Համամ Արևելցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համամ Արևելցի
Թագավոր Հայոց Արևելից Կողմանց
Իշխանություն9-րդ դարի 2-րդ կես
ՏոհմԲագրատունիներ
լեզվաբան

Համամ Արևելցի, Համամ-Գրիգոր, Համամ Բագրատունի, Համամ Բարեպաշտ, (ծ. և մ. թթ, անհայտ), 9-րդ դարի 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց։

Կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր դեր է կատարել Արևելից Կողմանց պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին։ Բագրատունիների թագավորության ենթակա Համամ Արևելցու Հայոց Արևելից Կողմանց թագավորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը (Արցախ, Ուտիք, Կամբեճան)։ Նպաստել է Հայոց եկեղեցու և նրա Աղվանից թևի միջև եղած տարաձայնությունների հարթեցմանը։ Պահպանվել է Համամ Արևելցու երկու արձանագրություն, մեկը՝ Մեծ Մազրայում («Գրիգոր Ադրներսեհյան»-«Ադրնարսեհի որդի» անունով»), 881 թվականին կանգնեցված խաչարձանի վրա, մյուսը՝ «Համամ» անունով, Տիգրանակերտ քաղաքի ավերակների մոտ գտնվող Սոֆուլու գյուղում, առանց թվականի։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png