Տոսպ
Տոսպ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուա Ա-ի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են՝ Վան քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։
Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից։ Տոսպը տարածվում էր Վանա լճի Հարավ-արևելյան առափնյա շրջաններում։ Նա պարզապես իր մեջ ընդգրկում էր Վան քաղաքի շրջակայքը, որը հնագույն շրջանում հանդիսանում էր ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական մասը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]