Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մկրտչյան (այլ կիրառումներ)
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Արթուր Մկրտչյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1959 |
Ծննդավայր | Հադրութ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 14, 1992 (33 տարեկան) |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Արթուր Ասլանի Մկրտչյան (փետրվարի 16, 1959, Հադրութ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 1992, Ստեփանակերտ), Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։
1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։
1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մահից հետո տպագրվել է նրա «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում» գրքույկը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աբրահամյան Հրանտ Մկրտչյան Շահեն (1998)։ Արցախի համար զոհված դիզակցիներ։ էջ 28
Նախորդող Լեոնարդ Պետրոսյան |
ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյան 9 հունվարի 1992 - 14 ապրիլի 1992 |
Հաջորդող Գեորգի Պետրոսյան |