Jump to content

Դավիթ Կյուրոպաղատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Բագրատունի
Դաւիթ Կիւրապաղատ
Դավիթ Կյուրոպաղատի նկարը հայ-քաղկեդոնական Օշկվանք վանական համալիրում
Դրոշ
Դրոշ
Տայքի կյուրոպաղատ
9941000 մարտի 31
Նախորդող Ատրներսեհ II Կյուրոպաղատ
Հաջորդող Գուրգեն Բագրատունի
Քարթվելի արքա
Նախորդող Բագրատ II (Վրաց արքա)
Հաջորդող Գուրգեն Բագրատունի
 
Մասնագիտություն՝ միապետ և Թագավորական ընտանիքի անդամ
Ազգություն հայ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 930
Ծննդավայր Տայք
Վախճանի օր 1000 մարտի 31
Վախճանի վայր Տայք-Կղարջքի իշխանություն
Դինաստիա Բագրատունիներ Բագրատունիներ
Հայր Ատրներսեհ II Կյուրոպաղատ
Ամուսին Մարիամ Արծրունի

Դավիթ Բագրատունի (վրաց.՝ დავით III კუროპალატი, 930-ականներ - 1001 կամ մարտի 31, 1000, Տայք-Կղարջքի իշխանություն), Տայքի կյուրոպաղատ (994–1000)։ Տայքի Բագրատունիների իշխանական տոհմից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ II Կյուրոպաղատի որդին է, Բագրատունիների տոհմից։ Նա կրում էր Քարթվելի արքա տիտղոսը, որը նրան էր փոխանցվել իր հորեղբոր՝ Բագրատ Բ-ից։ Օգնել է Կարսի թագավոր Մուշեղ Ա-ին ընդդեմ Հայոց արքա Սմբատ Բ-ի, Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելու հարցում, բայց շուտով Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Բյուզանդիայի կայսեր` Վասիլ Բ-ի խնդրանքով Դավիթը օգնել է բյուզանդական հայազգի զորավար Վարդաս Փոկասին և Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոս-ին։ Դավիթը գրավել է Մանազկերտը, արաբներին և թուրքերին դուրս քշելով քաղաքից` այնտեղ հաստատել է հայերին և հույներին։ 997-998 թվականներին պաշարել է Խլաթը ու պարտվել։ 998 թվականին հաղթել է Ատրպատականի ամիրա Մամլանին։ Մահացել է 1000 թվականին . քանի որ ժառանգ չուներ, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ն դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ Դավիթ Կյուրոպաղատն է թագ ուղարկել Փառիսոսի Սենեքերիմ թագավորին[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 33.
  2. ««Դավիթ Կյուրոպաղատ», Նիկողայոս Ադոնց» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Կյուրոպաղատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 304