Թորոս Թորամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թորոս Թորամանյան
Թորոս Թորամանյանը Անիում 1907թ..jpg
Թորոս Թորամանյանը Անիում, 1907 թվական
Ի ծնե հայ․՝ Թորոս Հարությունի Թորամանյան
Ծնվել է մարտի 18, 1864(1864-03-18)
Ծննդավայր Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն
Մահացել է մարտի 1, 1934(1934-03-01) (69 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն

գիտնական,

ճարտարապետության տեսաբան, ճարտարապետ
Կրթություն Istanbul State Academy of Fine Arts
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Թորոս Թորամանյան Վիքիքաղվածքում
Թորոս Թորամանյան Վիքիդարանում
Toros Toramanian Վիքիպահեստում

Թորոս Թորամանյան (մարտի 18, 1864(1864-03-18), Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն - մարտի 1, 1934(1934-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ եւ լուսանկարիչ: Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրը:

Մանկությունը եւ ուսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թվականին, հողագործի ընտանիքում։ 1878 թվականին 14 տարեկանում զրկվել է ծնողներից։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Մուշեղեան վարժարանում։ 1883 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Կ. Պոլիս, որտեղ աշխատել որպես քարկոփի եւ ապա հյուսնի աշկերտ, նույն ժամանակ պատրաստվելով համալսարանական մուտքի քննություններին։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։

Թորամանյանը՝ ճարտարապետությունից դեպի գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո նույն քաղաքում աշխատում է որպես ճարտարապետ, նախագծում մենատներ: 1895 թվին Կ.Պոլսո հայ բնակչության հանդեպ երկօրյա կոտորածներից հետո լքել է Կ.Պոլիսը և մեկնել է Բուլղարիա: 1896-1900 թթ. ապրել է Բուլղարիայում, զբաղվել շինարարությամբ, նախագծելով մի քանի շենքեր, գլխավորապես հարուստ հայերի (Մանուկյանների, Սարգիս Ֆադյանի, Դանիել Բուլղարացու և այլն) համար։ Մի կարճ ժամանակով ապրել է նաև Ռումինիայում: Սակայն նրան ավելի շատ հետաքրքրել է ճարտարապետության տեսությունը։ Այդ նպատակով 1900 թվականին այցելել է Հունաստան, ապա Եգիպտոս և Իտալիա անձամբ մոտիկից հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներին ծանոթանալու համար։ 1902 թվականին մեկնել է Փարիզ՝ Սորբոն, ուր հետևել է ժամանակի հայտնի ճարտարապետության պատմության պրոֆեսորների դասախոսություններին, ճարտարապետության պատմության և արվեստի մասին: Զբաղվել է արևելյան հնագիտական առարկաների ուսումնասիրությամբ։

Անիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորամանյան 1903-ին կարճ ժամակով վերադառցել է Բուլղարյա: Սակայն նույն թվականին գարնանը Փարիզաբնակ հայագետ Կարապետ Պասմաճյանի առաջարկով, եւ նրա հետ միասին, երեք ամսով գնացել է Անի ուսումնասիրություններ կատարելու համար: Սակայն Անին մեծ անակնկալ կլինի Թորամանյանին համար: Այս կապակցությամբ Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածին մեջ գրել է՝ «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի: Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»:

Այս տողերով Թորամանյան ակնարկել է այն հարցին որ որ մինչեվ 20-րդ դարի սկզբը, հայկական ճարտարապետությունը ճանաչվցած չեր որպես ինքնուրույն ճարատարապետական ոճ ունեցող առանցին դպրոց: Այս մասին Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածին մեջ գրել է՝«Դժբախտաբար, ոչ մեկ տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժնի մը, ոճերու ուսումնասիրությանց շարքին մէջ: Հետեւաբար հայ ոճի մը գոյութեանը չէի երեվակայեր իսկ»: Հենց այս պատճառով Թորամանյան որոշել է մնալ Անի եւ անձամբ ուսումնասիրել հայ ժողովրդի քարակերտ ժառանգությունը: Այդ որոշման իրականացման նպաստել է հայտնի հնագետ Նիկողայոս Մառի Անի գտնվելը, որը երկրորդ անգամ ըլլալով եկել էր Անի պեղումներ կատարելու: Թորամանյան Մառի կատարյալ նեցուկը վայելել է, ինչպես նայեվ նյութական աջակցությանը:

Զվարթնոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1904-ին մեկնել է Էջմիածին ուսումնասիրելու համար վաղ միջնադարյան հայ ճարտարապետության հուշարձանները: Այդպիոսով նա հասել է Զվարթնոց, որտեղ 1900 թվականից պեղումներ էր սկսել Խաչիկ Վարդապետ Դադյանը: Խաչիկ Վարդապետը չունենալով այն մասնագիտական որակավորումը ինչպիսին ուներ Թորամանյանը, պեղումները արդեն դադարեցրել էր երբ Թորամանյանը հասել է այնտեղ, առանց կարողացած լինելու գործը ավարտին հասցնել: Մինչ այդ պեղումները, Զվարթնոց տաճարի ավերակները դաղված եղել են հողի թանձր շերտի տակ: Տաճարը ինքնատիպ կոթող լինելով, եւ գրեթե ավերակ վիճակով մեզ հսասած լինելով, իսկական հանելուկ մը պարզել է զայն տեսնողների համար: Կառոյցի սկսբնական տեսքը, ինչմես նայեվ հատակագծում երեվցող յուրահատուկ ձեվերի իմաստը ոչ ոք կարողացել էր հասկանալ: Թորամանյանի գլխավորությամբ վերսկսել են պեղումները: Ան լծվել է տաճարի հորինվածքի մանրամասն ուսումնասիրության, որոնց արդյունքները 1905-ին հրատարակել է Թիֆլիսում հրատարակվող Մուրճ մասագրին մեջ ,«Զվարթնոց եկեղեցին» հոդվածով: Այստեղ Թորամանյան առաջարկել է տաճարի իր վերակազմությունը, ըստ որի այն եղել է բոլորակաձեվ հատակագծով եռահարկ գմբեթավոր կառոյց: Թորամանյանի տեսությունը կասկածանքով է ընդունվել հայ հասարակության կողմից, եւ բազմաթիվ վեճերու առիթ էր հանդիսացել, պարզ այն պատճառավ որ մինջ այդ ոչ ոք նման բան տեսել էր, եւ այն ժամանակվա համար դա մի չափազանց անսովոր բան էր:

Վեճերը վերջապես վերջ են գտել երբ Նիկողայոս Մառը Անիում Գագիկաշեն սբ.Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերել է Գագիկ Ա. թագավորի արձանը՝ տաճարի մանրակերտը ձեռքին: Այսպիսով հաստատվել է որ Թորամանյանին հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն վերարտադրել շինության ծավալատարածական կառուցվածքը, քանի որ համաձայն պատմական աղբյուրների, Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։

Վիյեննա, Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով[խմբագրել | խմբագրել կոդը]

1913-ին Թորամանյանը Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով մեկնել է Վիյեննա, միասնաբար հայկական ճարտարապետության մասին աշխատություն մը գրելու նպատակավ: Որոշ ժամանակ անց նա որոշել է հետ վերադառնալ Հայաստան, որոշ լրացումներ կատարելու համար: Սակայն սկսել է Առաջին աշխարհամարտը, եւ նա հետ չի կարողացել գնալ Վիյեննա:  Թորամանյան իր հետ տարած է եղել իր ահագին արխիվը, ինչպես գծագիրներ, լուսանկարներ, գրարումներ եւ այլն, եւ որոնք վերջնականապես մնացել են այնտեղ, Ստրժիգովսկու մոտ, առանց որ Թորամանյանը կարողանա նրանք հետ վերադարձնել: 1918-ին Ստրժիգովսկին ինքնուրույն հրատարակում է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» իր երկհատորանոց աշխատությունը, ամբողջությամբ հիմնվելով Թորամանյանի նյութերի վրա, ի հարկե առանց մոռանալու հիշելու Թորամանյանին որպես նյութերի հեղինակ:

Հետագա գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1909 թթ. հայտնի հնագետ Նիկողայոս Մառի արշավախմբին հետ միասին մասնակցել է Անիում տարվող պեղումներին, ուսումնասիրել, չափագրել եւ լուսանկարել է նրա ավերակների ողջ ճարտարապետական ժառանգությունը (եկեղեցիներ, պալատներ, պարիսպներ և այլն), ինչպես նաև կատարել նրանցից որոշների վերակազմությունը։

Որպես հետազոտողի, Թ. Թորամանյանը  իր բեղուն գործունեության տարիներին կատարել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների չափագրություններ, լուսանկարներ եւ վերակազմություններ: Ան Հրատարակել է նաև բազմաթիվ հոդվածներ, սակայն չի հասցրել գրել ամբողջական գրքեր: Իր մահվանից հետո տպագրված գրքերը ավելի շուտ իր աշխատանքների ժողովածումեր են:


1921 թվականին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։

Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում ։

Թ. Թորամանյանը չափազանց կարեվոր ներդրում է ունեցել հայկական ճարտարապետության միջազգային գնահատման գործում: Նրա արած գործը, բազմաթիվ զրկանքներու գնով, կարելի է համեմատել ամբողջ գիտահետազոտական հիմնարկի մը աշխատանքին հետ: Նա ոչ միայն եղել է հմուտ մասնագետ, այլ նվիրյալ հայ մը, որ զինված էր անսահման սիրով դեպի հայ ճարտարապետությունը: Հայ մշակույթի համար իր ըրած վիթխարի գործին համար, իրավամբ, նրան համարում ենք հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հայր:

Իր աշխատանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները։

Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թ. Թորամանյանի ստեղծած նյութերով՝

  • Յո. Ստրժիգովսկի. «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»,
  • Toros Toramanian 2014 Armenian stamp.jpg
    Կ. Ղաֆադարյան. «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության»։

Գրականություն Թորամանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Թորոս Թորամանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։ Aquote2.png
Aquote1.png Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս Ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի։ Նա մեր հոյակապ ավերակների ու հուշարձանների, նույնքան հոյակապ երգիչն է։ Aquote2.png
Aquote1.png Տիտանական ջանքերի, մտքի ու զգացմունքների լարման գնով, համաշխարհային և հայ կուլտուրայի իմացության հողից ելնելով, նա թափանցել էր ժամանակի խորքերը և բյուրեղյա մաքրությամբ դուրս հանել այն մարգարիտները, որոնք զուտ ազգային են։ Ողջ աշխարհին ապացուցեց հայկականը... Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]