Դավիթ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Արծրունի
Սեբաստիայի իշխան
1025-1036
Նախորդող Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի
Հաջորդող Գագիկ Բ
Կեսարիայի, Ծամնդավի և Խավարտանեքի իշխան
1022-1036
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վան, Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր 1036
Վախճանի վայր Սեբաստիա
Դինաստիա Արծրունիներ
Հայր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի
Մայր Խուշուշ Բագրատունի

Դավիթ Արծրունի (անհայտ - 1036), Սեբաստիայի և հարակից շրջանների հայ իշխան, ծննդյան թվականը անհայտ է, մահացել է 1036 թ.։ Վասպուրականի Սենեքերիմ-Հովհաննես թագավորի որդին։ 1016 թ. Վասպուրականի վրա սելջուկների հարձակման ժամանակ գլխավորել է Արծրունյաց թագավորության զորքը, հոր և ուրիշ իշխանների հետ կազմակերպել է Վանի, Ոստանի պաշտպանությունը, ապա մեկնել է Կոստանդնուպոլիս` կայսրությունից օգնություն ստանալու։ 1021 թ. հոր և Վասպուրականի ազատների հետ տեղափոխվել է Սեբաստիա։ Կայսեր դեմ ապստամբած Նիկեփորոս զորապետին սպանելու դիմաց(1022 թ.) ստացել է Կեսարիա, Ծամնդավ և Խավարտանեք քաղաքները` մերձակա շրջանակներով։ 1025 թվականից համարվել է Սեբաստիայի հայկական ավատական իշխանության տիրակալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 302