Ժաննա Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ժաննա Գալստյան
Ծնվել էապրիլի 15, 1948(1948-04-15) (71 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԱրցախի հերոս և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ

Ժաննա Գեորգիի Գալստյան (ապրիլի 15, 1948(1948-04-15), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), «Արցախի հերոս»[1], Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ[2], Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004)[3], հայ դերասանուհի, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Գալստյանը ծնվել է 1948 թվականին, Ստեփանակերտում։ 1966թվականին ավարտել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն: 1964-2004 թվականներին եղել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1984 թվականից՝ թատրոնին կից գործող թատերական ստուդիայի տնօրենը։ Բեմում կերտել է 70-ից ավելի դերեր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ 1980-1982 թթ. դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո, նշանակվել է ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։ 1999-2007 թթ. աշխատել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2000, 2005 և 2010 թվականներին ընտրվել է ԼՂՀ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների ԱԺ պատգամավոր։ Երկու անգամ ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է։ Անկուսակցական է[4]։

2018 թվականի հունիսի 28-ի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 28-ին Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը քննադատել է Արցախի Նախագահին՝ պահանջելով նրա հրաժարականը: Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյանք է հնչեցրել Հայկ Խանումյանի ուղղությամբ, որը նույն կերպ պատասխանել է նրան, ինչը վերածվել է լեզվակռվի՝ փոխադարձ հայհոյանքներով: Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր», քանի որ վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին[5]:

Պարզաբանելով, թե ինչի համար է հայհոյել պատգամավորին՝ Ժաննա Գալստյանն ասաց, որ Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով[6]: Գալստյանը նշեց, որ իրենք «գյալմա» բառն օգտագործում են թուրքերի մասին, ովքեր հայկական գյուղեր են գալիս. «Ես իրան թուրք եմ անվանել, որովհետև ինքը պառակտում է ազգը: Ես գտնում եմ, որ մինչև Հայաստանում իրավիճակը կարգավորվի, մեր հայկական աշխարհում միայն ստաբիլ կղզյակ պիտի մնա: Տղա ջան, ոչ քարը քարին ես դրել էս երկրում, ոչ մի կաթիլ արյուն ես թափել, դե լավ էլի… Ինչ քեզ մտահոգում է, բոլորին էլ մտահոգում է, դրա համար էլ նախագահն ասել է, որ 2020թ.-ին թեկնածությունը չի դնի: Էդքան ժամանակ կա, քո թեկնածությունը դիր, դիր, ընտրվի, ու ով ուզում է լինի, քեզ վիրավորի, ես նույն կերպ եմ արձագանքելու, որովհետև դու դառնալու ես երկրի խորհրդանիշ: Երբ մեկը իրան թուրքի նման է պահում, ինձ մոտ խոսում է խրամատային բնազդը»[7]:

Հունիսի 30-ին Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար.«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»: Նա նաև նշել է, թե իր կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը»: Հարցին, թե արդյոք պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայկ Խանումյանի հետ, Գալստյանը պատասխանել է՝ իհարկե:[8]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանի՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Լիզա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հորձանուտ»
  • Աննա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»
  • Կրուչինինա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
  • Ելենա Նիկոլաևնա՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»
  • Ռաշել՝ Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա»
  • Շուշանիկ՝ Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում»։ artsakhpress.am։ Վերցված է 2018-07-09 
  2. «Վարչություն | Արցախի Ազատամարտիկների Միություն»։ www.azatamartik.am (hy-AM)։ Վերցված է 2018-07-09 
  3. 3,0 3,1 Ժաննա Գալստյանի կենսագրությունը AV Production կայքում
  4. «Գալստյան Ժաննա Գեորգիի»։ www.nankr.am։ Վերցված է 2018-07-10 
  5. «Ժաննա Գալստյան. «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար»»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-07-09 
  6. «Ժաննա Գալստյան. «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար»։ artsakhpress.am։ Վերցված է 2018-07-09 
  7. ««Երբ մեկը իրեն թուրքի նման է պահում, ինձ մոտ խոսում է խրամատային բնազդը». Ժաննա Գալստյանը՝ Հայկ Խանումյանին հայհոյելու մասին»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2018-07-09 
  8. «Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար»։ www.civilnet.am։ Վերցված է 2018-07-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]