Jump to content

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԿառավարական 3 տուն, 1-ին հարկ
Հիմնադրվել է1990
ՏնօրենԶարուհի Հայրապետյան
40°10′38.5763″N 44°30′59.1570″E / 40.177382306°N 44.516432500°E / 40.177382306; 44.516432500
Կայքarchmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային անգարան-ինստիտուտ, ստեղծվել է Հայաստանի կառավարության որոշմամբ 1990 թվականին որպես «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»: Հայաստանի կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշմամբ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության[1][2]։ Կրում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Տնօրեններ՝

1990-2016 թթ․     հիմնադիր տնօրեն՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյան

2016-2018 թթ․ ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյան

2018-2019 թթ․ արվեստագետ, քննադատ և համադրող Ռուբեն Արևշատյան

2019-2023 թթ․ լրագրող Մարկ Գրիգորյան

2024 թ-ից թանգարանագետ Զարուհի Հայրապետյան

Որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ՝ ստեղծվել է Հայաստանի կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ։ Հայաստանի կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04732) միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04756)[3][4]:

2002-2016 թվականներին թանգարանն իրականացրել է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում[5]։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը իրականացնում է անհատ ճարտարապետների կյանքին և գործունեութկանը նվիրված անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև թեմատիկ և մասնագիտական ցուցադրություններ թանգարան-ինստիտուտի «Տրդատ» և «Թամանյան» ցուցասրահներում։ Թանգարանի ֆոնդ-արխիվը շարունակաբար համալրվում է նորանոր նմուշներով՝ նվիրված հայ ճարտարվեստին և շինարվեստին, քաղաքշինության պատմությանը։

Թանգարանի տարածքում տեղադրված է Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտա-մշակութային հաստատություն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։ Թանգարանում հավաքված նյութերն ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

Թանգարանը գիտա-հետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտա-մշակութային և ուսումնական ծրագրերի զարգացման գործընթացին։ Թանգարանը, գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտա-ուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։

Թանգարան-ինստիտուտի լրիվ անվանումն է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), կրճատ՝ ԱԹՃԱԹԻ։ Թանգարանը ունի իր տարբերանշանը (հեղինակ՝ Հ. Սամուելյան)։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետ Սոս Մանուկյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդեսից հատված։
Ֆոնդ-արխիվ

Թանգարանի ֆոնդում պահպանվում են ավելի քան 86000 անուն արխիվային նյութեր։  Ֆոնդ-արխիվի սպասարկումը կատարվում է 10։00-16։00, ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից։

Գրադարան

Թանգարանի գրադարանում ամբարված է մոտ 5000 անուն մասնագիտական գրականություն։ Գրադարանում սպասարկումը կատարվում է տեղում։

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան-ինստիտուտում կազմակերպվում են ցուցահանդեսներ, մրցույթներ, շնորհանդեսներ, սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ և կրթական ծրագրեր։ Թանգարանը կազմակերպում է նաև շրջիկ ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում։

Նալբանդյան 4/1, Կառավարական 3 տուն, 1-ին հարկ։

Թորոս Թորամանյանի դիմաքանդակը, քանդակագործ` Ռուզան Քյուրքչյան
Ալեքսանդր Սահինյանի դիմաքանդակը, քանդակագործ` Սամվել Ղազարյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ կառավարության 31 մարտի 2016 թվականի N 350-Ն որոշում». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Քաղաքաշինության նախարարությունը անդրադարձել է Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցին». Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  3. «ՀՀ կառավարության 31 մարտի 2016 թվականի N 350-Ն որոշում». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  4. Ալեքսանդր Թամանյանի ինստիտուտ-թանգարանի գոյությունը վտանգված է
  5. ՀՀ կառավարության որոշում, 15 օգոստոսի 2002 թվականի N 1401-Ն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]