Կոստանդին Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Կոստանդին Ա
Կոստանդին Բ
Կիլիկիայի Հայկական Թագավորության Թագավոր
Kostandin III.jpg
Կոստանդին Բ Արքայի դրամը
Իշխանություն 12981299
Թագադրում 1298
Հանձնում Հեթում Բ
Տիտղոսներ Տեր Կապանի
Ծնվել է՝ հունվարի 11, 1277
Ծննդավայր Կիլիկիայի հայկական թագավորություն
Մահացել է՝ 1310
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդիա
Ազգություն Հայ
Նախորդ Սմբատ Ա Հեթումյան
Հաջորդող Հեթում Բ
Տոհմ Հեթումյաններ
Հայր Լևոն Գ
Մայր Կեռանթագուհի
Կրոնական հավատքներ Քրիստոնեություն

Կոստանդին Բ Հեթումյան[1], երբեմն կոչվում է Կոստանդին Ա[2] կամ Կոստանդին Գ[3] (հունվարի 11, 1277[4] - 1310, Կոստանդնուպոլիս), Հայոց թագավոր Կիլիկիայի հայկական թագավորությունում 1298 - 1299 թվականներին, Հեթումյանների թագավորական տնից։ Լևոն Գ-ի և Կեռան թագուհու որդին, Կիլիկիայի Հայոց թագավորության արքաներ՝ Հեթում Բ-ի, Թորոս Գ-ի և Սմբատ Ա-ի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդինը ծնվել է 1277 թվականին Լևոն Գ թագավորի և Կեռան[5] թագուհու ընտանիքում: Սերվում է Հեթումյանների թագավորական տոհմից, և իշխում էր Կապան ամրոցում: 1296 թվականին, իր եղբայրեների՝ թագավորներ Հեթում Բ-ի և Թորոս Գ-ի հեռանալուց հետո, Կոստանդինը օգնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, զավթել իշխանությունը երկրում: Սմբատ Գ-ն իր Հեթում Բ և Թորոս Գ եղբայրներին բանտարկելով բռնագրավեց գահը: Նա այն իշխանավորներից ու հոգևորականներիղ մեկն էր, ովքեր թագադրեցին Սմբատ Ա-ին Սիս քաղաքում[6]: Սմբատի կառավարման ժամանակ Կիլիկիա են ներխուժել եգիպտական մամլուգները, ովքեր ոչնչացնելով մի շարք գյուղեր, սպանել և ստրկության են տարել բազմաթիվ բնակիչների: Երկրի պաշտպանության անկարողությունը առաջացրեց մեծ փոթորիկ դժգոհ ժողովրդի ու ազնվականության մեջ: Այդ նույն ժամանակահատվածում, Սմբատ Ա-ի հրամանով, Բարձրաբերդի բանտում սպանվում է նրանց եղբայրը Թորոս Գ-ն: Այս ամենի հետևանքով, 1298 թվականի հունվարին Կոստանդինը զորքի գուխն անցած՝ տապալում է իր եղբորը՝ բռնակալ Սմբատին և ինքն է զբաղեցնում նրա տեղը: Իշխանության գալուց մեկ տարի անց, 1299 թվականին, Կոստանդինը գահը վերադարձնում է իր ավագ եղբորը՝ Հեթում Բ-ին, ազատ արձակելով նրան բանտից: Հեթում Բ-ն իշխանության գալով, հաշտեցրեց Կոստանդինին Սմբատի հետ և երկու եղբայրներին՝ ուղարկեց Կոստանդնուպոլիս[7]:

Ըստ մեկ այլ վարկածի՝ 1299 թվականին Կիլիկիայի զորքը ուզեց նորից Հեթումին գահ բարձրացնել, Կոստանդինը ապստամբեց, սակայն հաղթվեով, ձերբակալվեց և Կոստանդնուպոլիս գերի ուղարկվեց: Հեթումի մահից հետո 1305 թվականին ազատվեց բանտից, բայց Կիլիկիա չուզեց վերադառնալ:

Կյանքի վերջին տարիները ապրեց Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ մահացավ 1310 թվականին:

Կոստանդինի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. երբեմն արքայի անունը գրվում է ռուսական ոճով՝ Կոստանտին
  2. Մի շարք պատմաբաններ թագավորների համարակալումը սկսում են 1198 թվականից, երբ Կիլիկիայի իշխանը թագադրվեց համաձայն արևմտաեվրոպական ավանդույթների: Հետևաբար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Ա
  3. Որոշ պատմաբաններ համարակալումը սկսում են Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրման օրից (1080 թ.), հաշվի առնելով համարակալման մեջ Թորոս Ա-ի (? - 1129/1130) որդուն - Կոստանդինին, որը մահացել էր հոր մահվանից մի քանի ամիս անց: Դրա համար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Գ: Սակայն այլ աղբյուրներ հարցականի տակ են դնում նրա գոյությունը
  4. Ձեռ. օշ. 100 ա
  5. Ա. Գ. Սուքիասյան, 2009, էջ 84—85
  6. Charles Cawley։ «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341»։ Medieval Lands։ Foundation of Medieval Genealogy։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-09 
  7. Կ. Մութաֆյան, 2009, էջ 73—75


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 665
  • Պատմություն Կիլիկիայի 212.
  • Պատմություն Լամբրոնի 243.
  • Սմբատ պատմիչ 127, 136
  • Սամուել Անեցի շար. 153-155, 164-165
  • Մին. համդ. 46, 48, 49
  • Անանուն ժամանակագրություն, 28 (2 անգամ հիշվում է Տնդին ձևով), 29 (ևս մեկ անգամ հիշվում է այդպես)
  • Զարբհանալեան Գ., Հին դպրութեան պատմութիւն 90.
  • Մ. արքեպ. Օրմանեան, Ազգապատում, Հատոր Ա, Պոլիս, 1815

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png