Վաղարշակ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վաղարշակից)
Վաղարշակ Ա
Մեծ Հայքի Արքա
Վաղարշակ Օրենսդիր
Իշխանություն247225
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝անհայտ
ՏոհմԱրշակունիներ

Վաղարշակ Ա (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Հայոց արքա (մ.թ.ա. 247-225), Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում[1]։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են Պարթևաց Արշակունի թագավոր Արշակ Մեծի (մ.թ.ա. 248/247 – մոտ մ.թ.ա. 211)[1] կամ Միհրդատ Ա Մեծի (մ.թ.ա. 171 - մ.թ.ա. 198/137) եղբայրը։ Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով Հայաստանում՝ Վաղարշակ Ա-ն մայրաքաղաքն ու գահանիստը դարձրել է Մծբինը։

Վաղարշակ Ա-ն ըստ Մովսես Խորենացու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու Վաղարշակ Ա-ն գահակալել է 22 տարի[2]։

Մովսես Խորենացին Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումներ։ Վաղարշակ Ա-ի կառավարման ժամանակ իր տերության կազմի մեջ էին մտնում նաև Ատրպատականը և Հյուսիսային Միջագետքը։ Նրա օրոք են իշխանական տիտղոսներ և տիրույթներ ստացել մի շարք տոհմեր, մասնավորապես՝ Բագրատունիները, Գնունիները, Առանշահիկները և այլն։ Վաղարշակ Ա-ն պատերազմել և հաղթել է Փոքր Ասիայի թագավորներից մեկին՝ Մորփյուղիկեսին։

Վաղարշակ Ա-ին հաջորդել է իր որդին՝ Արշակ Ա-ն։ Վաղարշակի կարգադրությամբ է ասորի քուրմ Մար Աբաս Կատինան Նինվեից բերել Հայոց հին պատմությունը և բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել իր «Հայոց Պատմությունը»[1]։

Հակասությունները Վաղարշակ Ա-ի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սեբեոսի Արշակ Մեծի որդիներն էին՝ Արշակ Փոքրը և Վաղարշակը, առաջինը թագավորում է Մծբինում, իսկ Վաղարշակը՝ Մեծ Հայքում[1]։ Ըստ Միքայել Չամչյանի գահակալել է 22 տարի՝ մ.թ.ա. 147 - մ.թ.ա. 122 թվականներին[3]։ Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել 19-րդ 2-րդ կեսից և շարունակում է մնալ գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել Տրդատ Ա–ի հետ, իսկ Հակոբ Մանանդյանը՝ Վաղարշ Բ-ի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31-32
  3. «Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։