Ալեքսանդր Սահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Սահինյան
Ալեքսանդր Սահինյան1.jpg
Ի ծնեԱլեքսանդր Արամի Սահինյան
Ծնվել էհուլիսի 15, 1910(1910-07-15)
ԾննդավայրՎարդաբլուր, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է1982
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ալեքսանդր Արամի Սահինյան (1910, հուլիսի 3 (հուլիսի 15), Վարդաբլուր (Լոռու մարզ) -1982, դեկտեմբերի 4, Երևան), հայ ճարտարապետ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ճարտարապետության թեկնածու (1952

Արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանի եղբայրն է։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1938-1940 թթ. աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1946 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ արվեստի ինստիտուտում (1958-1982 թթ. ճարտարապետության ամբիոնի վարիչ)։ 1952 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը» թեմայով։

Սահինյանի նախագծերով Երևանում ստեղծվել են սանիտարաբակտերիոլոգիական ինստիտուտի շենքը (1938), կրկեսի դահլիճը (1939-1940

1984 թվականին հետմահու արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի[1]։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի անտիկ և վաղ միջնադարի ճարտարապետությանը։ Մասնակցել է Գառնիի ամրոցի պեղումներին, ղեկավարել է Էջմիածնի մայր տաճարի, Երերույքի և Քասաղի բազիլիկների, Զովունիի պեղումները, կազմել Գառնիի տաճարի վերակազմության նախագիծը (1967-1968), ղեկավարել վերականգնման աշխատանքները (1969-1975, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1975

1944 թվականին Ապարանի շրջկենտրոնի Քասաղի բազիլիկի պեղումները սկսելու օրվանից մինչև կյանքի վերջը Սահինյանը նվիրվել է հայ հին ճարտարապետության ուսումնասիրության գործին։ Սահինյանը մշակել է Հայաստանի վաղ քրիստոնեական բազիլիկները և Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետությունը։

Էջմիածնում պեղումներ կատարելիս Սահինյանը պարզել է Մայր տաճարի բազիլիկ բնույթը (նախ՝ միանավ, ապա՝ եռանավ), որի զարգացման առանձնահատկությունն է կազմել բազիլիկի վերականգնում-վերափոխումը խաչաձև կենտոնագմբեթ շենքի` 480 թ., Վահան Մամիկոնյանի օրոք կատարված եկեղեցու վերանորոգման ժամանակ։

Հռիփսիմեի տաճարի հիմքերն ուսումնասիրելիս Սահինյանը գտել է վանքի մերձակայքում, կամ գուցե և նրա տեղում երբեմնի անտիկ կառույցի, ըստ երևույթին` տաճարի մշակված մանրամասներ։

1949 թվականին աշխատում էր Գառնիում որպես արշավախմբի ճարտարապետ։ Նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել Գառնիի ամրոցի պարիսպը, հեթանոսական տաճարը, Արշակունիների պալատական համալիրն անտիկ բաղնիքով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սահինյանը հեղինակ է ՀՍՍՀ ԳԱ գիտական հանդեսներում տպագրված մի շարք հոդվածների, ինչպես նաև «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը», «Հայաստանի անտիկ ու վաղ միջնադարյան ճամանակաշրջանի ճարտարապետություն» գլուխները «Հայ ճարտարապետության ակնարկներում», «Գառնի-Գեղարդ», «Գառնի ամրոցի անտիկ շրջանի ճարտարապետական կառույցները», «Էջմիածին» և այլ աշխատությունների։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ա. Տիրացյան «Ալեքսանդր Սահինյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1982, էջ 231-232

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005