Ջրթափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջրթափ, պատնեշ (շենք), որի վրայից թափվում է ջրի հոսքը։ Հիդրոտեխնիկայում ջրթափ է կոչվում ջրնետը՝ դրա կատարի վրայով ջրի ազատ հոսքով։ Ըստ շենքի ձևի ջրթափները լինում են՝ բարակ պատով, լայն շենքով և գործնական պրոֆիլի, որը կառուցվում է ազատ ընկնող շիթի հետագծի կոորդինատներով և օժտված է առավելագույն թողունակությամբ։ Գործնական պրոֆիլի ջրթափը կարող է լինել վակուումայինային (եթե կատարի վրա, շիթի տակ ճնշումը ցածր է մթնոլորտայինից) կամ ոչ վակուումային (ճնշումը բարձր է մթնոլորտայինից)։ Լաբորատորիային և ջրաչափական պրակտիկայում ջրի ծախսը չափելու համար կիրառվող ջրթափները կոչվում են չափիչ։ Լայն տարածում ունեն բազմաթիվ աստղաձև ջրթափները, որոնք կոչվում են «Մարգարիտկա»։ Ավելորդ ջրերի հեռացման համար վերջիններս լայն տարածում են գտել Հայաստանի հիդրոտեխնիկական հանգույցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 542 CC-BY-SA-icon-80x15.png