Նուբար Պապուխյան
Արտաքին տեսք
Նուբար Պապուխյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1932 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | նոյեմբերի 27, 2001 (69 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ (1957) |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Նուբար Ծերունի Պապուխյան (նոյեմբերի 14, 1932, Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 27, 2001), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության թեկնածու (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուբար Պապուխյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1957-1958 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի հատուկ գիտավավերականգնման արվեստանոց վերականգնող ճարտարապետ, չափագրել է Խոր Վիրապ, Բղենո-Նորավանք և Ցաղացքար վանքերը, Եղեգիսի Սուրբ Նշան և Զորաց, Գնդեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Արուճի Սուրբ Գրիգոր տաճարը։ 1958-1995 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972 թվականից՝ ավագ գիտաշխատող, զբաղվել է հայկական ժողովրդական ճարտարապետության հարցերով։ 1995 թվականից բնակվել է Լոս Անջելեսում[1]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը», 1972։
- «Թորոս Թորամանյան. Կյանքը և գործը», 2005։
- «Ժամանակակիցները Թորոս Թորամանյանի Մասին», 2005։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.