Անկում
Անկում, ջերմաստիճանների, ճնշումների կամ այլ պարամետրերի մեծությունների մակարդակների տարբերությունը նրանց փոփոխման տեղում։ Էներգետիկայում անկման մեծությամբ որոշվում են մարմնում կամ փոխներգործության մեջ գտնվող մարմինների համակարգում ընթացող պրոցեսների ինտենսիվությունը։ Շոգետեխնիկայում և սառեցման մեքենաների տեսության մեջ կարևոր նշանակություն ունի նաև ջերմապարունակության (էնտալպիայի) անկման մեծությունը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 422)։ ![]() |