Հավանայի համալսարան
Հավանայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1728 |
Հիմնադրիր | Իննոկենտիոս XIII |
Ընդհանուր անձնակազմ | 1910 մարդ |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հավանա |
Կայք | uh.cu |
![]() |
Հավանայի համալսարան, հապավում UH (իսպ.՝ Universidad de La Habana), համարվում է Կուբայի հեղինակավոր համալսարաններից մեկը։ Գտնվում է Հավանայի Վեդադո հայտնի շրջանում։ Համալսարանը հիմնադրվել է 1728 թվականին, դարձել է աշխարհի հեղինակավոր համալսարաններից մեկը։ Այսօր UH -ում գործում են 14 ֆակուլտետներ, որոնցում սովորում են 60 հազար ուսանողներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում համալսարանն ուներ կրոնական ուղղվածություն և ստացել էր Real y Pontificia Universidad de San Gerónimo de la Habana անվանումը, որը թարգմանաբար նշանակում է Սբ. Հերոնիի անվան թագավորական և քրիստոնեական համալսարան։ 18-րդ դարի բոլոր հեղինակավոր համալսարանները, որոնք հիմնադրվել էին իսպանացիների կողմից, պետք է ստանային միապետի կամ Պապի թույլտվությունը, այդ պատճառով էլ համալսարանների անվանումներին կցված էին արքայական կամ պապի բառերը։ Հավանայի համալսարանի բացման թույլտվությունը ստացվել է Ֆիլիպ V թագավորի և Իննոկենտիոս XIII պապի կողմից։ 1842 թվականին համալսարանը փոխեց իր կարգավիճակը և սկսեց իր ուսանողներին ապահովել աշխարհիկ կրթություն։
Սկզբում Real y Literaria Universidad de La Habana անվանումը վերափոխվեց թագավորական և Գրականության համալսարան, Իսկ ավելի ուշ Ազգային համալսարան։ 1952 թվականին Կուբայում իշխանության գլուխ անցավ Ֆուլգենսիո Բիստան, և համալսարանը դարձավ հակակառավարական ցույցերի կենտրոն։ Ի պատասխան այդպիսի գործողությունների, գեներալը փակել տվեց համալսարանը։ Միայն 1959 թվականին՝ Ֆիդել Կաստրոյի իշխանության օրոք նորից բացվեց համալսարանը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում գործում են 14 ֆակուլտետներ։ Ուսուցումն իրականացվում է 25 տարբեր մասնագիտությունների գծով, իսկ ուսանողների թիվը հասնում է 60 հազարի։
Ֆակուլտետներ
- Կենսաբանության
- Դեղագործության և սննդարդյունաբերության
- Ֆիզկուլտուրայի
- Աշխարհագրական
- Մաթեմատիկա և համակարգչային տեխնիկայի
- Հոգեբանության
- Քիմիայի
- Գրականության և արվեստի
- Հաղորդակցության
- Իրավաբանության
- Պատմության և փիլիսոփայության
- Տնտեսագիտության
- Տուրիզմի
- Հաշվապահական հաշվառում և ֆինանսներ։
Հավանայի համալսարանում գործում է նաև հեռավար ուսուցում։
Հայտնի դասախոսներ և ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիդել Կաստրո, հեղափոխական և քաղաքական գործիչ, Կուբայի նախագահ։ 1950 թվականին ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան
- Ռաուլ Կաստրո, Ֆիդել Կաստրոյի եղբայրը և դաշնակիցը, Գերագույն խորհրդի և մինիստրների խորհրդի նախագահ
- Խոսե Լեսամա Լիմա, բանաստեղծ, վիպասան, էսսեիստ։ Համալսարանն ավարտել է 1938 թվականին
- Էմիլիո Նունես Պորտունդո, Կուբայի վարչապետ, Գյուղատնտեսության նախարար, եվրոպական երկրներում Կուբայի դեսպան։ Համալսարանն ավարտել է [[1919 թվականին]]
- Խոսե Մարիա Էրեդինա , պոետ, քաղաքական գործիչ։
Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուսնիեր Վիերա — հաշվողական տեխնիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։
Պատվավոր գիտական դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անատոլի Ալեքսեևիչ Լոգունով, սովետական և ռուսական ֆիզիկայի տեսաբան, ՄՊՀ ռեկտոր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |