Աբեղյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեղյաններ
Տեսակազնվական տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներԱբեղյանք
ԾագումԱբեղ
ՏիտղոսներԱրքունիքի սպասարար և գահավոր նախարար
ՀիմնադիրԱբել Աբեղյան
Մեծագույն ներկայացուցիչԳազրիկ Աբեղյան
Հիմնումմ.թ.ա. 3-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ հեթանոսություն, Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Կրտսեր
ճյուղեր
երկրորդ Աբեղյաններ

Աբեղյաններ (նաև` Աբեղեանք, Աբեղունի), հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում, իշխել են Աբեղեանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Աբեղյանների նախարարությունը հիմնել է Մեծ Հայքի արքա Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։

Մովսես Խորենացին Արտաշես Ա-ի մահվան կապակցությամբ հիշատակում է Աբեղյանների տողմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի Անահիտի (Արտեմիս) մեհյանը՝ կուռքերից արքայի համար բժշկություն և արևշատություն խնդրելու։

Ըստ Գահնամակի Աբեղյանները զբաղեցրել են երկու բարձ, որը տոհմի մեծության և երկրի քաղաքական կյանքում խաղացած կարևոր դերի ապացույց է։ Ըստ Մովսես Խորենացու զբաղեցրել են 7-րդ բարձը։ Ներսեսի վարքում, 85-րդ բարձում հիշատակվում է Աբեղունիներ նախարարական տոհմը, որ հավանաբար հենց Աբեղյանների տոհմն է, քանի որ այնտեղ բացակայում է նրանց ազգանունը։ Ըստ Սահակ Պարթևի մեզ հասած Գահնամակի Աբեղյանները զբաղեցրել են երկու գահը՝ 27-րդ և 37-րդ[1]։ Ըստ Զորանամակի Աբեղյանները ենթարկվում էին Գուգարաց բդեշխին և նրանց զորքը բաղկացած էր 300 հեծյալից[1]։

4-րդ դարից Աբեղյանները կորցնում են իրենց քաղաքական դերը։ Աբեղյանների նահապետ Գազրիկը հիշվում է որպես Վարդանանց պատերազմի մասնակից և Վարդան Մամիկոնյանի զինակից, Աբեղյանների երկրորդ տոհմից՝ Արտենը, որպես Վասակ Սյունու զինակից, իսկ Գրիգոր Աբեղյան իշխանը՝ 544 թվականի Դվինի ժողովի մասնակից։ Աբեղյանները նաև հիշատակվում են Վասպուրականում, որպես Արծրունիներին ենթակա իշխաններ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 280, 294.
  2. «Թովմայի վարդ. Արծրունւոյ, Պատմութիւն Տանն Արծրունեաց», 1887, Ս.Պետերբուրգ, էջ 109.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968.
  • Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890.
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 615.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 24