Ռուզան Քյուրքչյան
Արտաքին տեսք
Ռուզան Քյուրքչյան | |
---|---|
Ռուզան Քյուրքչյանը «Վերածնունդ» քանդակի մոտ | |
Ծնվել է | մարտի 11, 1930 |
Ծննդավայր | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2002 (72 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ստեղծագործություն(ներ) | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, Երիտասարդական և Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհված բժշկական ինստիտուտցիներին |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Ստեփան Քյուրքչյան |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ruzan Kyurkchyan Վիքիպահեստում |
Ռուզան Գուրգենի Քյուրքչյան (օրիորդական ազգանունը` Մալխասյան, մարտի 11, 1930, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2002, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Սկզբնական շրջանում աշխատել է հաստոցային քանդակագործության բնագավառում։ 1960-ականներից Ռուզան Քյուրքչյանի գործերում ի հայտ են եկել քանդակագործության և ճարտարապետության տարրերի համադրումներ[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի գլխավոր հուշապատը, 1965 թվական, տուֆ
- «Արևելք»
- «Հասմիկ»
- «Գևորգ Բաշինջաղյան»
- «Կոմունար»
- «20 թիվ»
- «Կարբիդագործը»
- «Առատություն»
- «Դաշինք»
- «Ընտանիք», 1968 թվական, բրոնզ
- «Գարուն», 1968 թվական, բրոնզ
- «Վերածնունդ», 1972 թվական, բրոնզ
- «Վարպետ Օհանը», 1972 թվական, դիմաքանդակ, Հայաստանի ազգային պատկերասրահ, բրոնզ
- «Կոմիտաս», դիմաքանդակ, բրոնզ
- «1988», կոմպոզիցիա, 1988 թվական, բրոնզ
Մեջբերումներ Ռուզան Քյուրքչյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուզանի գործը կրում է մեծ Ատտիկայի ոգին։ Նա իսկական արձանագործ է, մեր հայ իրականության մեջ այն բացառիկներից, որ զգում է ֆորման իր կոսմիկական ամբողջության մեջ»[2] |
«Եթե Քյուրքչյանի մյուս գործերը լավն են, այս մեկը կատարյալ է։ Նստած կնոջ միջոցով պատկերված Հայաստանը հառնում է կյանքով, հաստատակամությամբ, նաև կորովով»։ - Վահե Պողոսյան
|
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցն անվանակոչվել է Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի անունով[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Երիտասարդություն» 1981, Երիտասարդական մետրոյի կայարանի պատի բրոնզե քանդակը
-
Թորոս Թորամանյանին նվիրված հուշարձան, 1985, Երևան, Պուշկինի փողոց
-
Կոմիտասի անվան պանթեոնի գլխավոր հուշապատ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. Айвазян, Рузан Кюркчян, (Буклет). Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՌՈՒԶԱՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ «ՆՍՏԱԾ ԿԻՆԸ»
- ↑ Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել