 
Աբաս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Բ

(1042-1045)
 
 
 
 
 
 
 
 
 

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի մայր տաճարի ներքին տեսքը այժմ՝ առանց գմբեթի, կործանվել է երկրաշարժից

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը[4]։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ[5]։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ[6]։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի
  1. «Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետության հուշարձանների կառուցման գործում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  2. Historical Dictionary of Armenia
  3. anunner.com, Կատրանիդե
  4. akunq.net, Անի. Ավերակների թագուհի` ուժասպառ, խոնարհված, բայց հպարտ
  5. «Սարգիս Սևանցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Անիի Մայր տաճար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։