Աբեղյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբեղենք (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Աբեղյանք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԱյրարատ
ՎարչկենտրոնՄժնկերտ
Խոշորագույն քաղաքՄժնկերտ
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Տարածք1000 քառ. կմ

Աբեղյանք (գրաբ.՝ Աբեղեանք, Աբելյանք, Աբելունք Մյուս, Աբեղանք, Աբեղենք, Աբեղենք Մյուս, Աբեղունիք), Մեծ Հայքի Այրարատ նահանգի 3-րդ գավառը։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի (Abilianihi) ձևով։ Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռների միջև, Մժնկերտ գյուղի շրջանում։ Աբեղյանք գավառին ժառանգաբար տիրում էին Աբեղյանների նախարարական տոհմը։ Գավառի մոտավոր տարածությունն էր՝ 1000 քառ. կմ, կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ անվանումը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 8 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 24 CC BY-SA icon 80x15.png