Կլոդ Մութաֆյան
Կլոդ-Արմեն Մութաֆյան ֆր.՝ Claude Mutafian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1942[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Կլամար |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (2002) և Բարձրագույն նորմալ դպրոց (1966)[2] |
Գիտական աստիճան | agrégation de mathématiques?[2] (1965) |
Ազդել է | մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ |
Երկեր | Q111286471? |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Université Sorbonne Paris Nord?, University of Paris-Sud?, Փրինսթոնի համալսարան և Հավանայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Զարեհ Մութաֆյան |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ պատվավոր դոկտոր (1995) |
![]() |
Կլոդ Մութաֆյան (հուլիսի 27, 1942[1], Կլամար), ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[3], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոդ-Արմեն Մութաֆյանը ծնվել է 1942 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է։
Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ (1965), սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում (1962–1966), ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում (1993)[4]։ 2002 թ. Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով[5]։
Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերէն աշխատությունների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, թարգմանվել նաև հայերեն[6], իսկ 2002 թվականին՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը, 12րդ-14րդ դդ.» ("Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle") աշխատութիւնը։ 2010 թվականին լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան)[7], իսկ 2012 թվականին՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը[8][9]։
Կլոդ-Արմեն Մութաֆյանը երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել
- «Կիլիկիայի հայոց թագավորությունը»՝ Սորբոնի մատուռ (1993)
- «Հռոմ-Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինյան սրահ (1998)
- «Գրի մոգականությունը»՝ Մարսել (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 http://www.acam-france.org/
- ↑ «Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է»»
- ↑ Գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «Հայերը և Երուսաղեմը» զեկուցումն անդրադառնում է մասնավորապես Երուսաղեմում հայոց ներկայության պատմական արմատներին
- ↑ «Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի». Կլոդ- Արմեն Մութաֆյան
- ↑ 12-ից ավելի մայրաքաղաքներ՝ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքում
- ↑ Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը
- ↑ «Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան»/L’Arménie du Levant (XIe-XIVe siècle) գրքի շնորհանդեսը»։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կլոդ Մութաֆյան, Մերձավոր Արևելքի Հայաստանը Archived 2015-10-27 at the Wayback Machine.
- Կլոդ Մութաֆեան, Ժամանակի վկան
- Կլոդ֊Արմէն Մութաֆեան. «Կիլիկեան Հայաստան - պատմագիտական սխալներ»
- Հարցազրույց պրոֆեսոր Կլոդ֊Արմէն Մութաֆեանի հետ
- Կլոդ Մութաֆյան Archived 2014-05-29 at the Wayback Machine.
- Հայաստանը Ֆրանսիայի բարեկամը չէ, այլ՝ փոքրիկ քույրիկը
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կլամար քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսահայ պատմաբաններ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսահայ մաթեմատիկոսներ
- Ֆրանսահայ հայագետներ
- Երևանի պետական համալսարանի դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ պատվավոր դոկտորներ
- Հայագետներ
- Ֆրանսիացի պատմաբաններ