Գեորգի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Միքայելի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1953(1953-01-10) (71 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Արցախ և  Հայաստան
ԿրթությունԲելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Ազգային Ժողովի նախագահ և Արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունՀՅԴ

Գեորգի Միքայելի Պետրոսյան (հունվարի 10, 1953(1953-01-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական քաղաքական գործիչ։ ԼՂՀ նախագահի խորհրդական։ ՀՅԴ բյուրոյի անդամ։ Արցախի արտաքին գործերի նախարար (2007-2011)։ ՀՀ ԳԽ (1990-1995), ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1992 թվականի ապրիլից 1993 թվականի հունիսը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար[2]։ ՀՅԴ կուսակցության անդամ (1989 թ.-ից)։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։

1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-1999 թվականներին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-2007 թթ. և 2011 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-2011 թթ.՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼՂՀ Ազգային ժողով | Պաշտոնական կայք | nankr.am». www.nankr.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «Գեորգի Պետրոսյան. «ԼՂՀ-ում երկիշխանություն չկա» - ankakhutyun.am». ankakhutyun.am (ամերիկյան անգլերեն). 1992 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  3. «Գեորգի Պետրոսյան. «Բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ, եթե հաշվի չեն առնվում Ղարաբաղի՝ ազատ ապրելու կամքն ու իրավունքը»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  4. «Գեորգի Պետրոսյան. «Հնարավոր է, որ կոշտացնենք մեր դիրքորոշումները»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  5. «Գեորգի Պետրոսյան. «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն` Մադրիդյան սկզբունքների հետ կապված» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
Նախորդող
Արման Մելիքյան
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար
Գեորգի Պետրոսյան

2007-2011
Հաջորդող
Վասիլի Աթաջանյան (պաշտոնակատար), Կարեն Միրզոյան