Փառիսոսի թագավորություն

Փառիսոսի թագավորություն կամ Փառնեսի թագավորություն, հայկական ավատատիրական պետություն 10-11-րդ դարերում։ 10-րդ դարի սկզբին Արցախ և Ուտիք նահանգների, ինչպես նաև Կամբեճան գավառի տեր Համամ Գրիգոր Առանշահիկի որդին՝ Սահակ Սևադան, իր ժառանգական տիրույթ Փառնես գավառին միացնելով Ուտիքի Գարդմանք և Ձորոգետ գավառները, հիմնել է Փառիսոսի իշխանությունը։
Թագավորությունը գոյություն է ունեցել 970-ականների կեսերից կամ 980-ականների սկզբից մինչև մ.թ. 1003/1004 թվականները։ Թագավորությունը կոչվել է նաև Գարդման, կախված նրանից, թե որտեղ է գտնվել թագավորների նստավայրը՝ Փարիսոսի ամրոցում, թե Գարդմանի ամրոցում, որոնք գտնվում էին միմյանց մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| [1] | |
10-րդ դարի կեսին Սահակ Սևադայի որդի Հովհաննես-Սենեքերիմը իրեն հռչակել է թագավոր, որին ճանաչել է Հայոց Բագրատունյաց կենտրոնական թագավորության թուլացման գործում շահագրգռված Բյուզանդական կայսրությունը՝ Սենեքերիմին ուղարկելով արքայական թագ և ծիրանի։ Թագավորության կենտրոնն է դարձել Փառիսոս ավանը։
Հայոց Բագրատունի Գագիկ Ա թագավորը, չհաշտվելով Փառիսոսի թագավորության գոյության հետ, շուտով պայքար է սկսել նրա դեմ, իրեն դաշնակից դարձնելով Գանձակի քուրդ ամիրա Փադլունին։ Պայքարը շարունակվել է նաև Սենեքերիմի մահից (1003) հետո, նրան հաջորդած Փիլիպպեի օրոք, որի արդյունքում միացվել է հայոց միասնական պետությանը[1]։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1003-1004 թվականներին՝ Սենեքերիմի և Գրիգորի գահակալությունից հետո, Հայկից սերված Փառիսոսների տոհմը վերացել է, և նրա տիրույթները բաժանվել են Անիի Գագիկի և «Գանձակի ամիրա Փաթլունի» միջև[2][3]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ասողիկ 1-29 Asoghik». historians.armeniancathedral.org. Վերցված է 2025-12-06-ին.
- ↑ Վ. Մինորսկի, «Կովկասի պատմության ուսումնասիրություն», Լոնդոն, 1973, էջ 71 (անգլերեն)
- ↑ «patlun - w12896». historians.armeniancathedral.org. Վերցված է 2025-12-06-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |