Սահակ Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Սևադա
Դրոշ
Իշխան
10-րդ դարի սկիզբ - 940 թ.
Նախորդող Համամ-Գրիգոր Բարեպաշտ
Հաջորդող Գրիգոր Մեծ
Ժառանգորդ Սենեքերիմ-Հովհաննես Սևադա, Գրիգոր Մեծ
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)
Ծննդյան օր մոտավորապես 895 թ.
Ծննդավայր Ուտիք
Վախճանի օր 940 թ.
Դինաստիա Առանշահիկ
Հայր Համամ-Գրիգոր Բարեպաշտ
Զավակներ Սենեքերիմ-Հովհաննես Սևադա, Գրիգոր Մեծ, Սահականուշ, Շահանդուշտ

Սահակ Սևադա (մոտ 895-940), հայ իշխան հայկական Առանշահիկների իշխանատոհմից (արքայատոհմից), Գարդմանքի կառավարիչ։ Սահակ Սևադայի իշխանությունը տարածվում էր Ուտիքի տարածքի մեծ մասում[1] և Արցախի հյուսիսում։ Հայաստանի Աշոտ Բ թագավորի հետ միասին նպաստել է հայկական կենտրոնացված պետության ձևավորմանն ու ամրապնդմանը։ Այդ ընթացքում ճնշել է Մովսես Ուտեացու ապստամբությունը։ Սակայն քաղաքական իրադրության փոփոխության հետևանքով, որը պայմանավորված էր թագավորի և Սյունիքի իշխան Սմբատի միջև առաջացած տարաձայնությամբ, Սահակ Սևադան սատարում է վերջինիս՝ չնայած իր դուստրերից Սահականուշը ամուսնացած էր Աշոտ Բ-ի հետ։ Կռվի ժամանակ Սահակ Սևադան թագավորի կողմից գերևարվում է։ Իշխանին և իր որդի Գրիգորին Աշոտ Բ-ն կուրացնում է։ Մյուս որդին՝ Հովհաննես Սենեքերիմը դառնում է Փառիսոսի կառավարիչ՝ ստեղծելով Փառիսոսի իշխանությունը։[2][3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]