Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեքերիմ-Հովհաննես (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին:
Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի | |||
![]() | |||
Արծրունիների զինանշանը | |||
| |||
---|---|---|---|
1003-1021 | |||
| |||
1021-1026 | |||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | 10-րդ դար | ||
Ծննդավայր | Վան, Վասպուրականի թագավորություն | ||
Վախճանի օր | 1026[1] | ||
Դինաստիա | Արծրունիներ | ||
Հայր | Աբուսահլ-Համազասպ | ||
Մայր | Գադայ[1] | ||
Ամուսին | Խուշուշ Բագրատունի | ||
Զավակներ | Դավիթ Արծրունի, Ատոմ Արծրունի, Աբուսահլ Արծրունի, Մարիամ Արծրունի, |
Սենեքերիմ Արծրունի (10-րդ դար, Վասպուրականի թագավորություն - 1026[1][2]), Արծրունիների նախարարական տոհմից, Աբուսահլ-Համազասպի որդին, Վասպուրականի թագավորության վերջին թագավորը, իշխել է 1003-1021 թվականներին։ Իր իշխանության տարիներին Բյուզանդիայի կայսրն էր Բարսեղ Բ Բուլղարասպանը։
XI դարի սկզբին Վասպուրականը թյուրքական ցեղերի հարձակումների թիրախ դարձավ[3]։ Վասպուրականի այդ ծանր վիճակից օգտվեց կայսր Բարսեղ Բ-ն, որը 1021 թ. ստիպեց թագավորին Բյուզանդիային հանձնել իրեն պատկանող տարածքը[4], որի փոխարեն Սենեքերիմը ստացավ Սեբաստիա քաղաքը և մերձավոր շրջանները։ «Արծրունյաց տան պատմության» աշխատության շարունակող Անանուն Արծրունու, Սենեքերիմը տեղափոխվեց այնտեղ 1023 թվականին՝ 14 հազարանոց զորքի, իրենց կանանց և երեխաների հետ[5]։ Սենեքերիմի ղեկավարության ներքո հիմնվեցին Արաբկիր և Ակն քաղաքները։
Մահացել է 1026 թվականին։ Շիրիմը տեղադրվել է Վարագավանքում, որը նույնպես կառուցվել էր իր հրամանով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնության է առել Գագիկ Ա Բագրատունու դստերը՝ Խուշուշին։ Հոր մահից (968) հետո թագավորել է եղբայրների՝ Գուրգեն-Խաչիկի և Աշոտ-Սահակի հետ (Գուրգեն-Խաչիկը իշխել է Անձևացիքում, Աշոտ-Սահակը՝ Տոսպում, Սենեքիմ-Հովհաննեսը՝ Ռշտունիքում), իսկ 1003 թվականից միանձնյա (Անձևացիքում իշխող եղբորորդի Դերենիկն ընդունել է նրա գերագահությունը)։ Վասպուրականի արքան դստերը՝ Մարիամին, կնության է տալիս վրաց արքա Գեորգի II-ին։
Նեղվելով հարևան արաբայան ամիրայություններից, 1001 թվականին Գուրգեն-Խաչիկի հետ դիմել է արևելք արշաված Վասիլ II կայսրին, նրանից ստացել է Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշն ու Արծկե, սակայն ընկել է բյուզանդական կախման մեջ։ 1016 թվականից հետո, երբ Վասպուրականի հայոց բանակը՝ արքայորդի Դավիթ Արծրունու և սպարապետ Շապուհի գլխավորությամբ, պարտություն է կրել երկիր ներխուժած թուրքական հրոսակախմբերից, Սենեքերիմ-Հովհաննեսը ռազմական օգնություն է խնդրել Վասիլ II-ից, որի ուղարկած բուլղար ռազմագերիների անկանոն ջոկատներն ավելի են ավերել երկիրը։
Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ-Հովհաննեսը ճարահատյալ դեսպանություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունել Վասիլ II-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել է Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթել Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ-Հովհաննեսն այնտեղ իշխել է մագիստրոսի կոչումով, հավանաբար ունենալով կուսակալի իրավունքներ։
Սենեքերիմ-Հովհաննեսի իշխանությունը Սեբաստիայում ժառանգել են որդիները՝ Դավիթը, Ատոմը, Աբուսահլը (Աբուսակ)։ Նրա դուստր Մարիամը, որը Ափղազաց և Վրաց թագավոր Բագրատ III-ի կինն էր, Մարմաշենի վանքի արձանագրությունում հիշատակված է «Ափղազաց և հայոց թագուհի»։ Սենեքերիմ-Հովհաննեսը Վասպուրականում Խուշուշ թագուհու հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարազում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Վարազի Սուրբ Նշան վանքում (Սուրբ Գևորգ եկեղեցում գտնվող Սենեքերիմ-Հովհաննեսի տապանաքարը ուշ շրջանի կեղծիք է)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 103.
- ↑ Gérard Dédéyan (éd.)։ Les Arméniens entre Grecs, Musulmans et croisés. Étude sur les pouvoirs arméniens dans le Proche-Orient méditerrannéen (1068—1150), Fundação Calouste Gulbenkian, Lissabon 2003, ISBN 972-8767-14-5, Bd. 2, S. 1524
- ↑ Rouben Paul Adalian: Historical Dictionary of Armenia The Scarecrow Pres, Lanham, Maryland and Oxford, 2002 ISBN 0-8108-4337-4, S. 22
- ↑ Robert H. Hewsen: Armenia. A Historical Atlas, The University of Chicago Press, Chicago und London 2001, S. 116
- ↑ Robert W. Thomson (Hrsg.), Thomas Artsruni, History of the House of the Artsrunik. Detroit, Wayne State University Press 1985, 370
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |