Սենեքերիմ-Հովհաննես Սևադա
Արտաքին տեսք
| Սենեքերիմ-Հովհաննես Սևադա | |
| Ծննդյան օր | անհայտ |
|---|---|
| Վախճանի օր | 959 կամ 1003 |
| Դինաստիա | Արշակունիներ |
| Հայր | Ichkanik d'Héréthie? |
Չշփոթել Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի հոդվածի հետ։
Հովհաննես Սենեքերիմ (անհայտ - 959 կամ 1003), Փառիսոսի թագավոր մոտ 958 թվականից։
Սահակ Սևադայի որդին։
Հորից ժառանգություն ստանալով Փառնես (Փառիսոս) գավառը, հիմնադրել է Փառիսոսի թագավորությունը, որը ճանաչել են Պարսից արքունիքը և բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Դավիթ Մագիստրոսը։ Վերջինս, ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Սենեքերիմին ուղարկել է «թագ և արքայական ծիրանի»։
Հայ Բագրատունիները հավանաբար չեն ընդունել Սենեքերիմի թագավորությունը։ Այդ մասին է վկայում Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացու Արցախ կատարած այցելությունը, որի նպատակն էր մեղմել անջատամետ ձգտումները։ 10-րդ դարի վերջին Սենեքերիմը եղբոր՝ Խաչենի տիրակալ Գրիգորի հետ գոյության պայքար է մղել Գանձակի ամիրա Փադլունի դեմ։ Սենեքերիմի գահը ժառանգել է եղբորորդին՝ Փիլիպպեն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի։ Ե․ 1969
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 292)։ |