Ոքաղե
Արտաքին տեսք
Ոքաղե, գրաբար՝ Ոքաղէ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր աղբյուրներում գավառը կոչվում է Ուխթիք[1], Ոքաղե կամ Ոքաղ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոքաղեի մասին տեղեկությունները կցկտուր են։ Ըստ Թադևոս Հակոբյանի, Ոքաղե գավառը գրավում է Օլթի գետի միջին հոսանքի շրջանը։ Այստեղ են գտնվում Ղազար Փարպեցու հիշատակած Գեղիկ և Վարդաշեն գյուղերը (Բասենի սահմանակցությամբ)։ Ս. Երեմյանի կարծիքով, Ոքաղեն ընդգրկել է Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի վերին և միջին հոսանքի շրջանները։ Համապատասխանում է այժմյան Թորթում գավառին։
Ոքաղե գավառում է գտնվում Ուխթիք բերդաքաղաքը, որը համապատասխանում է այժմյան Օլթիին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 249-250, էջեր 249-250 — 520 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 655)։ ![]() |