Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արտաշես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Արտաշես Հովսեփյան
հայ․՝ Արտաշես Հովսեփյան
Artashes Hovsepyan.jpg
Ծնվել է հունիսի 22, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}})
Ծննդավայր Սառնակունք, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել է հուլիսի 6, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:6|2|0}}) (86 տարեկանում)
Քաղաքացիություն ՀԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Ռեպինի անվան ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ) Սբ. Վարդան տաճար, Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, Սասունցի Դավիթ, Արմեն Տիգրանյանի հուշարձան, Նիկողայոս Ադոնցի հուշարձան, Օրբելի եղբայրների հուշարձան և Սասունցի Դավիթ որմնաքանդակ
Մասնագիտություն քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ

Արտաշես (Արտուշ) Ավագի Հովսեփյան (հունիսի 22, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}}), Սառնակունք, Սյունիքի մարզ, Հայաստան - հուլիսի 6, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:6|2|0}})), քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ։

ՀՀ (1983) և ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականին Սիսիանի Սառնակունք գյուղում։ Սերում է Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ 1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան, երկրորդ կուրսից գործուղվել է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-1993), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ) մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները (1969, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)[1]։

Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Արտաշես Հովսեփյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սյունիք աշխարհի ձորերում ծնած, անմեղ, դեռ թոթով
մանկան շուրթերի աղերսը լսեց Ազատն Աստված։
Մուրճն էր պողպատե աղերսը իրեն։
Օրեր, ամիսներ, տարիներ բազում անցել-գնացել, ետ չեն դառնալու։
Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք։
Ձեռքին է մուրճը և չի ժանգոտվում։
Պարտքն է իր եղել հավերժին հանձնել քարե կերտվածքը ազգի մեծերի,
դարերի խորքից մեր օրը բերող կամուրջ է կապել, արթուն է պահել հավատքը
ազգի, որ ապրում այսօր ու հավերժ կապրի
կապույտ երկնի տակ հայրենի երկրի։
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է քանդակագործը՝ օժտված բացառիկ տադանդով և եզակի հմտությամբ։ Անխոնջ մշակն է աստվածատուր իր կոչումի»։
Ղուկաս Չուբարյան
Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png