Մարգար Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգար Սեդրակի Սեդրակյան
ArmenianStamps-414.jpg
Ծնվել է31 մարտի 1907
ԾննդավայրԽառակոնիս, Արճակ գավառ,
Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1 հոկտեմբերի 1973
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մասնագիտությունկոնյակագործ, ինժեներ
Պարգևներ և
մրցանակներ

Սոցիալիստական Աշխատանքի Հերոս - 1971

Լենինի շքանշան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան «Պատվո Նշան» շքանշան
Markar Sedrakyan Վիքիպահեստում

Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ 1930 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

1927 թ վականից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։

1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1940-ական թվականների վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում[1]։

Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.

  • «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը),
  • «Ընտիր» (1939 թ.)
  • «Հայաստան» (1940 թ.)
  • «Արտաշատ» (1941 թ.)
  • «Դվին» (1942 թ.)
  • «Երևան» (1947 թ.)
  • «Օդեսա» (1948 թ.)
  • «Ուկրաինա» (1949 թ.)
  • «Արարատ» (1955 թ.)
  • «Տոնական» (1957 թ.)
  • «40-ամյա» (1957 թ.)
  • «Ախթամար» (1967 թ.)
  • «Նաիրի» (1967 թ.)
  • «50-ամյա» (1967 թ.)
  • «Վասպուրական» (1977 թ.)։

1966 թվականին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ 1971 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։

1975 թվականին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007 թվականին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։

Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանի Սայաթ Նովա 25 հասցեում

2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը[2][3]:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947 թվականին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։

Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]