Արշակ Ա Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Ա Պարթև
Coin of Arsaces I (1), Nisa mint.jpg
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրԻրան
Մահացել է՝մ. թ. ա. 217[1]
ՔաղաքացիությունՊարթև Արշակունիներ
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ԵրեխաներԱրտավան Ա Պարթև

Արշակ I (մ.թ.ա. 250 թ. - մ.թ.ա. 246 թ. կամ 211 թց) պարթևական արքա, Պարթևական թագավորության և Արշակունի հարստության հիմնադիր։ Սերվում է սկյութական ցեղախմբին պատկանող Պարն ցեղից։ Ըստ մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի «անհայտ ծագման, սակայն մեծ արիության մարդ»։ Արշակունի բոլոր թագավորները գահ բարձրանալիս իրենց հատուկ անվանը կցել են Արշակ անունը՝ դրոշմելով այն իրենց թողարկած դրամների վրա։ Այդ հանգամանքը էապես դժվարացնւմ է ժամանակակից ուսումնասիրողներին որոշել Պարթև արքաների գահակալության հաջորդականությունը՝ առաջացնելով ժամանակագրական շփոթ։

Մ.թ.ա 250 թ. Սելևկյան տերության նահանգ Պարթևաստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է Սելևկյաններից իր անկախության մասին։ Մոտավորապես նույն ժամանակամիջոցում Արշակ 1-ը իր եղբոր՝ Արշակ Քաջի մահվանից հետո դառնում է Պարն ցեղի առաջնորդ և իր ցեղի հետ գրավում է Պարթևաստանի հյուսիսային Աստաբենե գավառը։ Անդրագորասը սպանվում է այն վերագրավել փորձելու ժամանակ, ինչը թույլ է տալիս Արշակին գրավել ամբողջ Պարթևաստանը։ Սելևյկան տերության արքա Սելևկոս II-ի Պարթևաստանը վերանվաճելու արշավանքը չի հաջողվում և Արշակն ու իր ցեղը կարողանում է ամրապնդվել իր նվաճված տարածքներում։

Ըստ անտիկ աղբյուրների (մ.թ.ա. 246 թ.) Արշակ I-ին (Մ. Խորենացու մոտ անվանված է Արշակ Մեծ) անվանել են Տիրիդատի կամ Տրդատ I-ին։ Ըստ որոշ հեղինակների՝ գահին տիրանալու համար Տրդատը սպանել է իր եղբորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]