Վարդաբլուր (Լոռու մարզ)
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաբլուր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Վարդաբլուր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Մակերես | 1349,0 հեկտար | ||
ԲԾՄ | 1325 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1178 մարդ (2004)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Վարդաբլուր, գյուղ Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է Գարգառ գետի երկու ափերին՝ ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր կետը սուրբ Սարգիս լեռն է՝ 1550 մ։
Գյուղի տարածքը 1349,0 հա է, որից կառուցապատման տակ է 119,0 հա, վարելահողեր՝ 803,0 հա, խոտհարք՝ 153,0 հա, արոտավայրեր՝ 203,0 հա, պահուստային անօգտագործելի հողեր՝ 68,0 հա։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու բանջարաբուծությամբ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդաբլուրում առաջին դպրոցը բացվել է 1892 թվականին, որը ղեկավարել է գյուղի քահանա Եղիա Զոհրաբյանը։ Նա ավարտել է Գևորգյան ճեմարանը, սովորել Լայպցիգի համալսարանում և տիրապետել է հինգ լեզվի։ 1923 թվականին գյուղացիների միջոցներով 4 դասարանի համար կառուցվել է դպրոցական շենք։ 1932 թվականին դպրոցը դարձել է յոթնամյա, իսկ 1944 թվականին տվել է միջնակարգ կրթությամբ առաջին շրջանավարտները։ 1979 թվականին կառուցված դպրոցի տիպային շենքը Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավերվել է։ Դպրոցի տնօրեններ են աշխատել Վաղարշակ Հարությունյանը, Նավասարդյանը, Վաղինակ Ամիրխանյանը, Շավարշ Սարգսյանը, Կորյուն Հակոբյանը, Զավեն Վարդանյանը, Նվարդ Վարդանյանը։ 1992 թվականից տնօրենն է Հայկարամ Հարությունյանը։ Դպրոցն ունի արժեքավոր հավաքածուներով հարուստ ազգագրական թանգարան։ 2020 թվականից սկսել է գործել տեղեկատվական տեխնոլոգիաների Արմաթ լաբորատորիան։
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդաբլուրի բնակիչները մեծամասամբ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ 2011 թվականից գյուղում վերաբացվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին (1876 թ․), որի հոգևոր սպասավորն է Տեր Մերուժան քահանա Սողոյանը։
2017 թվականին եկեղեցու զանգակատան շինարարության համար կազմակերպվել է համագյուղական դրամահավաք։ Հավաքված միջոցներով 2020 թվականի մայիս ամսին ավարտվեցին զանգակատան շինարարական աշխատանքները, իսկ նույն թվականի օգոստոսի 23-ին տեղի ունեցավ զանգակատան օծման արարողությունը։
Մշակույթ. Գյուղն ունի մշակույթի տուն, որ կառուցվել է 1975 թ։ Հայտնի է որ գյուղում նախկինում գործել են թատերախմբեր, որոնք ներկայացումներով հանդես են եկել տարբեր գյուղերում։ 19-րդ դարի վերջերին տարածաշրջանում հայտնի է եղել վարդաբլուրցի աշուղ Մարտիրոսը (Ռեհան Իսրայելյան)։ Վարդաբլուրում է գրի առել Կոմիտասը նշանավոր, «Հորովելն», ու «Կալի երգը»։ Օլգա Թումանյանի վկայմամբ Հազարան բլբուլի տարբերակներից մեկը բանաստեղծը գրի է առել Վարդաբլուրում, ուր 1989 թվականին անց կացվեց, «Երեք սրբություն» տոնակատարությունը նվիրված Կոմիտասին, Թումանյանին, Անդրանիկին։ Նույնանուն երկրորդ փառատոնը կազմակերպվել է 2019 թ։ Համավարակի հետ կապված 2020-ին փառատոնը անց է կացվելու առցանց։ 1990-ական թվականներին գյուղն ուներ «Հորովել» հեռուստատեսությունը։ 2019-ից գործում է «Ռենեսանս» թատերախումբը։
2019 թ. նոյեմբերի 22-ին գյուղում հիմնադրվել է նախադեպը չունեցող «Ազգանունների պուրակ», որը խորհրդանշում է բոլոր ժամանակներում գյուղում ապրած և ներկայում ապրող 59 ազգանուններ։
