Սմբատ Բ Տիեզերակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Սմբատ Բագրատունի (այլ կիրառումներ) 
Picto infobox prétendant à un trône.png
Սմբատ Բ Տիեզերակալ
Haghpat Surb Nshan.jpg
Սմբատ Բ Բագրատունի արքա Հայոց և իր կրտսեր եղբայր Գուրգեն-Կյուրիկե Ա Բագրատունի արքա Տաշիր-Ձորագետի
Մահացել է՝ 989
Վախճանի վայր Անի, Կարսի նահանգ, Թուրքիա
Տոհմ Բագրատունիներ
գերիշխան
Հայր Աշոտ Ողորմած
Մայր Խոսրովանույշ
Կրոնական հավատքներ Հայ Առաքելական Եկեղեցի

Սմբատ Բ Տիեզերակալ (ծն. թ. անհայտ 933-937 – 989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։

958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։