Նշանավոր մարդիկ. Վարդաբլուրում են ծնվել Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հարություն Աբելյանը (1849-1921), ֆիդայապետ Սրապ Վարդանյանը՝ Լոռեցի Սրապը (1859-1904), Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից պրոֆեսոր Ավետիք Տեր-Պողոսյանը (1880-1954), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արուս Ասրյանը (1904-1992), ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը (1910-1987), գրողներ Անահիտ Սահինյանն (1917-2010) ու Սմբատ Տեր-Գրիգորյանը (1898-1942), Սովետական Միության հերոս Աշոտ Ասրյանը (1920-1992)։ Նոր սերնդի նշանավոր վարդաբլուրցիներն են Հայաստանում մի քանի մարզաձևերի հիմնադիր Աղվան Չատինյանը, գրող, գիտնական Էդվարդ Սարգսյանը (ԱՄՆ), տաղանդավոր քանդակագործ Ալեքսանդր Ջանջուղազյանը (Ալեք, ԱՄՆ), գրող Ջանիբեկ Ղուկասյանը, պրոֆեսոր Սուրեն Վարդանյանը, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, գիտնականներ Յուրիկ Սարգսյանը, Հրանտ Լևոնյանը և ուրիշներ։
Գյուղը հայրենիքին. Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 364 վարդաբլուրցիներ, որոնցից 114-ը զոհվել են։ Արցախյան պատերազմին մասնակցել են 23 վարդաբլուրցիներ, իսկ 2016 թ. ապրիլյան պատերազմին՝ 7-ը։ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան Հայրենական պատերազմին մասնակցեցին բազմաթիվ վարդաբլուրցիներ, որոնցից երեքը զոհվեցին, նրանք են Ժորա Արմենի Առաքելյանը, Հարություն Սամվելի Հովհաննիսյանը, Սարգիս Թաթուլի Գրիգորյանը (թաղված է Եռաբլուրում)։
Գյուղի զարգացմանը բացի գյուղատնտեսությունից կարող է նպաստել առկա որակյալ կավի պաշարների նոր տեխնոլոգիաներով շահագործումը։
Հնարավորությունները շատ են զբոսաշրջության տարբեր ձևերի համար։ Մեծ հեռանկար ունի «Ջգրաշեն» պատմա-մշակութային համալիրը, որը հնարավոր է իրագործել չնչին ներդրում կատարելով։ 1974 թվականին աշխարհահռչակ Յուրի Սենկեվիչը այցելել է Վարդաբլուր, Ծակ քարի մուտով իջել Ձորագետի կիրճը և հիացմունքով այն համեմատել ամերիկյան Մեծ Կանիոնի հետ։
Զբոսաշրջային հետաքրքիր դիտակետ է իրենից ներկայացնում Սուրբ Սարգիս լեռան գագաթը, որին տեղացիները տվել են «Էս ա Լոռին բռիս մեջ» անվանումը, որտեղից երևում է Լոռվա 19 բնակավայր և 9 հոգևոր կառույցներ։
Մշակութային ժառանգության պահպանումը, ագրոտուրիզմը, էկոտուրիզմն ու էքստրեմալ քայլարշավները մեծ հեռանկար ունեն Վարդաբլուրում։
Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի արևելյան կողմում Սուրբ Սարգիս լեռան գագաթին է գտնվում Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը, հյուսիսային կողմում՝ Ձորագետի աջակողմյա կիրճի վրա են գտնվում Ջգրաշեն եկեղեցին (VI դ.) ու Կոտրած Ժամը(6-րդ դար), գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (1876 թ.), Սբ. Խաչ (XII դ.) եկեղեցին։ 1968 թ. բացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը (ճարտարապետ՝ Վարդգես Պապոյան, քանդակագործ՝ Շավարշ Հովհաննիսյան), գյուղում են գտնվում 1937 թ. բռնադատվածների հիշատակին նվիրված Հայաստանի առաջին հուշարձանը (1990 թ), հորովել երգի ստեղծմանն ու վարդապետ Կոմիտասին նվիրված հուշարձանը (2016 թ, քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյան)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Մուշից, Մեծ Պառնիից և Սասունից։
Վարդաբլուրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|